Պեատրիս Վոլտեր

հայ դերասան

Պեատրիս Վոլտեր (օրիորդական ազգանունը՝ Եկենյան, 1900, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1972, Կահիրե, Եգիպտոս), հայ դերասանուհի։

Պեատրիս Վոլտեր
Ծնվել է1900
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1972
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
Մասնագիտությունդերասանուհի
Ամուսին(ներ)Օննիկ Վոլտեր

Հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ Օննիկ Վոլտերի կինը։

Գործունեություն խմբագրել

Ծնվել է 1900 թվականի հուլիսի 12-ին Կոստանդնուպոլսում[1]։ Նախնական կրթությունն ստացել է տեղի Գափամաճյան վարժարանում։ Որոշ ժամանակ սովորել է Ա․ Անտուանի դրամատիկական դասընթացներում։ Երկու տարի խաղացել է Մարտիրոս Մնակյանի, Սերովբե Պենկլյանի և Ահմեդ Ֆեհիմի թուրքական խմբերում, ապա 1918 թվականին տեղափովել է Ֆելեկյան քույրերի հայկական դրամատիկական խումբը։ 1922 թվականին Եգիպտոսում մասնակցել է դերասաններ Բարսեղ Աբովյանի և Մաթևոս Սանամյանի, Հովհաննես Աբելյանի, Հովհաննես Զարիֆյանի[1] կազմակերպած ներկայացումներին, 1923 թվականից ընդգրկվել է «Եգիպտահայ դրամատիկ» խմբի կազմում, խաղացել դրամատիկ հերոսուհիների դերեր։ 1930-ական թվականներին ամուսնու հետ շրջագայել է Լիբանանում, Ռումինիայում, Հունաստանում, Կիպրոսում։

Պեատրիս Վոլտերը մահացել է 1972 թվականի ապրիլի 7-ին Կահիրեում (Եգիպտոս)։

Դերակատարումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Պեատրիս Վոլտերի մասին AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 24-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 492