Մարտիրոս Մնակյան

հայ ռեժիսոր, թատերական ռեժիսոր, թատրոնի դերասան, դերասան

Մարտիրոս Մնացականի Մնակյան (սեպտեմբերի 9, 1837(1837-09-09), Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - փետրվարի 22, 1920(1920-02-22), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հայ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։

Picto infobox masks.png
Մարտիրոս Մնակյան
Mnagian Mardiros.jpg
Ծնվել էսեպտեմբերի 9, 1837(1837-09-09)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էփետրվարի 22, 1920(1920-02-22) (82 տարեկան)
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունռեժիսոր, թատերական ռեժիսոր, դերասան և թատրոնի դերասան
Պարգևներ և մրցանակներMaarif Nişanı

ԿենսագրությունԽմբագրել

Մարտիրոս Մնակյանը ծնվել է Կ․Պոլսում, Բալաթ թաղամասում 1837 սեպտեմբերի 9։ Ավարտել է Պոլսի Ներսիսյան դպրոցը։ 1857 թվականից սկսում է խաղալ թատրոնում որպես սիրողական դերասան։

Բեմ է բարձրացել որպես կայացած դերասան 1859 թվականին՝ Կ․ Պոլսում։ Եղել է «Արևելյան թատրոնի» առաջատար դերասաններից (1861- 1867). <<Արիստոտեմ>> պիեսում նրա դերը դարձավ առաջին լուրջ աշխատանքը (1862)։ Ապա խաղում է Վասպրոկանի (Իզմիր) թատրոնում։ Երբ 1864 թվականին նա վերադառնում է Պոլիս սկսում խաղալ ֆրանսիական օպերետներում։ 1866 թվականին Մնակյանը որոշում է ընդմիջել դերասանական գործունեությունը․ այդ ընթացքում ամուսնանում է և տեղափոխվում է Կեսարիա, որտեղ աշխատում է որպես ուսուցիչ։ Նա երկու տարի անց վերադառնում է Պոլիս, և փորձում է շարունակել իր դերասական իր հին խմբերի հետ, բայց այդ խմբերը շուտով լուծարվում են։ Մնակյանը և նրա ընկերները (այդ թվում նաև Գյուլլու Հակոբը) աշխատում են Գեդիկփաշա թատրոնի։ Այստեղ խաղում և ստեղծագործում էին հիմնականում հայեր, և նրանց աշխատանքի շնորհիվ ձևավորվում է օսմանյան թատրոն հասկացությունը։ Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում (1877-1878) Ադրիանապոլիսում օպերաներ և օպերետներ էր բեմադրում։

1872-1879 թվականներին աշխատել է Պետրոս Մաղաքյանի և Հակոբ Վարդովյանի թատրոններում, 1880-1882 թվականներին՝ Թիֆլիսի հայ թատերախմբում։ Կատարել է սալոնային դերեր։ Մելոդրամայի վարպետ էր՝ հոգեբանական ծայրահեղ վիճակների, անսպասելի անցումների ստեղծումով։ 1880 թվականին Մնակյանը զբաղեցնում Օսմանյան թատրոնի (Theater-i Osmani) ղեկավարի պաշտոնը, բայց շուտով նա լքում է այդ թատրոնը։

Դասական խաղացանկում ճանաչում է ստացել բնահատուկ դերերի կատարմամբ՝ Պետրուչիո, Շայլոկ (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը», «Վենետիկի վաճառականը»), Ֆամուսով (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Վիշնևսկի (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Դոն Ժուան (Մոլիերի «Դոն Ժուան»)։ Առավել հաջողություն է ունեցել ռոմանտիկական դրամաներում՝ Քին (Ալեքսանդր Դյումա-հոր «Քին»), Կարլ Մոոր (Շիլլերի «Ավազակներ»), Արբենին (Լերմոնտովի «Դիմակահանդես»)։ 1883-1885 թվականներին Մնակյանը Արշակ Պենկլյանի օպերետային խմբում էր։

1884 թվականին (այլ աղբյուրներում՝ 1882) նա ստեղծում Օսմանյան դրամատիկ թատերախումբ, որտեղ նա տնօրեն, ռեժիսոր և առաջատար դերասան էր։ Այստեղ նա բեմաադրել է մոտ 250 օպերա, պիես և օպերետ։ Թատերախումբը դառնում է ողջ կայսրության մեջ ամենահայտնին, որը և պատճառ է դառնում թուրքական կառավարության հետապնդման համար։ Թատրոնը աշխատում է ընդհատումներով մինչ 1908 թվականը։ Այդպիսի "ընդհատում" է տեղի ունեցել, երբ 1904 Շեհրեմինի Ռիդվան փաշան թատրոնների գործունեությունը ապօրինի է դարձնում, քանի որ այն գլխավորում էին հայերը։

1909 թ․ Մնակյանը միանում է <<Tasfiye-i Ahlak>> ընկերությանը, իսկ 1912 թվականին ձևավորում է 80 մարդուց կազմված խմբակ։ Նույն 1912 խնջույք է կազմակերպում իր թատերական գործունեության հոբելյանի՝ 50 ամյակի առթիվ։ Մեհմեդ Ռեշադը շնորհում է Մարտիրոսին գիտության շքանշան ("Maarif Nişanı"): 1914 թվականին Մարտիրոսը աշխատել է որպես Օսմանյան ռազմածովային ընկերության Ներկայացուցիչների կոմիտեի գեղարվեստական ​​ղեկավար, ինչպես նաև աշխատել է որպես Դարուլբեդայի դերասանական վարպետության ուսուցիչ։

1916 թվականին Մարտիրոս Մնակյանը ընդմիշտ լքում է թատրոնը։ 1920 թվականին «Թեմաշա» ամսագրի կողմից ընթերցողներին հարց է ուղղվել, թե 50 տարվա ընթացքում ով է թուրքական թատրոնում ամենանշանակալի դերը կատարել։ Մնակյանը ստացել է ձայների մեծամասնությունը։

Բեմադրել և խաղացել է եվրոպական մելոդրամաներում, թարգմանել է դրանք թուրքերենի, երբեմն նաև հայերեն։ Մնակյանի խումբը պոլսահայ վերջին թատերախումբն էր, որ նպաստել է նաև թուրք արհեստավարժ դրամատիկական թատրոնի զարգացմանը։

Նրա գլխավոր դերերից են՝ Պապ (Մ․ Վանանդեցու «Մեծն Ներսես»), Նեոկլես (Պ․ Մետաստազիոյի «Թեմիստոկլես»), Ռուդոլֆո (Վիկտոր Հյուգոյի «Անջելո»)։

ԳրականությունԽմբագրել

  • Հովհաննիսյան Հ., Մարտիրոս Մնակյան, Երևան, 1969։

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 651