Տոնանտցինտլայի աստղադիտարան

Տոնանտցինտլայի աստղադիտարան (իսպ.՝ Observatorio de Tonantzintla), աստղագիտական հիմնարկ Մեքսիկայի Պուեբլա նահանգում, գտնվում է Մեխիկոյից ոչ հեռու (126 կիլոմետր), ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա։ Հիմնվել է 1942 թվականին։ 1973 թվականին ընդլայնվել է և դարձել աստղաֆիզիկայի, օպտիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ։ Հիմնական գործիքներն են 1 մ տրամագծով հայելիով ռեֆլեկտորը և 60 սմ տրամագծով Շմիդի դիտակը։ Հիմնական աշխատանքները վերաբերում են աստղակույտերում բռնկվող աստղերի ուսումնասիրությանը։ Տոնանտցինտլան․ համագործակցում է Բյուրականի աստղադիտարանի հետ Օրիոնի աստղասփյուռում և Բազումքի աստղակույտում բռնկվող աստղերի, ինչպես նաև Օրիոնի աստղասփյուռում նոր՝ На էմիսիոն գծերով աստղերի հայտնագործման ասպարեզում։

Տոնանտցինտլայի աստղադիտարան
Observatorio de Tonantzintla
Տեսակաստղադիտարան
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎայրSan Andrés Cholula Municipality?
ԲԾՄ2166 մետր
Հիմնադրվել է՝1942
Կայքastro.inaoep.mx/observatorios/oanton/ և astroscu.unam.mx/Tonantzintla/
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։