Պեդրո III (կատ.՝ Pietro III d'Aragón, 1240[1][2][3][…], Վալենսիա, Իսպանիա[2] - նոյեմբերի 11, 1285[4][2][5], Վիլյաֆրանկա դել Պանադես, Alt Penedès[2]), Արագոնի և Վալենսիայի թագավորը՝ 1276 թվականի հուլիսի 27-ից, 1285 թվականի սեպտեմբերի 4-ից Սիցիլիայի թագավոր (Պեդրո Առաջին անվամբ)։ Սերել է Բարսելոնական արքայատոհմից։ Արագոնի, Վալենսիայի, Մալյորկայի թագավոր, Բարսելոնայի կոմս Խայմե Առաջին Նվաճողի և նրա երկրորդ կնոջ՝ Յոլանդա Հունգարացու որդին։

Պեդրո III
Pedro III de Aragón.jpg
Ծնվել է՝1240[1][2][3][…]
ԾննդավայրՎալենսիա, Իսպանիա[2]
Մահացել է՝նոյեմբերի 11, 1285[4][2][5]
Վախճանի վայրՎիլյաֆրանկա դել Պանադես, Alt Penedès[2]
Սանտես Կրեուս[2]
ԵրկիրRoyal Banner of Aragón.svg Արագոնյան թագ
ՏոհմԱրագոնյան արքայատոհմ
տրուբադուր, բանաստեղծ, գրող և կոմպոզիտոր
ՀայրԽայմե I[2][6]
ՄայրՅոլանդա Հունգարացի[2][6]
ԵրեխաներԱլֆոնսո III[6], Խայմե II[6], Եղիսաբեթ Պորտուգալացի, Ֆեդերիկո II Սիցիլիացի[6], Յոլանդա Արագոնացի, Պեդրո Արագոնացի[6][7], Jaume Pere d'Aragó i Nicolau? և Sanç d'Aragó?
Հավատքքրիստոնեություն

Գահակալության առաջին տարիներԽմբագրել

Երիտասարդ տարիներին Պեդրոն մասնակցել է մավրերի դեմ հոր մղած մարտական գործողություններին։ 1262 թվականի հուլիսի 13-ին Պեդրոն ամուսնացել է Սիցիլիայի թագավոր Մանֆրեդի դստեր՝ Կոնստանցիայի հետ։ 1276 թվականին հաջորդեց հորը Արագոնում, Վալենսիայում, Կատալոնիայում։ Բալեարյան կղզիների և հարավֆրանսիական Մոնպելե, Ռուսիլոն կոմսությունների, որոնք նույնպես պատկանում էին արագոնական տանը, դրանց հիման վրա ստեղծվել է Մայորկայի թագավորությունը, որը փոխանցվել է Խայմե Առաջին Նվաճողի երկրորդ որդի՝ Խայմե Երկրորդ Մայորկացուն։ 1276 թվականին Սարագոսայում Պեդրո 3-րդը թագադրվել է, հրաժարվելով հողի տուրք վճարել Պապին (նրա պապ Պեդրո 2-րդը և հայրը՝ Խայմե Առաջինը Սրբազան Աթոռի վասալներն էին) դրանով իսկ ցանելով պապերի հետ հակամարտության սերմերը։ Թագավորության առաջին տարիներին Պեդրո 3-րդը ստիպված էր պայքարել վասալների դժգոհությունների դեմ։ Խայմե Առաջինը օգտվելով Ուրխելի կոմսության ժառանգման շուրջ մղվող հակամարտությունից գրավում է այդ կոմսության մեծ մասը։ Պեդրո 3-րդը հորից ժառանգել է Ուրխելը, և բախվում է վերջին կոմսի որդի Արմենգոլի 4-րդի հետ։ 1278 թվականին Պեդրո 3-րդը Արմենգոլ 4-րդին վերադարձնում է իր սեփականությունը Ուրխելում, իսկ կոմսը ճանաչում է թագավորի ավատիշխանությունը։ 1280 թվականին կատոլոնյան ազնվականությունը ըմբոստացավ թագավորի դեմ, թագավորից պահանջելով անմիջապես տեղական խորհրդարանի նիստ գումարել և հաստատել նախկին ազատությունը-արտոնությոնները։ Պեդրո 3-րդը Բալագերում շրջապատում է ապստամբներին և մեկ ամիս անց ստիպում նրանց նահանջել։ Ապստամբների մեծ մասը ձերբակալվում է, բայց շուտով նրանց ներում է շնորհվում, իսկ ապստամբության ղեկավար Ռոժեր-Բերենգար 3-րդ դե Փուան ձերբակալվում է չորս տարով։

Աֆրիկյան արշավանքԽմբագրել

1277 թվականին Թունիսի Էմիր Աբու Յուսուֆ Յակուբը հրաժարվում է վասալական տուրք բերելուց։ 1280 թվականին Պեդրո 3-րդը Թունիս է ուղարկում ռազմական արշավախումբ, իսկ 1281-ից 1282 թվականներին թագավորը 140 նավերից բաղկացած նավատորմ է հավաքում, որպեսզի ինքնուրույն պատժի Էմիրին։ 1282 թվականին Պեդրո 3-րդը գրավում է Ալժիրական քաղաք Ալկոյլը, այն վերածելով հենակետի, Հյուսիսային Աֆրիկայում հետագա նվաճումների իրականացման համար։ Բայց Սիցիլիայում սկսված ապստամբությունը Կառլ Առաջին Անժուացու դեմ (Սիցիլիան ժամասացություն) ստիպեց Պեդրո 3-րդին փոխել ծրագրերը։

 
Կառլ Անժուացի

Սիցիլիան ժամասացություն և պատերազմ Կառլ Առաջին Անժուացու դեմԽմբագրել

1266 թվականին Սիցիլիայի բնակիչները նվաճվելով Կառլ Անժուացու կողմից դեռ վաղուց էին դժգոհություն հայտնում ֆրանսիական զավթողական ռեժիմի դեմ։ Կառլ Առաջին Անժուացին ի տարբերություն նախորդ սիցիլիան Օտվիլ և Շտաուֆեն թագավորների, երկիրը կառավարում էր Նեապոլից, ուշադրություն չդարձնելով կղզու կարիքներին, իսկ նրա կուսակալներն ու վասալները զբաղվում էին թալանով և բռնություններով։

Դժգոհ սիցիլիացիները համախմբվում են կոմս Ջովանի Պրոչիդի շուրջը, ով 1268 թվականին ստիպված էր փախչել երկրից, այցելում է Բյուզանդիա, Հռոմ, Արագոն, խնդրելով օգնություն ցուցաբերել սիցիլիան ազատագրական շարժմանը։ Նիկոլայ 3-րդ Պապը անհանգստացած լինելով իր վասալ Կառլ Անժոյացու արտակարգ հզորացմամբ, հավանություն է տալիս Պրոչիդի ծրագրերին։ Կայսր Միքայել 8-րդ Պալեոլոգոսը, որի դեմ Կառլ Առաջին Անժուացին արշավանք էր կազմակերպում, սիցիլիացիներին բավականին մեծ ֆինանսական օգնություն է տրամադրում։ Պեդրո 3-րդը լինելով վերջին Շտաուֆենի փեսա, ով իրավունք ուներ տիրելու սիցիլիական գահին, նույնպես պատրաստ էր պայքարել կղզու համար։ Շատ ուսումնասիրողներ գտնում են, որ Պեդրո 3-րդի աֆրիկյան արշավանքը առիթ էր, նավատորմը և բանակը ամրապնդելու և հետագայում Սիցիլիայում իջեցնելու համար։

1282 թվականի մարտի 29-ին Պալերմոյում ապստամբություն սկսվեց ֆրանսիացիների դեմ՝ Սիցիլիան ժամասացություն։ Ապստամբությունը շուտով տարածվեց ամբողջ կղզում, ֆրանսիացիները ջախջախվեցին։ Կառլ Առաջին Անժուացին, ով պատրաստվում էր պատերազմ սկսել Բյուզանդիայի դեմ, սիտպված էր փոխել ծրագրերը և ափ իջնել Մեսինայում։ Ապստամբները պատվիրակություն են ուղարկում Ալկոյլ, աղերսելով Պեդրո 3-րդին ընդունել Սիցիլիայի թագը և պաշտպանել այն Կառլ Առաջին Անժուացուց։ Պեդրո 3-րդը ամենայն հավանականությամբ պատրաստ լինելով իրադարձությունների այդպիսի շրջադարձին, համաձայնեց։ 1285 թվականին նա ափ է իջնում Տրապանիում, Պալերմոյի ճանապարհին սիցիլիացիները ողջունեցին նրան, իսկ արդեն 1282 թվականի սեպտեմբերի 4-ին նա թագադրվեց Պալերմոյում որպես Սիցիլիայի թագավոր (Պեդրո Առաջին)։

Մարտին 4-րդ Պապը, ով ի տարբերություն Նիկոլայ 3-րդի հակաֆրանսիական տրամադրվածություն ուներ, 1282 թվականի նոյեմբերի 18-ին Պեդրո 3-րդին անջատեց եկեղեցուց։ Բանադրանքի տակ ընկավ նաև բյուզանդական նոր կայսր Անդրոնիկոս 2-րդ Պալեոլոգոսը, ով իր հոր հետ աննկատելիորեն կանգնած էր սիցիլիական իրադարձությունների հետևում ինչը նշանակում էր կարճատև Լիոնյան միության ավարտը։

 
Պեդրո 3-րդը Պանիսարյան անցումում

1282 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Պեդրոն իր իշխանության տակ վերցրեց ամբողջ Սիցիլիան, իսկ Կառլ Առաջին Անժուացին ստիպված էր հանել պաշարումը և նավարկել դեպի մայրցամաք։ Հետագա ամիսներին սիցիլիան նավատորմը Ռուջերո դի Լաուրիայի գլխավորությամբ մի քանի անգամ ջախջախեց նեոպոլիտցիներին, իսկ 1283 թվականի փետրվարին Պեդրո 3-րը գրավեց Կալաբրիայի ափերի մեծ մասը։

Կառլ Առաջին Անժուացին ստիպված էր լքել Նեապոլը և ուղեվորվեց Պրովանս, որպեսզի այնտեղ նոր նավատորմ և զորք հավաքի։ Նեապոլում Կառլին մնաց փոխարինելու նրա որդին, ապագա Կառլ 2-րդը։ 1284 թվականի հունիսին սիցիլիացիները Ռոժեր դե Լորիայի գլխավորությամբ կեղծ նահանջով նեապոլյան նավատորմը դուրս բերեցին Սալեռնոյից և ջարդեցին այն։ Ապագա Կառլ 2-րդը գերեվարվեց, և միայն Պեդրո 3-րդի կնոջ՝ Կոնստանցիայի միջամտության շնորհիվ փրկվեց մահապատժից։ Ինքը Պեդրոն այդ ժամանակ գտնվում էր Արագոնում, որտեղ բախվել էր ազնվականության չտեսնված դիմադրության հետ։

Պայքար Ունիայի դեմ։ Գերագույն արտոնություններԽմբագրել

Կառլ Առաջին Անժուացու հետ ընդհարումը և մոտեցող ֆրանսիական զորքը ստիպեցին Պեդրո 3-րդին 1283 թվականին կորոտես հրավիրել Տառագոնայում, ազնվականության և քաղաքների աջակցությունը ստանալու համար։ Դրա փոխարեն կորոտեսները մեղադրեց թագավորին, անշրջահայացաբար վտանգավոր պատերազմ սկսելու և երկիրը ծանր հարկերի տակ դնելու մեջ։ Պեդրո 3-րդը գոռոզորեն մերժում է կորտեսների քննադատությունը։ Ի պատասխան ազնվականության և քաղաքների ներկայացուցիչները կազմեցին Ունյա` ավանդական ազատության պաշտպանության միություն-առանձնաշնորհություն։ Նոր կորտեսները (շրջանային արտոնյալ դասակարգի ներկայացուցչական հավաքները) Սարագոսայում պահանջեցին թագավորից հաստատել առանձնաշնորհությունը։ Պեդրո 3-րդը զգալով իր հպատակների կարիքը, զիջեց։

Սարագոսայում կորոտեսների արդյունքը Պեդրո 3-րդի կողմից Privilegio General` Գերագույն արտոնությունների ստորագրումն էր։ Այդ փաստաթուղթը հիմնարար նշանակություն ուներ Արագոնի հաջորդող չորս թագավորություների համար ընդհուպ մինչև Պեդրո 4-րդի կառավարումը։

Գերագույն արտոնությամբ ուժեղացավ դատավոր-միջնորդի իշխանությունը թագավորի և Ունիայի միջև։ Բոլոր վիճելի հարցերի վերաբերյալ խուստիսի որոշումը պարտադիր էր։ Թագավորը պարտավորվում էր կորտես հրավիրել ոչ պակաս քան տարին մեկ անգամ և բոլոր ընթացիկ գործերի մասին խորհրդակցել նրանց հետ։ Թագավորական խորհրդի մեջ ներգրավված էին բոլոր երեք դասերի ներկայացուցիչները, առանց այդ խորհրդի հավանության թագավորը չէր կարող ո՛չ պատերազմ հայտարարել, ո՛չ հաշտություն կնքել։ Պեդրո 3-րդի մտցրած բոլոր հարկերը չեղյալ հայտարարեցին, նոր հարկերի սահմանումը առանց խորհրդի և կորտեսների համաձայնության չէր թույլատրվում։

Խաչակրաց արշավանք Պեդրո 3-րդի դեմԽմբագրել

Պեդրո 3-րդի բաժանումը եկեղեցուց ինքնաբերաբար նրան վտարանդի էր դարձնում եվրոպական միապետների մեջ և ազատում էր նրան հպատակության երդումից։ Առաջինը դա զգացնել տվեց Պեդրո 3-րդի հարազատ եղբայր՝ Խայմե 2-րդ Մայորկսկին։ Նա 1283 թվականին ֆրանսական թագավոր Ֆիլիպ 3-րդին ճանաչեց Մոնպելի կոմսության իշխան, ինչպես նաև թույլատրեց ֆրանսիական նավատորմին և զորքին ազատ տեղաշարժվել Ռուսսիլինով։

1284 թվականին Մարտին 4-րդ Պապը հայտարարեց Պեդրո 3-ի գահընկեցության մասին և արագոնական թագը տրամադրեց Կառլ Վալուային, Ֆիլիպ 3-րդ Ֆրանսիացու (Կառլ Վալուան իր մոր Իզաբելլա Արագոնցու կողմից Պեդրո 3-րդի զարմիկն էր) երկրորդ որդուն։ Քանի որ Պեդրո 3-րդը չէր պատրաստվում ենթարկվել Պապի վճռին և հրաժարվել արագոնական և սիցիլիական թագերից, Մարտին 4-րդը թագավորի դեմ խաչակրաց արշավանք հայտարարեց։

1284 թվականին Ֆիլիպ 3-րդի և Կառլ Վալուայի զորքը անցնելով Ռոսելյոն և Պիրենեյները ներխուժեց Կատալոնիա։ 1285 թվականին ֆրանսիացիները երկար պաշարումից հետո գրավեցին Խիրոնան՝ Կատալոնիայի առաջին խոշոր քաղաքը։ Այստեղ պապական դեսպանը թագադրեց Կառլ Վալուաին, որպես Արագոնի թագավոր։ Քանի որ ոչ բոլոր վասալներն էին աջակցում Պեդրո 3-րդին, նրա վիճակը ճգնաժամային էր։ Բայց շուտով պատերազմի ընթացքը փոխվեց։ Սիցիլիական նավատորմը Ռոժեր դե Լորինի գլխավորությամբ ջախջախեց ֆրանսիացիներին, ինչը Ֆիլիպ 3-րդին զրկեց Ֆրանսիայից ամրապնդում և սննդամթերք ստանալու հնարավորությունից, իսկ ֆրանսիական ճամբարում դիզինտերիայի համաճարակ սկսեց։ Ֆրանսիացիները Պեդրո 3-րդից հրադադար են խնդրում, որպեսզի հնարավորություն ունենան նահանջել Պիրենեյներ։ Բայց Պեդրո 3-րդը հրաժարվում է հրադադար կնքել և Պանիսսարի (Panissars) անցման մոտ դարանակալում է թշնամուն և կոտորում ֆրանսիացիներին։ 1285 թվականի հոկտեմբերի 5-ին Պերպինյանում Ֆլիպ 3-րդը մահանում է, նրա որդի Ֆիլիպ 4-րդ Գեղեցիկը նախընտրում է դադարեցնել մարտական գործողությունները։ Պեդրո 3-րդը անցնելով Պիրենեյներ և զբաղեցնում Ռոսելյոնը, իսկ նրա եղբայր Խայմե 2-րդ Մայորսկին կրկին ճանաչում է իրեն Արագոնի վասալ, վախենալով եղբորից ֆրանսիացիների պաշտպանության տակ փախչում է Նարբոն։ Պեդրո 3-րդը սկսում է նախապատրաստվել Մայորկայի արշավանքին, բայց դրա նախապատրաստության ժամանակ, 1285 թվականի նոյեմբերի 2-ին (կամ 11-ին) մահանում է։ Պեդրո 3-րդի մահվան պահին Արգոնական տանը սպառնացող վտանգը անհետացել էր։ Ֆիլիպ 3-րդը մահանում է, նրա որդի Ֆիլիպ 4-րդը, լինելով պրագմատիկ քաղաքական գործիչ հրաժարվում է շարունակել արկածային խաչակրաց արշավանքը։ 1285 թվականի հունվարի 7-ին մահանում է Շառլ Առաջին Անժուացին, իսկ նրա որդի Կառլ 2-րդը չնայած Նեապոլում թագավոր հռչակված լինելուն 1284 թվականից գտնվում էր արագոնյան գերության մեջ։

Պեդրո 3-րդ, թագավոր-աշուղԽմբագրել

Պեդրո 3-րդը բացի քաղաքական և ռազմական տաղանդներից օժտված էր նաև բանաստեղծական տաղանդով։ Նա ոչ միայն հովանավորում էր աշուղներին այլ ինքն էլ էր բաննաստեղծ։ Հայտնի են նրա երկու պոետիկ ստեղծագործությունները։ Անսպասելիորեն Պեդրո 3-րդի այդ տաղանդը արտացոլվում է«Աստվածային կատակերգության» մեջ։ Դանթեն պատկերել է Պեդրո 3-րդին և նրա ոխերիմ թշնամի Կառլ Առաջին Անժուացուն, համաձայն Քավարանի մուտքի մոտ երգողների։

 
Պեդրո 3-րդի տապանաքարը Սանտես-Կրեուս վանքում

Ընտանիք և ժառանգներԽմբագրել

Պեդրո 3-րդը ամուսնացել է 1262 թվականի հունիսի 13-ին, Սիցիլիայի թագավոր Մանֆրեդ Շտաուֆենի (1232-26 1266 փետրվար) դստեր Կոնստանցիայի հետ։

Այս հիրավի պսակավորված ամուսնությունից ծնվել են չորս որդի (որոնցից երեքը թագավոր) և երկու աղջիկ (երկու թագուհի)։

Գահակալության արդյունքներԽմբագրել

Պեդրո 3-րդի համեմատաբար կարճ գահակալությունը շատ առումներով շրջադարձային էր Եվրոպայի և Միջերկրական պատմության մեջ։

Պեդրո 3-րդը, առաջին թագավորն էր Շտուֆենից հետո, ով բացահայտ դեմ գնաց պապական իշխանությանը, հրաժարվելով ընդունել պապական ավատիշխանությունը և հաղթեց այդ պայքարում։

Պեդրո 3-րդը հայտնվելով ծանր արտաքին քաղաքական իրավիճակում ստիպված եղավ զիջել արագոնական, վալենսյան և կատալոնական ազնվականության միությանը, ուղղված թագավորի դեմ արտոնությունների պաշտպանությանը։

Պեդրո 3-րդի իրավահաջորդները ստացել են Ունիով և կորտեսներով սահմանափակված իշխանություն։ Կոտրել Ունին և փոխել արագոնյան պատմությունը դեպի միապետություն հաջողվել է Պեդրո 3-րդի 4-րդ իրավահաջորդ Պեդրո 4-րդին, կատաղի պայքարից հետո 1336-ից 1387 թվականներին։

 
Պեդրո 3-րդի գրաված տարածքները

Պեդրո 3-րդը միջամտելով Կառլ Առաջին Անժուացու դեմ մղվող սիցիլիացիների պայքարին, հասավ Սիցիլիայի հզոր թագավորության անկմանը։ Դա չհաջողվեց, ո՛չ Բյուզանդիային, ո՛չ պապական իշխանությանը, ո՛չ Հռոմի Սրբազան կայսրությանը։ Պեդրո 3-րդից հետո Միջերկրական գերիշխանությունը աստիճանաբար Անժուական դինաստիայից անցավ Արագոնական տանը։ Պեդրո 3-րդի իրավահաջորդներին հաջողվել է մինչև 14-րդ դարը իրենց տիրապետությանը միացնել Սարդինյան, Կորսիկան, Աթենքը, իսկ 15-րդ դարում Նեապոլը։ Պեդրո 3-րդի կողմից Կառլ Առաջին Անժուացու ջախջախումը փրկեց Բյուզանդիան Չորրորդ խաչակրաց արշավանքից և թույլ տվեց պահպանել իր գոյությունը ևս կես դար։ Միևնույն ժամանակ Արագոնյան և Անժուական տների միջև հակամարտությունը օբյեկտիվորեն շեղեց Եվրոպայի ուշադրությունը Միջերկրածովյան արևելյան մասից, ինչը հանգեցրեց Արևելքում խաչակիրներին պահող վերջին անկլավների շուտափույթ անկմաը։

Պեդրո 3-րդը, ինչպես նաև նրա հաջորդները Սիցիլիայում վերահսկողությունը պահպանելու համար ստիպված էին մի շարք զիջումներ կատարել ազնվականության համար։ Արդյունքում ուժեղ կենտրոնացված պետություն Օտվիլեյը և Շտաուֆենը իր տեղը զիջեց թույլ երկպառակտված միապետությանը։

ՄշակույթումԽմբագրել

  • Թագավորը հիշատակվում է «Դեկամերոնի» պատմվածքներից մեկում (10, 7)։ Պաբլո թագավորը իմանալով հիվանդ Լիզայի իր հանդեպ տածած սիրո մասին, մխիթարում է նրան, հետագայում ամուսնացնում բարեկամ պատանու հետ, համբուրելով նրա ճակատը, կոչում իրեն նրա ասպետ։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել