Բացել գլխավոր ցանկը

Վարդան Հակոբյան (Հեսու վարդապետ)

(Վերահղված է Վարդան Հակոբյանից)
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդան Հակոբյան (այլ կիրառումներ)

Վարդան Հակոբյան կամ Հեսու վարդապետ (1862, գյուղ Ահարոնք (Սասուն գավառում), 1915, Մեծ Եղեռնի զոհ), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։

Վարդան Հակոբյան
(Հեսու վարդապետ)

Ծնվել է1862
ԾննդավայրԱհարոնք, Սասուն, Արևմտյան Հայաստան
Մահացել է1915
Մահվան վայրՄուշից ոչ հեռու
ԱզգությունՀայ
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի

ԿենսագրությունԽմբագրել

1890 թվականին ձեռնադրվել է վարդապետ։ Մեծ աշխատանք է կատարել արևմտահայության ծանր վիճակի, հատկապես Սասունում և Տարոնում 1890-ական թվականներին տիրող դրության մասին արտասահմանյան հասարակայնությանը տեղեկացնելու ուղղությամբ։ Քրդական հարձակումները կասեցնելու նպատակով՝ բանակցել է քրդերի հետ, որի հետևանքով որոշ աշիրաթներ չեզոք դիրք են գրավել։ Որոշ ժամանակ թուրքական կառավարությունը Հակոբյանին մեկուսացրել է Մշո Սուրբ Կարապետ վանքում։ 1890-ական թթ. վերջից վանքի վանահայրն էր։ Կողմ էր ընդհանուր ապստամբության Հրայրի գաղափարին և այդ ուղղությամբ 1901-1903 թվականներին լայն գործունեություն է ծավալել։ 1904 թվականի Սասունի ապստամբությունից հետո դեմ է եղել Մշո դաշտում հայդուկային կռիվներին։ 1915 թվականի ապրիլին ընտրվել է Մուշի հոգևոր առաջնորդ։ Տեղի բնակչության հետ տարագրվել և նահատակվել է Մուշից ոչ հեռու։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։