Իվան Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իվան Քրիստափորի Գևորգյան (մարտի 28, 1907[1][2], Կարմիրգյուղ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 19, 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1952), պրոֆեսոր (1953), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961), ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1962)։
Իվան Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1907[1][2] Կարմիրգյուղ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 19, 1989 (82 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Նուբարաշենի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Հաստատություն(ներ) | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] |
Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[1] |
Ալմա մատեր | Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան (1930)[1] և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
Կոչում | պրոֆեսոր[1][2] և թղթակից անդամ[2] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1][2] (1952) |
Հայտնի աշակերտներ | Պավել Անանիկյան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրել1930 թվականին ավարտել է Լենինգրադի բժշկական ինստիտուտը։ 1938 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտում՝ սկզբում ֆակուլտետային, ընդհանուր և հոսպիտալային վիրաբուժության ամբիոնների ասիստենտ, դոցենտ, ապա՝ պրոֆեսոր և ամբիոնի վարիչ։ 1954-1956 թվականներին՝ ինստիտուտի ուսումնական և գիտական գծով պրոռեկտոր։ 1959-1964 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր վիրաբույժը[3][4]։
Գիտական գործունեություն
խմբագրելԻվան Գևորգյանն ավելի քան 230 գիտական աշխատանքների հեղինակ է։ Գիտական աշխատությունները նվիրված են ցավազրկման, արյան փոխներարկման, վնասվածքաբանության, դեղամիջոցների և արյան ներմուծման նոր ուղիների հայտնաբերմանը, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների բուժմանը, վիրաբուժության զարգացման պատմությանը[3]։
Զբաղվել է շատ հազվագյուտ հիվանդության՝ որովայնի քաղցկեղի ուսումնասիրությամբ։ Գ․ Միրզա-Ավագյանի հետ առաջարկել է նոր վիրահատություն՝ բարձրացող հաստ աղիքի մեզոպերիտոնիզացիա, որը լայն տարածում էր ստացել ԽՍՀՄ-ում[4]։
Անդամակցություն
խմբագրելԱնդամակցել է Վիրաբույժների համամիութենական միությանը[4]։
Պարգևներ և մրցանակներ
խմբագրելԵրկեր
խմբագրել- Внутриартериальное применение лекарственных веществ в хирургии, М․, 1958
- Подвижная слепая кишка, М․, 1969 (соавт․ Г․ Л․ Мирза-Авакян)
- Артериальное местное обезболивание..., Е․, 1972
- Скорость кровотока при патологии сосудов конечностей, 1976
- Облитерирующая ангиодистрофия нижних конечностей, 1978
- Мезотелиома брюшины, 1984
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 3 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1977, էջ 20 — 720 էջ։
- ↑ 4,0 4,1 4,2 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 63. ISBN 99930-1-001-7.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Գևորգյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 20)։ |