HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարիս (այլ կիրառումներ)

Պարիս Փիշմիշ (Մարի Սուքիասյան, հունվարի 30, 1911(1911-01-30)[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1] - օգոստոսի 1, 1999(1999-08-01)[1], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), հայ աստղագետ, աստղագիտության դոկտոր (1937), Միջազգային աստղագիտական միության անդամ, Մեքսիկայի ազգային աստղադիտարանի պատվավոր աստղագետ, Մեխիկոյի ազգային ինքնավար համալսարանի դոկտոր (1985)։

Պարիս Փիշմիշ
Paris Pişmiş.png
Ծնվել էհունվարի 30, 1911(1911-01-30)[1]
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել էօգոստոսի 1, 1999(1999-08-01)[1] (88 տարեկան)
Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՔաղաքացիությունFlag of Turkey.svg Թուրքիա և Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ազգությունհայ
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Կեդրոնական վարժարան, Հարվարդի համալսարան, Տոնանտցինտլայի աստղադիտարան և Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան[1]
ԱնդամակցությունՄիջազգային աստղագիտական միություն
Ալմա մատերՈւսկյուդար ամերիկյան ակադեմիա, Ստամբուլի համալսարան (1937)[1] և Հարվարդի համալսարան[1]
Տիրապետում է լեզուներինթուրքերեն և իսպաներեն
Գիտական ղեկավարErwin Finlay-Freundlich?
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ[2]
Ամուսին(ներ)Félix Recillas Juárez?

ԿենսագրությունԽմբագրել

Մարի Սուքիասյանը ծնվել է 1911 թվական հուն­վարի 31-ին Կոստանդնուպոլսում։ Սովորել է տեղի Սեմերճյան ճեմարանում և ամե­րիկյան վարժարանում։ 1933 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանը։ 1935-1936 թվականներին դասավանդել է Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում, 1938-1942 թվականներին աշխատել է Հարվարդի (ԱՄՆ), 1942-1946 թվականներին՝ Մեքսիկայի Տոնանտցինտլայի աստղադիտարանում, 1946-1996 թվականներին՝ Մեխիկոյի ազգային ինքնավար համալսարանի աստղագիտության ինստիտուտի դասախոս[3]։

Աշխատանքները վերաբերում են Գալակտիկայի կինեմատիկային, միգամածությունների լուսաչափությանը և տեսագծային արագությունների որոշմանը[4]։

ԱնդամակցությունԽմբագրել

  • Միջազգային աստղագիտական միու­թյուն
  • Ամերիկյան աստ­ղագիտական ընկերու­թյուն
  • Մեծ Բրիտանիայի Թագավորական աստ­ղագիտական ընկերու­թյուն
  • Մեքսիկայի գիտու­թյունների ակադեմիայի անդամ
  • Մեքսիկական ֆիզի­կական ընկերության անդամ

ԾանոթագրություններԽմբագրել