Պարսկական գեղագրություն

Պարսկական գեղագրություն (պարս.՝ خوشنویسی فارسی), վայելչագրություն, որը կիրառվում է պարսկերենի այբուբենում, Իրանի պատմության մեջ արվեստի առավել հարգված տեսակներից մեկը։

Պատմություն խմբագրել

VII դարում Պարսկաստան արաբական արշավանքներից հետո իսլամական մշակույթի և նվաճողների լեզվի՝ արաբերենի ազդեցությամբ պարսիկները արաբերեն տառերին ավելացնում են չորս տառ (հնչյունների նշանակման համար), որոնք բացակայում էին արաբական այբուբենում՝ փե (پ), չե (چ), ժե (ژ) և գաֆ (گ)՝ հարմարեցնելով այն պարսկերենին և իրենց այբուբենի տառերի քանակը հասցնելով 32-ի[1]։

Պարսիկների՝ արաբական վայելչագրության հետ ծանոթացումը սկսվել է նրա 3 գլխավոր ձեռագրերից՝ քուֆի, նասխ և սուլյուս։ Դրանցից ամենավաղը համարվում է քուֆին, որին բնորոշ էր հակումը ուղիղ գծերին և հստակ երկրաչափական ձևերին․ այն գերիշխող էր մինչև VII դարը։ Ներկայումս այն կանոնակարգվում է որպես գիր, որով գրում են Ղուրանի անվանումը։ Նասխ գիրը («ընդօրինակում») խիստ հորիզոնական գիր է, կիրառվել է, ինչպես անվանումից է հետևում, հիմնականում Ղուրանի և Հադիսի տեքստերի ընդօրինակման համար։ Սուլյուս («մեկ երրորդ») գրին բնորոշ է կորոգիծ և ուղղագիծ էլեմենտների առկայությունը, որոնք հանդես են գալիս 1/3 հարաբերությամբ։ Պարսկաստանում առանձնահատուկ տարածում են ստացել «նասխա» և «սուլյուս» դպրոցները, քանի որ դրանք լայնորեն կիրառվում էին ճարտարապետության մեջ մզկիթների և մուսուլմանների համար այլ սրբազան շինություններ զարդարման համար։

Մեծ քանակությամբ պաշտոնական փաստաթղթերը արագ և պատշաճ ձևովով կազմելու անհրաժեշտությունը հանգեցնում է Պարսկաստանում նոր գրի՝ թալիքի («արագագիր» կամ «կատարման մեջ արագ») մշակմանը։ «Թալիքին» բնորոշ էր մեծ քանակությամբ կլորոցված, բնական գծերի առկայությունը՝ ի տարբերություն քուֆիի կտրուկ և երկրաչափական ձևերի։

Թիմուրիդների կառավարման տարիներին պարսկական վայելչագրության զարգացմանը նպաստում էր Լենկթեմուրի թոռը՝ Բայսոնկուրը։ Լինելով արվեսների հովանավոր և փորձառու գեղագիր, որը տիրապետում է արաբական վայելչագրության 6 ձևերին (Գոհարշադ մզկիթում՝ Մեշխեդեում պահպանվել է նրա կողմից արված գեղագրությունը), Թավրիզի նվաճումից հետո 1420 թվականին դուրս է բերել այնտեղից մի քանի գեղագրության վարպետների, մասնավորապես ճանաչված գեղագիր Միլ Ալի Թաբրիզին, որը գլխավորում էր Բայսոնկուրի գրադարանը։ Թաբրիզին առաջարկել է արագագիր գրության նոր տարբերակ՝ «նասթալիքը» (պարս.՝ نستعلیق, nastaʿlīq ՝ «նասխ» և «թալիք» բառերից)։

Նասթալիքի ուրվագծմանը բնորոշ էր կարճ ուղղահայաց, առանց նշահատման և երկար հորիզոնական գիծը։ Գեղագիտական գրությունները արվում էին «քալյամով», որն իրենից ներկայացնում էր եղեգի մի կտոր՝ 5-10 մմ տրամագծով և թեք, սրացված ծայրով, որը թաթախվում էր թանաքի մեջ։ Քալյամի ծայրը, որպես կանոն, մեջտեղից հատված էր՝ թանաքի ներծծումը հեշտացնելու համար։

 
Նասթալիք գրի նմուշ

«Նասթալիք» գիրը արագ ձեռք է բերում ճանաչում պարսկական հասարակությունում և ստանում է ոչ պաշտոնական «իսլամական գրերի հարսնացու» անվանումը։ Այն գործածում էին գրքեր և բանաստեղծական հավաքածուներ, սիրային նամակներ, վարչական փաստաթղթեր գրելիս։ Մինչ այժմ Իրանում Հաֆեզի, Սաադիի, Ռումիի և այլ պոետների ստեղծագործությունները հրատարակում են հենց «նասթալիքի» գործածությամբ։ Բացի Պարսկաստանից, նասթալիքը տարածում է գտել նաև Միջին Ասիայում, Պակիստանում և Հնդկաստանում։

Շահ Աբասի կառավարման տարիներին ( XVII դարի սկզբին) նաստալիքը գեղագիր Միր Էմադ Հասանի կողմից ենթարկվում է լուրջ փոփոխությունների։ Հասանի կողմից մշակված «նաստալիքը» մինչ այժմ գործածվում է Իրանում։

Պետությունում փաստաթղթաշրջանառության աճը հանգեցնում է գրերի նոր տարբերակների որոնման, որոնք թույլ կտային բարձրացնել փաստաթղթերի գրառման արագությունը։ XVII դարի վերջում Հերաթի (որը այդ ժամանակ մտնում էր Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ) կառավարիչը՝ Գոլի խան Շամլու Մորտեզան հորինում է նոր գիր՝ շեքասթե նասթալիքը (перс. شکسته‌ نستعلیق Šekaste nasta’liq или Šekasta nasta’liq — «կոտրված նասթալիք»)՝ արաբական նամակներում օգտագործվող գեղագրության ավանդական տեսակներից մեկը։ Այն սովորական նասթալիքից տարբերվում էր նրանով, որ ուներ ավելի «ճյուղավորված» ավելի ու ավելի երկար տառերի գծեր։

 
Նմուշ շեքասթե նասթալիք գրից

Պարսկաստանում գրատպության ներթափանցմանը զուգընթաց գեղագրությունը դառնում է ավելի պարզ՝ կորցնելով իր գեղագիտական գրավչության մի մասը։ XIX դարում Միրզա Մահմադ Ռեզա Կալհորը Նասր ալ-Դինի ճամփորդական գրառումներով հատորների կազմողը, «նասթալիքի» մեջ մտցնում է հերթական փոփոխությունը։ Բացի այդ, մշակվում է նաև «սայխ-մախշ» տեխնիկան․ բառերը և տառերը կրկնվում էին մի քանի անգամ, այնպես որ գեղագիտական նկարի ֆոնը դառնում էր սև։

Գեղագրությունը ժամանակակից Իրանում խմբագրել

1950-ական թվականներին Իրանում ստեղծվում է Իրանական գեղագիրների միությունը, որի կազմակերպիչների թվում էին հայտնի գեղագիրներ Հուսեյն Միրհանին, Ալի Ակբար Կավեխը, Իբրահիմ Բուզարին, Հասան Միրհանին և Մեհդի Բայան[2]։

Գեղագրության զարգացմանը նոր խթան է տալիս 1960-1970-ական թվականներին գովազդի զարգացումը Իրանում։ Այդ ժամանակ զուգահեռ զարգանում էին «նասթալիքի» երկու դպրոցներ՝ ավանդական և նոր, հայտնվել էր նաև այսօր պարսկական գեղագրությունում հայտնի ավելի նոր գիր՝ «մոալան»։

Իրանում մեծ ճանաչում ունեն գեղագրության այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Յատոլա Գաբոլին, Մահմադ Էխսան, Նասրոլա Ավջենֆերեյդուն Օմիդին և ուրիշներ[3]։ Զանդեխ Ռոուդին, Ջալիլ Ռասուլին, Փարվիզ Թանավոլին գեղագրության տարրերը Ռումիի բանաստեղծությունների զուգակցմամբ օգտագործել են հագուստի ոճավորման մեջ։

Գեղագրությունը ներկայացված է երկրի մի շատ թանգարաններում, մասնավորապես Ղազվինի գեղագիտական թանգարանում, Իրանում պարբերաբար անցկացվում են գեղագրության ցուցահանդեսներ և մրցույթներ[4][5];

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «L. P. Elwell-Sutton. ARABIC LANGUAGE iii. Arabic influences in Persian literature». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.
  2. «Общество иранских каллиграфов». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. Галерея XVA: персидская каллиграфия Ферейдуна Омиди
  4. ایسنا — وزير ارشاد: قزوين پايتخت خوشنويسي كشور مي‌شود
  5. «معرفی استان قزوین». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին.

Գրականություն խմբագրել

  • Азизоллах Голькарзаде Методика персидской каллиграфии. — Баку, 1996. — 73 с.

Արտաքին հղումներ խմբագրել