Յուրի Յանովսկի
Յուրի Յանովսկի (ուկրաիներեն՝ Яновський Юрій Іванович, օգոստոսի 14 (27), 1902, Նեչաևկա, Կոմպանեևսկի շրջան, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ - փետրվարի 25, 1954[1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի խորհրդային գրող։
Յուրի Յանովսկի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 14 (27), 1902 |
Ծննդավայր | Նեչաևկա, Կոմպանեևսկի շրջան, Կիրովոգրադի մարզ, Ուկրաինական ԽՍՀ |
Վախճանվել է | փետրվարի 25, 1954[1] (51 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | դրամատուրգ, դրամատուրգ, սցենարիստ, գրող և խմբագիր |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Ելիզավետգրադի տեղական ռեալական ուսումնարան |
Ժանրեր | վեպ և պատմվածք |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Ամուսին | Tamara Zhevchenko-Yanovska? |
![]() | |
![]() |
ԳործունեությունԽմբագրել
Վաղ շրջանի գործերից են «Նավի վարպետը» (1928) և «Չորս սուր» (1930) վեպերը։ Առավել հայտնի է նրա «Ձիավորներ» (1935, հայ․ հրտ, 1936) նովելային վեպը՝ քաղաքացիական պատերազմի մասին։ Յանովսկին պիեսների («Երգ Բրիտանկայի մասին», 1937, ողբերգություն), Ռեպորտաժների գրքի («Նամակներ Նյուրնբերգից», 1946), նովելների ժողովածուի («Կիևյան պատմվածքներ», 1948, հայ․ հրտ․ 1951, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1949) հեղինակ է։ Նրա ռոմանտիզմը զգալի ազդեցություն է գործել ուկրաինական սովետական արձակի վրա։ Յանովսկիի գրքերը թարգմանվել են ԽՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։
ՊարգևներԽմբագրել
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Яновский Юрий Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ռուսերեն Վիքիպեդիա (ռուս.) — 2001.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |