Պեր Կիրկեբյու (դան․՝ Per Kirkeby, սեպտեմբերի 1, 1938(1938-09-01)[1][2][3][…], Կոպենհագեն, Դանիա[4] - մայիսի 9, 2018(2018-05-09)[5][6][7][…], Կոպենհագեն, Դանիա), ժամանակակից դանիացի նկարիչ, քանդակագործ, գրող և ճարտարապետ։

Պեր Կիրկեբյու
Ծնվել էսեպտեմբերի 1, 1938(1938-09-01)[1][2][3][…]
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա[4]
Վախճանվել էմայիսի 9, 2018(2018-05-09)[5][6][7][…] (79 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա
ՔաղաքացիությունԴանիա[8]
ԿրթությունԿոպենհագենի համալսարան
Մասնագիտություննկարիչ, քանդակագործ, համալսարանի դասախոս, գծանկարիչ, երկրաբան, բանաստեղծ, գրող, կինոռեժիսոր, գծանկարիչ և կինեմատոգրաֆ
ՈճՆեոէքսպրեսիոնիզմ
Թեմաներգեղանկարչություն և քանդակագործություն
Ուշագրավ աշխատանքներBeacon?, Opera per Torino? և A Romantic Picture?[9]
Պարգևներ
ԱնդամակցությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, Սաքսոնական արվեստի ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Danish Academy?
ԶավակներSophus Windeløv Kirkeby?
 Per Kirkeby Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործություն խմբագրել

1957 թվականից մինչև 1964 թվականը սովորել է Կոպենհագենի համալսարանում՝ ավարտելով այն երկրաբանի մասնագիտությամբ։ 1958 թվականին մասնակցել է դեպի Գրենլանդիա արշավին։

1962 թվականին մտել է ավանգարդ «Den Eksperimenterende Kunstskole» գեղարվեստական խումբ, որտեղ զբաղվել է գրաֆիկայով, կինոյով և ինստալյացիաներով։ 1965 թվականին նկարիչը ստացել է երեքամյա State Art Foundation կրթաթոշակ։ 1971 թվականին մեկնել է Կենտրոնական Ամերիկա, որտեղ ուսումնասիրել է մայաների մշակույթը։

Ապագայում վարպետը համագործակցել է նկարիչներ Յոզեֆ Բոյսի, Նամ Ջուն Փայքի, Հենինգ Քրիստիանսենի հետ՝ աշխատելով կարճամետրաժ ֆիլմերում։ 1968 թվականից մինչև 1989 թվականը թողարկել է 24 ֆիլմ, որում զգացվել է Էնդի Ուորհոլի ազդեցությունը։

1970-ականների սկզբին հեռացել է փոփ արտից և հակվել ինֆորմալիզմին, որը նախկինում կոշտ քննադատության էր ենթարկում։ 1973 թվականին ստեղծել է իր առաջին «Տուն»`աղյուսից քանդակը։ 1974 թվականին են վերաբերում նրա առաջին յուղաներկով արված կտավները։ 1980-ականների սկզբին ստեղծել է նաև իր առաջին բրոնզե քանդակները։ 1980-ականներին նկարիչը աշխատել է մի շարք խոշոր ձևաչափերով յուղանկարների և աղյուսից քանդակի վրա։

 
 
 

1980-ականներին վարպետը մասնակցել է մի քանի աբստրակտ արվեստի ցուցահանդեսների, վենետիկյան բիենալների, Գերմանիայի Կասել քաղաքում տեղի ունեցած ժամանակակից արվեստի ցուցահանդեսներին։ 1987 թվականին պարգևատրվել է Տորվալդսենի մեդալով։

Մինչև իր մահը նկարիչը ապրել է Դանիայում, Գերմանիայում և Իտալիայում։ 2013 թվականին նա անհաջող ընկել է աստիճաններից, ինչի հետևանքով ծանր վնասվածք է ստացել և հեռացել ստեղծագործական կյանքից։

Ցուցահանդեսներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Kunstsammlung Nordrhein-Westfalen, Düsseldorf (Hrsg.): Einblicke. Das 20. Jahrhundert in der Kunstsammlung Nordrhein-Westfalen, Düsseldorf, Hatje Cantz Verlag, Ostfildern-Ruit 2000; ISBN 3-7757-0853-7

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեր Կիրկեբյու» հոդվածին։