Օննիկ Վոլտեր

հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ

Օննիկ Վոլտեր (Օննիկ Գալֆայան ապրիլի 9, 1891(1891-04-09), Կոստանդնուպոլիս - հոկտեմբերի 7, 1952(1952-10-07), Կահիրե, Եգիպտոս), հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։

Օննիկ Վոլտեր
Ծնվել էապրիլի 9, 1891(1891-04-09)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էհոկտեմբերի 7, 1952(1952-10-07) (61 տարեկան)
Մահվան վայրԿահիրե, Եգիպտոս
Մասնագիտությունդերասան
ռեժիսոր
թատերական գործիչ
Ամուսին(ներ)Պեատրիս Վոլտեր

Պեատրիս Վոլտերի ամուսինը։

Կենսագրություն խմբագրել

Օննիկ Վոլտերը ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1895 թվականից բնակվել է Եգիպտոսում։ Սովորել է Կահիրեի Գալուստյան վարժարանում։ 1907-1908 թվականներին Եգիպտոսում մասնակցել է Սիրանույշի, 1909-1914 թվականներին՝ Կոստանդնուպոլսում տեղի թատերախմբերի ներկայացումներին։ 1914 թվականից եղել է Կահիրեի «Արծիվ» թատերախմբի դերասան, ապա՝ ռեժիսոր։ 1923 թվականին կազմակերպել է «Եգիպտահայ դրամատիկ» խումբը, ուր աշխատել է մինչև կյանքի վերջը։ 1928 թվականին Կահիրեում և Ալեքսանդրիայում կազմակերպել է Հովհաննես Զարիֆյանի ելույթները։ 1931 թվականին, կնոջ՝ Պեատրիսի հետ հանդես է եկել Հալեպում, որտեղ բեմադրել է Սուրեն Պարթևյանի «Անմահ բոցը», Վիկտոր Հյուգոյի «Թշվառները», Պ. Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը», Ուիլյամ Շեքսպիրի «Օթելլո» (խաղացել է գլխավոր դերերը) ստեղծագործությունները։ 1947 թվականին, բեմադրելով Գառնիկ Սվազլյանի «Ներգաղթը» հայրենասիրական դրաման, նպաստել է եգիպտահայերի հայրենադարձությանը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.