Պարահանդես (ֆիլմ, 1983)

Պարահանդես (ֆրանս.՝ Le Bal, իտալ.՝ Ballando ballando), երաժշտական կինոնկար, որը նկարահանվել է 1983 թվականին՝ Էտտորե Սկոլայի կողմից, իր հիմքում ունենալով Ժան-Կլոդ Պանշենայի «Théâtre du Campagnol» թատրոնի ներկայացումը:

Picto infobox cinema.png
Պարահանդես
Le Bal
ԵրկիրFlag of France.svg Ֆրանսիա
Flag of Italy.svg Իտալիա
Flag of Algeria.svg Ալժիր
Ժանրերաժշտական ֆիլմ, պատմական ֆիլմ և դրամա
ԹեմաԱրգենտինական տանգո
Թվական1983 և փետրվարի 24, 1984[1]
ՌեժիսորԷտտորե Սկոլա
ՊրոդյուսերMohammed Lakhdar-Hamina?
Սցենարի հեղինակՌուջերո Մակկարի, Ֆուրիո Սկարպելի, Էտտորե Սկոլա և Jean-Claude Penchenat?
ԴերակատարներFrancesco De Rosa?, Rossana Di Lorenzo?, Monica Scattini?, Marc Berman?, Geneviève Rey-Penchenat?, Christophe Allwright?, Jean-Claude Penchenat? և Jean-François Perrier?
ՕպերատորRicardo Aronovich?
ԵրաժշտությունՎլադիմիր Կոսմա
ՄոնտաժՌայմոնդո Կրոսչիանի
Տևողություն110 րոպե

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմի՝ գրեթե 50 տարիների տևողությամբ բոլոր գործողություններն ընթանում են Փարիզում գտնվող նույն պարասրահում[2]: Նկարագրվում են Ֆրանսիայի պատմության դեպքերը՝ 1930-ականներից մինչև 1980-ական թվականներն ընկած ժամանակահատվածում: Նորաձևության և սովորույթների հերթափոխը ցուցադրվում է բացառապես երաժշտության, պարի, դիմախաղի և մարմնաշարժումների լեզվով: Որևէ խոսք կամ արտահայտություն ֆիլմում չի հնչում:

Կինոնկարը կազմված է անցյալի վեց դրվագներից, որոնք ներկայացնում են 1936, 1940, 1944, 1946, 1956 և 1968 թվականները: Դրանք եզրապատված են 1983 թվականին վերաբերող նախաբանով ու վերջաբանով: Յուրաքանչյուր դրվագում զուգահեռաբար խաղարկվում են մի քանի դրամատիկ մանրաերկ: Ֆիլմում այն նույն դերասաններն են, ովքեր այս պատմությունը խաղացել են բեմի վրա՝ 24 դերակատարներ ներկայացնում են 140 կերպարների:

Պատմական դրվագներում իրենց արտացոլանքն են գտել Ֆրանսիայի ժողովրդական ճակատի հաղթանակը և Ֆրանսիայում ֆաշիստական շարժման դեմ պայքարը, Փարիզի զավթումն ու ազատագրումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, 1950-ական թվականների գաղութատիրական պատերազմները, 1960-ականների ուսանողական հուզումները, երաժշտության, հագուստի, պահվածքների և վարվելաձևերի նորաձևությունների հերթափոխը: Կերպարները դրվագից դրվագ ենթարկվում են բնավորությունների ու փոխհարաբերությունների էվոլյուցիայի, մի մասը երևում են միայն մեկ դրվագում, իսկ մյուս մասը կարծես «հավերժ» են: Ֆիլմում բազմաթիվ են ռեմինիսցենցիաները, որոնք հանդիսատեսին ուղղորդում են դեպի ֆրանսիական կինոյի ու էստրադայի դասականներին:

ՏեսարաններԽմբագրել

  • 1983 - Նախաբան
  • 1936 - Ժողովրդական ճակատի հաղթանակը
  • 1940 - Պատերազմ
  • 1944 - Զավթում և ազատագրում
  • 1946 - Jazz de Paris
  • 1956 - Հայրեր և որդիներ
  • 1968 - Սորբոնը բարիկադների վրա
  • 1983 - Վերջաբան

Դերասանական կազմԽմբագրել

Դերակատար Կերպար
Ֆրանչեսկո դե Ռոզա պարասրահի սեփականատեր
Մարտին Շովեն կարմիր ծաղիկով գլխարկավոր աղջիկ, կանաչ թավշյա բլուզով աղջիկ, գորշ անձրևանոցով ուսանողուհի և այլն
Ժենեվևա Ռեյ-Պանշենա գործարար տիկին, տոհմական արծաթներով տիկին, կլոր ակնոցներով աղջիկ և այլն
Մոնիկա Սկատինի աղջիկ, որին ոչ ոք պարելու չի հրավիրում, կարճատես աղջիկ և այլն
Ռոսանա դի Լորենցո զուգարանի պահապան
Միշել Տոտի արտիստ, Դիմադրության հերոս, կոմունիստ բանվոր և այլն
Ազիզ Արբիա ակնոցավոր ուսանող, երիտասարդ արաբ, գորշ անձրևանոցով ուսանող և այլն
Ժան-Կլոդ Պանշենա ֆաշիստ «Հրե խաչեր»-ից, ծեր պրոֆեսոր, սև բաճկոնով ուսանող և այլն
Մարկ Բերման սեռագար, թիկունքի առնետ, սպեկուլյանտ և այլն
Ժան-Ֆրանսուա Պերյե ամաչկոտ, գերմանացի սպա, ձախողակ սիրահետող և այլն
Միշել վան Սպեյբրուկ գլխարկով տղամարդ, կոմիսար Մեգրե և այլն

Նկարահանող խումբԽմբագրել

Կինոգործիչ Ներդրումը
Ժան-Կլոդ Պանշենա, Ռուջերո Մակարի, Ֆուրիո Սկարպելլի, Էտտորե Սկոլա սցենարիստ
Էտտորե Սկոլա ռեժիսոր
Ջորջո Սիլվանի պրոդյուսեր
Ռիկարդո Արոնովիչ օպերատոր
Վլադիմիր Կոսմա կոմպոզիտոր

Մրցանակներ[3][4][5]Խմբագրել

  • 1984 - Արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ» և ընթերցասերների ժյուրիի «Berliner Morgenpost» մրցանակներին:
  • 1984 - Արժանացել է «Սեզար» կինոմրցանակին («Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն ֆիլմ» և «Լավագույն երաժշտություն» անվանակարգերում):
  • 1984 - Արժանացել է «Դավիդ դի Դոնաթելլո» («Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն երաժշտություն» անվանակարգերում) և ԱլԻտալիայի մրցանակին:
  • 1984 - Առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.insidekino.com/DJahr/D1984.htm
  2. Deanne Schultz Filmography of World History -- 2007 Page 12 0313326819 The Ball / Le bal (1982) Ettore Scola; Algeria/France/Italy; no dialogue; Color; 109 m; Warner Home Video (VHS);
  3. «The 56th Academy Awards (1984) Nominees and Winners»։ oscars.org։ Վերցված է 2013-10-27 
  4. «Berlinale: 1984 Prize Winners»։ berlinale.de։ Վերցված է 26 November 2010 
  5. «Awards»։ IMDB։ Վերցված է 4 June 2017