Պավել Անանիկյան

հայ վիրաբույժ, դասախոս

Պավել Պետրոսի Անանիկյան (մայիսի 7, 1930(1930-05-07)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 3, 2018(2018-12-03)), հայ բժիշկ, վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1970Հայաստանի նկարիչների, գրողների միության անդամ։ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ։ Բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ։ Եղել է Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ։

Picto infobox med.png
Պավել Անանիկյան
Պավել Անանիկյան.jpg
Ծնվել էմայիսի 7, 1930(1930-05-07)[1]
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 3, 2018(2018-12-03) (88 տարեկան)
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1955)
Մասնագիտությունվիրաբույժ և դասախոս
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1968) և պրոֆեսոր (1970)
ՈւսուցիչԻվան Գևորգյան
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն և ՀԳՄ
ԱմուսինԷլմիրա Գևորգյան
ԶավակներՊետրոս Անանիկյան
ՊարգևներՀայաստանի Հանրապետութեան գիտության վաստակավոր գործիչ և Մխիթար Հերացու մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

1955 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժա-պրոֆիլակտիկայի ֆակուլտետը։ Անանիկյանի ուսուցիչներն են եղել վիրաբույժներ Իվան Գևորգյանը, Ս. Գալստյանը։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Կենտրոնական հանրապետական հիվանդանոցում, եղել է վիրաբուժական բաժնի վարիչ[2]։ 1963 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում։ 1976-2000 թվականներին եղել է ամբիոնի վարիչ, 1976-1998 թվականներին՝ Երևանի գլխավոր վիրաբույժ, «Երկիր Նաիրի» հասարակական բարեգործական ասոցացիայի նախագահ[3]։

1988 թվականից եղել է Կրծքասրտային վիրաբույժների եվրոպական ընկերակցության անդամ, 1968 թվականից՝ ԽՍՀՄ ԲՈՀ Վիրաբույժների մասնագիտացված խորհրդի անդամ, բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Ռուսական բժշկա-տեխնիկական ակադեմիայի իսկական անդամ, Էկոլոգիայի և անվտանգության միջազգային ակադեմիայի իսկական անդամ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի գրողների միության պատվավոր անդամ[4]։

Ստեղծագործություններ և ճանաչումԽմբագրել

Աշխատանքները վերաբերում են սիրտանոթային վիրաբուժությանը։ Մշակել է ստամոքս-տասներկումատնյա աղիքային արյունահոսությունների բուժման եղանակներ, ինչպես նաև պարբերական հիվանդության, լեղապարկի բորբոքման ախտորոշման, կլինիկայի, վիրաբուժության հարցերը։ Առաջարկել է լեղապարկի սուր և քրոնիկ. բորբոքման բուժման միասնական եղանակ։ Անանիկյանը համարվում է ՀԽՍՀ-ում անոթային վիրաբուժության հիմնադիրներից։ Հեղինակ է շուրջ 500 հրատարակումների, 13 մենագրության և 3 դասագրքի։

ՊարգևներԽմբագրել

Մեջբերումներ Պավել ԱնանիկյանիցԽմբագրել

  Բոլոր այն երիտասարդները, ովքեր ցանկանում են բժիշկ դառնալ, չպետք է մոռանան, որ այս մասնագիտությունը չեն ընտրում միայն լսելով. պետք է սիրել այն, լինել պարտաճանաչ և նվիրված։  


Բժիշկ-նկարիչԽմբագրել

Նկարել է փոքր հասակից, ավելի լրջորեն նկարչությանը մոտեցել է 50 տարեկան հասակում։ Որպես ինքնուս նկարիչ ստեղծել է դիմանկարներ, Արարատ լեռը։ Նրա նկարները ցուցադրվել են Տաշքենդում՝ ԱՊՀ երկրների նկարիչների ցուցասրահում։ Անանիկյանի նկարների հավաքածուն հրատարակվել է մեծ տպաքանակով[5]։

ԸնտանիքԽմբագրել

  • Կինը՝ Էլմիրա Գևորգյան, նյարդախտաբան, ՀՀ վաստակավոր բժիշկ
  • Դուստրը՝ Անահիտ Գևորգյան, հոգեբույժ
    • Անահիտի դուստրը՝ Աննան, հոգեբույժ է
  • Որդին՝ վիրաբույժ Պետրոս Անանիկյան
    • Պետրոսի որդին՝ Պավել Անանիկյան կրտսերը, բժիշկ-իրավաբան

ԵրկերԽմբագրել

  • Լիմֆոգրաֆիան ստորին վերջույթների երակային հիվանդությունների ախտորոշման և բուժման մեջ, Ե., 1982 (համահեղինակ)։
  • Վիրաբույժի զրույցներ, Ե., 1988:
  • Ապենդիցիտ, Ե., 1998:
  • Аортоартериография в диагностике атеросклероза брюшной аорты и ее ветвей, Е. 1966 (համահեղինակ).

ԳրականությունԽմբագրել

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с.
  • Ноев Ковчег. Информационно-аналитическая газета армянской диаспоры стран СНГ. N 6 (64) Июль 2003 года; N 8 (66) Сентябрь 2003 года.

ԾանոթագրություններԽմբագրել