Էլմիրա Գևորգյան

հայ բժիշկ, նյարդախտաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Էլմիրա Մուշեղի Գևորգյան (փետրվարի 1, 1932(1932-02-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ բժիշկ, նյարդախտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1976)։ ՀՀ վաստակավոր բժիշկ (2012

Էլմիրա Գևորգյան
Ծնվել էփետրվարի 1, 1932(1932-02-01) (92 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ, նյարդախտաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱմուսինՊավել Անանիկյան
ԶավակներՊետրոս Անանիկյան
Պարգևներ
Մխիթար Հերացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

1955 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1962 թվականին Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Գլխուղեղի ուռուցքների կլինիկական սիմտոմատիկան և նեյրովիրաբուժական ախտորոշումը» թեմայով։ 1973-2000 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդախտաբանը, 1968 թվականից՝ ՀԽՍՀ նյարդախտաբանների ընկերության նախագահ, 1976-1996 թվականներին՝ Երևան բժշկական ինստիտուտի նյարդաբանության, նյարդավիրաբուժության և բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ, 1996 թվականից՝ Գլխուղեղի հետազոտության միջազգային ընկերակցության հայկական բաժնի փոխնախագահ[1], Երևանի «Թիվ 2 բուժմիավորման» գլխավոր տնօրենի խորհրդատու։

1998 թվականից անդամակցում է Նյու Յորքի գիտական ակադեմիային, 1998 թվականից՝ Էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի անդամ, 2000 թվականից՝ ՌԴ բժշկատեխնիկական գիտական ակադեմիայի անդամ, 2001 թվականից՝ Հայաստանի վիրաբուժական գիտական ակադեմիայի անդամ։ Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից (ԱՄՆ, Հյուսիսային Կարոլինա) Գևորգյանն ընտրվել է «2005 թվականի գիտության նշանակալի կին», Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոնը նույն թվականին նրան ճանաչել է առողջապահության բնագավառի առաջատար մասնագետ[2]։

Ստեղծագործություններ և ճանաչում խմբագրել

Աշխատանքները վերաբերում են գլխուղեղի ուռուցքային և անոթային ախտահարումների կլինիկական դրսևորումների հարցերին, պարբերական հիվանդության, ինչպես նաև էպիլեպսիայի ու վեգետատիվ անոթային նոպաների զարգացման մեջ գլխուղեղի խորանիստ գոյացությունների դերի բացահայտմանը։

Նյարդային համակարգի հիվանդությունների տեղագրական ախտորոշմանը վերաբերող ուսումնական 7 ձեռնարկի և 2 դասագրքերի, երկու մենագրությունների հեղինակ է։

Պարգևներ խմբագրել

Մեջբերումներ Էլմիրա Գևորգյանից խմբագրել

  Բժշկությունը հեշտ գիտություն չէ, բայց պետքական է։ Այս բարդ գործում հաջողելու լավագույն միջոցը դիմացինին սիրելն է։  

Ընտանիք խմբագրել

  • Ամուսինը՝ Պավել Անանիկյան, վիրաբույժ
  • Դուստրը՝ Անահիտ Գևորգյան, հոգեբույժ
    • Անահիտի դուստրը՝ Աննան, հոգեբույժ է
  • Որդին՝ վիրաբույժ Պետրոս Անանիկյան
    • Պետրոսի որդին՝ Պավել Անանիկյան կրտսերը, բժիշկ-իրավաբան

Երկեր խմբագրել

  • Նյարդախտաբանություն, ուսումնական ձեռնարկ, 1997։
  • «Ճակատային բլթերի օջախային ախտահարումների ախտորոշման կատարելագործման ուղիները» (Ա. Ստեփանյանի հետ համատեղ)
  • «Պարբերական հիվանդության հոգենյարդաբանական տեսանկյունները» (Ա. Պ. Գևորգյանի հետ համատեղ)
  • Пути совершенствования диагностики очаговых поражений лобных долей, Е., 1994 (համահեղինակ).
  • Периодическая болезнь: Психоневрологические аспекты, Е., 2003.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Կոչումով բժիշկ». Անանիկյաններ
  3. Է. Մ. Գևորգյանին ՀՀ վաստակավոր բժշկի պատվավոր կոչում շնորհելու մասին
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Էլմիրա Գևորգյան