Պավել Լուկյանենկո
Պավել Պանտելեյմոնովիչ Լուկյանենկո (մայիսի 27, 1901, Իվանովսկայա ավան, այժմ՝ Կրասնոդարի երկրամասի Կրասնոարմեյսկայայի շրջան—հունիսի 13, 1973, Կրասնոդար), սովետական բուսաբույծ-սելեկցիոներ, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1964), ՀամԳԳԱ ակադեմիկոս (1948), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1957, 1971)։ ՍՄԿԿ անդամ 1964 թվականից։ 1956 թվականից Կրասնոդարի գյուղատնտեսական ԳՀԻ-ի սելեկցիայի բաժնի վարիչ։ Պավել Լուկյանենկոն հեղինակ և հեղինակակից է աշնանացան ցորենի 15 շրջանացված (1972) սորտերի, այդ թվում՝ «Անքիստ-1», «Ավրորա», «Կովկաս»։ Պավել Լուկյանենկոն եղել է 6-8-րդ գումարումների ԽՍՀՄ Գերագույն սովետի դեպուտատ; ԽՍՀՄ պետական մրցանակի (1946), լենինյան մրցանակի (1959) դափնեկիր է։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Лукьяненко Павел Пантелеймонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |