Սերգո Պայազատ

հայ արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ, բանաստեղծ

Սերգեյ Պայազատ (սեպտեմբերի 14, 1909(1909-09-14), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 26, 1971(1971-07-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1945 թվականից։

Սերգո Պայազատ
Ծնվել էսեպտեմբերի 14, 1909(1909-09-14)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհուլիսի 26, 1971(1971-07-26) (61 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ, արձակագիր և դրամատուրգ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Սերգո Պայազատ Վիքիդարանում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի1930 թվականին ավարտել է Թիֆլիսի հայկական մանկավարժական տեխնիկումը։ 1926 - 1931 թվականներին աշխատել է Թիֆլիսի «Պրոլետար» թերթում, 1931-1934 թվականներին՝ Լենինականի «Բանվոր» թերթում։ 1941-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։

1939 թվականին Լենինականի Մռավյանի անվան թատրոնը բեմադրել է նրա «Հարսանիք» պիեսը։ Հայկինոն 1940 թվականին նրա սցենարով նկարահանվել է «Մեր կոլխոզի մարդիկ» («Քարտեզում չնշված կետը») կինոնկարը։ Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Կաղնուտի սիրահարները» (Երևան, 1956)։ Մահացել է Երևանում[1]։

Սերգո Պայազատի երկերի մատենագրությունը

խմբագրել
  • Երկու երգ գյուղերին, Թիֆլիս, 1926։
  • Հողաշեն, Թիֆլիս, 1929։
  • Մանր մարդիկ, Երևան, Պետհրատ, 1931։
  • Կաղնուտի սիրահարները, Երևան, Հայպետհրատ, 1948։
  • Ա. Պ. Չեխով, Երևան, Հայպետհրատ, 1960։

Ս.Պայազատի կատարած թարգմանությունները (ռուսերեն)

խմբագրել
  • Տարախովսկայա, Նոր տուն, Երևան, Պետհրատ, 1931, 14 էջ։
  • Ինը հարյուր հինգ, Երևան, Պետհրատ, 1933, 12 էջ։
  • Բ. Պոկրովսկի, Հաղթանակ, Երևան, Պետհրատ, 1933, 14 էջ։
  • Ա. Պ. Չեխով, Շնիկով տիկինը, Երևան, Հայպետհրատ, 1946։
  • Գի դը Մոպասան, Ընտիր երկեր (գրքի մեջ մտնող «Շալի», «Ճանապարհին», «Կլոշետ», «Շրջմոլիկը» գործերը թարգմանել է Սերգո Պայազատը), Երևան, Հայպետհրատ, 1950, 692 էջ։
  • Սերգեյ Ռոզանով, Տրավկայի արկածները (թարգմանության հեղինակակից Պարույր Ջոթյան), Երևան, Հայպետհրատ, 1951, 162 էջ։
  • Լեհական նովելներ, Երևան, Հայպետհրատ, 1955, 308 էջ։
  • Ա. Պ. Չեխով, Շնիկով տիկինը, Երևան, Հայպետհրատ, 1964, 152 էջ։
  • Հենրիկ Իբսեն, Պիեսներ, Երևան, «Հայաստան», 1968, 354 էջ։
  • Ա. Պ. Չեխով, Ավագ այգեպանի զրույցը, Երևան, «Հայաստան», 1969, 187 էջ։

Աղբյուրներ

խմբագրել
  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 364-365.
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգո Պայազատ» հոդվածին։