Ալկոյ (իսպ.՝ Alcoy), քաղաք և մունիցիպալիտետ Իսպանիայում, գտնվում է Վալենսիա ինքնավար համայնքի մեջ մտնող Ալիկանտե պրովինցիայում։ Մտնում է Վալյե դել Ալկոր շրջանում։

Քաղաք և մունիցիպալիտետ
Ալկոյ
Alcoy
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար համայնքՎալենսիա
ՊրովինցիաԱլիկանտե
ՆահանգՎալե դել Ալկոյ
ՔաղաքապետԽորխե Սեդանո Դելգադո իսպ.՝ Jorge Sedano Delgado[1]
Հիմնադրված է1833 թ.
Մակերես129,86 կմ²
ԲԾՄ562 մ
Կլիմայի տեսակՄիջերկրածովյան կլիմա տաք ամառներով
Պաշտոնական լեզուկատալաներեն[2]
Խոսվող լեզուներԻսպաներեն Կատալաներեն
Բնակչություն66 417 մարդ (2010)
Խտություն475,1 մարդ/կմ²
ՏեղաբնականունAlcoyano
Alcoyana
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ03009
Փոստային ինդեքս03801
Փոստային դասիչ03801–03804 և 03818
Ավտոմոբիլային կոդA
Պաշտոնական կայքajualcoi.org/wayto/portada/portada.asp?lengua=cas
Ալկոյ (Իսպանիա)##
Ալկոյ (Իսպանիա)

Զբաղեցնում է 129,86 կմ² մակերես։ 2010 թվականի մարդահամարի տվյալներով այստեղ բնակվում է 66 417 մարդ[3][4]։ Պրովինցիայի վարչական կենտրոնից գտնվում է 60 կմ հեռավորության վրա։ Մունիցիպալիտետը տեղակայված է Սերպիս գետի երկու վտակների միախառնման կետում։

Պատմություն խմբագրել

Ժամանակակից Ալկոյն ստեղծվել է մավրների կողմից՝ անվանելով այդ տարածքն Աֆրիկայում գտնվող Ալկոյլ քաղաքի անունով։ 1800 թվականին քաղաքում հիմնադրվել է առաջին տեքստիլ գործարանը, այստեղ գտնվել է իսպանական առաջին արդյունաբերական դպրոցը։

Տեսարժան վայրեր խմբագրել

Մ․թ․ա III դարում քաղաքի նախկին տարածքում են բնակվել իբերական ժողովուրդները, որոնց կենցաղային գործունեության մնացորդները պահպանվում են մինչ օրս։ Այստեղ առկա են հունահռոմեական խեցեղենի մնացորդներ։ Պատմական կառույցների շարքում է տեղի հնագիտական թանգարանը։ XVIII դարում կառուցված Սանտ Ագուստի (իսպ.՝ Sant Agustí) եկեղեցում պահվում են XVI դարի գեղանկարչության նմուշներ։ Սանտա Մարիա կաթոլիկական եկեղեցին կառուցված է վալենսիական բարոկկո ոճով։

 
Վալտասարն իր օգնականների ուղեկցությամբ

Ալկոյում ամեն տարի հունվարի 5-ին տեղի է ունենում տոնակատարություն-շքերթ (իսպ.՝ Cabalgata de los Reyes Magos, կատ.՝ Cavalcada de Reis Mags)։ Զբոսաշրջիկների համար դա հետաքրքիր իրադարձություն է։ Ապրիլին տեղի է ունենում Սուրբ Խորխեյին (իսպ.՝ San Jorge) նվիրված Moros y cristianos փառատոնը։ Սուրբ Խորխեն քաղաքի հովանավոր փրկիչն է, ով, ըստ ավանդույթի, 1276 թվականին Ալկոյի ճակատամարտում օգնել է բնակիչներին մուսուլմանների դեմ կռվում։

Ժողովրդագրություն խմբագրել

2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010
60.288 60.465 60.036 60.532 60.931 60.590 60.700 61.698 61.552 66.417

Տնտեսություն խմբագրել

Տնտեսության զարգացած ճյուղերն են՝

  • տեքստիլ արդյունաբերություն
  • թղթի արտադրություն (ծխախոտաթուղթ՝ պապիրուս)
  • սննդի
  • տրիկոտաժի
  • կաշվի
  • մեքենաշինություն

Ալկոյը համարվում է տարածաշրջանում առևտրային և մշակութային կենտրոնը։

Հեռավորությունն այլ վարչական միավորներից խմբագրել

Տարածք Մադրիդ Սևիլյա Մուրսիա Բարսելոնա Սարագոսա Մալագա Պալմա Բիլբաո Կարդոբա
Հեռավորությունը կմ-ով 337 506 98 375 331 411 287 548 387

Կապի տվյալներ խմբագրել

Փոստային հասցե Հեռախոս Ֆաքս Էլեկտրոնային փոստ
Plaza de España, 1

03801

965 53 71 00 965 53 71 61 ajualcoi@alcoi.org

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ալկոյի վերաբերյալ տվյալներ
  2. https://dogv.gva.es/es/eli/es-vc/l/1983/11/23/4/vci
  3. «Estadísticas de la población». Ajuntament d'Alcoi (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Estadísticas de la población - Por paises de procedencia». Ajuntamient d'Alcoi (Spanish). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալկոյ» հոդվածին։