Բացել գլխավոր ցանկը

Պատշգամբ Սենտ-Ադրեսում (կտավ)

Կլոդ Մոնեի նկար

Պատշգամբ Սենտ-Ադրեսում (կտավ) (ֆր.՝ Terrasse à Sainte-Adresse), Կլոդ Մոնեի կտավը՝ նկարված 1867 թվականին։ Պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում։

Picto infobox artiste.png
Պատշգամբ Սենտ-Ադրեսում
Terrasse à Sainte-Adresse
Claude Monet - 1867 - Garden at Sainte-Adresse.jpg
տեսակգեղանկար
նկարիչԿլոդ Մոնե
տարի1867
բարձրություն98.1
լայնություն129.9
ուղղությունիմպրեսիոնիզմ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1]
կայք
Garden at Sainte-Adresse Վիքիպահեստում

Ստեղծման պատմությունԽմբագրել

Կտավը նկարված է այն շրջանում, երբ Մոնեն, կարիքի մեջ լինելով, ստիպված էր լքել Փարիզը և վերադառնալ Սենտ-Ադրեսի հայրական տուն, որը գտնվում է Նորմանդիայում՝ Սենայի գետաբերանին՝ Հավրից 4 կմ հեռավորության վրա։ 1866-1868 թվականներին նկարիչը այնտեղ պարտքով ապրել է իր մորաքույր տիկին Լեկադրի մոտ։ 1867 թվականի հունիսին իր ընկեր Բազիլին ուղղված նամակում նկարիչը գրել է, որ սկսել է մոտ 20 կտավ. «ծովային մի քանի բնապատկեր, այգիների տեսարաններ: Բացի դրանից՝ ես նկարում եմ առագաստանավերի մրցարշավ Հավրում՝ ափին մեծ բազմությամբ»: Այդ նույն ժամանակ Մոնեն նկարեց «Լողափ Սենտ-Ադրեսում», «Զբոսանք Սենտ-Ադրեսի բլուրներով», «Առագաստանավերի մրցարշավ Սենտ-Ադրեսում» և ուրիշ նկարներ։

ՍյուժեԽմբագրել

Կտավի կոմպոզիցիան ինքնատիպ է. վերին դիտանկյուն և կենտրոնի բացակայություն։ Առաջնային պլանում աջից բազկաթոռին նստած է նկարչի հայրը՝ Ադոլֆը։ Փոքր-ինչ ձախում հանդիսատեսին մեջքով հովանոցի տակ տեղավորվել է մի կին. նա Մոնեի մորաքույր Լեկադրն է կամ Մոնեի քույր Սոֆին։ Նրանց առաջ երիտասարդ մարդու ընկերակցությամբ գտնվում է նկարչի զարմիկ Ժաննա-Մարգարիտան։ Ծովի ընդարձակ մակերևույթը սփռված է ամենատարբեր չափերի առագաստանավերով։ Երկնքի գծի հետ, որը բաժանված է ամպամած և անամպ հատվածների, կոմպոզիցիայի կեսը կազմում է պատշգամբը, որի վրա երևում է վառ թրաշուշանների և հնդկոտեմների խումբը. ընդ որում ամենատարբեր գույներն ընդգծվում են պատշգամբի երկու կողմերում փոքր-ինչ ասիմետրիկ դրված դրոշներով:

ՈճըԽմբագրել

Այս շրջանում Մոնեն դեռ ձգտում էր նկարի խիստ կառուցվածքին. այն հստակ է, բծախնդրորեն մտածված է կոմպոզիցիան և քիչ է հիշեցնում նկարչի՝ ավելի ուշ շրջանի փափուկ, մշուշոտ երանգները։ Մոնեի վրձինն այստեղ այնքան ազատ չէ, ինչպես փարիզյան շրջանի աշխատանքներում. պատշգամբը և ծովը թողնում են սխեմատիզմի, տարօրինակ քարացվածության տպավորություն։ Նկարում երևում են նրա փորձարկումները բազմաթիվ պայծառ գույների հետ։

Այս նկարը փաստում է Մոնեի նկարների վրա արևմտյան արվեստի ազդեցության մասին, որ տարածվել էր Ֆրանսիայում դարի երկրորդ կեսին՝ կապված ճապոնական գրաֆիկական իրեր հավաքել սկսելու հետ։ Նկարիչը ճապոնական արվեստի մեծ երկրպագու էր։

  Ճապոնացի նկարիչների մեջ ես ամենաշատը գնահատում եմ այն համարձակությունը, որով նրանք գծեր են քաշում նկարների վրա:
- Մոնե
 


ԳրականությունԽմբագրել

  • «Գեղարվեստի պատկերասրահ» թերթ, 1-ին թողարկում՝ նվիրված Կլոդ Մոնեին (2004)
  • «Իմպրեսիոնիզմ», 2004
  • Մետրոպոլիտենի թանգարան, Guide — 248. pp. ISBN 0-87099-710-6

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել