Պատանի պարողների Եվրատեսիլ

Պատանի պարողների Եվրատեսիլ (Eurovision Young Dancers), պարային շոու-մրցույթ է, որը անցկացվում է երկու տարին մեկ և հեռարձակվում է ամբողջ Եվրոպայում։ 1985 թվականից օգտագործելով «Եվրարեստիլ երգի մրցույթի» ֆորմատը, յուրաքանչյուր պետություն, ով հանդիսանում էր Եվրոպական հեռարձակողների միության (ԵՀՄ) անդամ ուներ հնարավորություն ուղարկել սեփական պարային համար մրցելու "Պատանի պարողների Եվրատեսիլ"-ում։ Պարային համարը կարող էր լինել ինչպես մենապար, այնպես էլ զուգապար, ընդ որում, բոլոր պարողները պետք է լինեին 25-21 տարեկան, և չլինեին երկարաժամկետ աշխատողներ որևէ թատրոնում։ Հաղթողը ընտրվում էր հեռուստադիտողների քվեարկության միջոցով։ 2003 թվականին մրցույթում հանձնվում էր երկու առանձին մրցանակ դասական և ժամանակակից պարերի համար։ 2007 թվականին անցկացված մրցույթը տեղի չունեցավ, քանի որ Եվրոպական հեռարձակողների միությունը ներմուծեց նոր՝ "Եվրատեսիլ պարի մրցույթ" հեռուստաշոուն։ Ի սկզբանե այն նախատեսվում էր, որ այդ շոուն կշարունակի իր կյանքը 2009 թվականին և տեղի կունենա 2009 թ․ հունիսի 19-ին, ուրբաթ օրը, Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում, սակայն, 2009 թ․ մայիսին տեղի ունեցած ԵՀՄ մամուլի ասուլիսի ժամանակ Eurovision TV-ի տնօրեն՝ Բյորն Էրիկսենը տեղեկացրեց, որ մասնակից երկրների շատ քիչ քանակության պատճառով մրցույթը այլևս չի անցկացվի։

Մասնակցություն

խմբագրել

Ցուցակում են այն պետությունները, որոնք երբևէ մասնակցել են մրցույթին և նշված են այն տարեթվերը, երբ են նրանք առաջին անգամ ներկայացել․

կար Առաջին անգամ մասնակցած երկրները
1985   Բելգիա,   Ֆինլանդիա,   Ֆրանսիա,   Գերմանիա,   Իտալիա,   Նորվեգիա,   Նիդերլանդներ,   Իսպանիա,   Շվեդիա,   Շվեյցարիա,   Միացյալ Թագավորություն
1987   Ավստրիա,   Կանադա,   Դանիա,   Հարավսլավիա
1989   Կիպրոս,   Պորտուգալիա
1991   Բուլղարիա
1993   Էստոնիա,   Հունաստան,   Լեհաստան,   Սլովենիա
1995   Հունգարիա,   Ռուսաստան
1997   Լատվիա,   Սլովակիա
2003   Չեխիա,   Ռումինիա,   Ուկրաինա,   Հայաստան
2011   Խորվաթիա,   Կոսովո
2013   Բելառուս

Հաղթողներ

խմբագրել
Տարի Երկիր Մասնակից Մրցանակ
1985   Իսպանիա Arantxa Arguelles Ընդհանուր
1987   Դանիա Rose Gad Poulsen & Nikolaj Hübbe Ընդհանուր
1989   Ֆրանսիա Agnès Letestu Ժամանակակից
1989   Մեծ Բրիտանիա Tetsuya Kumakawa Դասական
1991   Իսպանիա Amaya Iglesias Ընդհանուր
1993   Իսպանիա Zenaida Yanowsky Ընդհանուր
1995   Իսպանիա Jesus Pastor Sauquillo & Ruth Miro Ընդհանուր
1997   Իսպանիա Antonio Carmena Ընդհանուր
1999   Գերմանիա Katja Wünsche & Yohan Stegli Ընդհանուր
2001   Լեհաստան Dawid & Marcin Kupinski Ընդհանուր
2003   Ուկրաինա Jerlin Ndudi Դասական
2003   Շվեդիա Kristina Oom & Sebastian Michanek Ժամանակակից
2005   Նիդերլանդներ Milou Nuyens Ընդհանուր
2011   Նորվեգիա Daniel Sarr Ժամանակակից/Հիփ-Հոփ

Մեդիա Ցանկ

խմբագրել
Կարգ Երկիր Ոսկի Արծաթ Բրոնզ Ընդհանուր
1   Իսպանիա 5 0 1 6
2   Շվեդիա 1 2 2 5
3   Ֆրանսիա 1 1 1 3
4   Լեհաստան 1 1 0 2
4   Նորվեգիա 1 1 0 2
6   Դանիա 1 0 1 2
6   Գերմանիա 1 0 1 2
6   Նիդերլանդներ 1 0 1 2
9   Մեծ Բրիտանիա 1 0 0 1
9   Ուկրաինա 1 0 0 1
11   Բելգիա 0 2 2 4
12   Շվեյցարիա 0 2 0 2
13   Ավստրիա 0 0 1 1

Հղումներ

խմբագրել

Արտաքին Հղումներ

խմբագրել