Վոլֆգանգ Պետրիչ (գերմ.՝ Wolfgang Petritsch,օգոստոսի 26, 1947(1947-08-26)[1], Կլագենֆուրտ, Ավստրիա), ավստրիացի դիվանագետ և քաղաքական գործիչ, Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴՀԿ) անդամ։

Վոլֆգանգ Պետրիչ
գերմ.՝ Wolfgang Petritsch
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 26, 1947(1947-08-26)[1] (76 տարեկան)
ԾննդավայրԿլագենֆուրտ, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՎիեննայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունդիվանագետ
ԱշխատավայրՄիավորված ազգերի կազմակերպություն
Զբաղեցրած պաշտոններHigh Representative for Bosnia and Herzegovina? և դեսպան
ԿուսակցությունԱվստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
 Wolfgang Petritsch Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծագումով սլովենացի է, ծնունդով՝ Կարինթիաից։ Վիեննայի համալսարանում սովորել է պատմություն, գերմանական բանասիրություն, քաղաքագիտություն և իրավունք։ 1972 թվականին ստացել է դոկտորական աստիճան։ Եղել է Ավստրիայի վարչապետի գրասենյակի նախկին ղեկավարը, 1977-1983 թվականներին եղել է Ավստրիայի դաշնային կանցլեր Բրունո Կրայսկիի քարտուղարը։

Ավստրիայի արտաքին գործերի նախարարության խորհրդական։

Եվրոպական միության գլխավոր բանակցող և հատուկ ներկայացուցիչ՝ Ռամբույեում Կոսովոյի ապագայի վերաբերյալ կոնֆերանսում։ Ծառայել է որպես դիվանագետ Փարիզում և Նյու Յորքում։

1997-1999 թվականներին Բելգրադում եղել է Ավստրիայի դեսպան (Հարավսլավիայի Միութենական Հանրապետություն)։

1997-2002 թվականներին Բոսնիայում և Հերցեգովինայում եղել է միջազգային հանրության գերագույն ներկայացուցիչը։ Կյանքի է կոչել Դեյտոնյան համաձայնագիրը։

2002 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կազմում որպես հեռանկարային թեկնածու արտաքին գործերի նախարարի պաշտոնում։

2003-2008 թվականներին Ժնևում եղել է Ավստրիայի՝ ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչը։

Ավելի ուշ՝ մինչև 2013 թվականը տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում աշխատել է որպես Ավստրիայի դեսպան։

Այնուհետև դարձել է Հարվարդի համալսարանի աշխատակից։

Վերջին տարիներին Եվրոպական մշակութային հիմնադրամում ծառայում է որպես խորհրդի նախագահ և Ավստրիայի հիմնադրամի Մարշալի ծրագրի նախագահ։

Համարվում է Հարավարևելյան Եվրոպայի արտաքին քաղաքականության փորձագետ։

Նա մի քանի գրքերի հեղինակ կամ համահեղինակ է, այդ թվում են՝ «Բոսնիա և Հերցեգովինա։ Եվրոպայում Դեյտոնից» և «Երկար ճանապարհ դեպի խաղաղություն։ Կոսովոն և միջազգային հանրությունը», գրել է Ավստրիայի դաշնային կանցլեր Բրունո Կրայսկու կենսագրությունը։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլֆգանգ Պետրիչ» հոդվածին։