Շատորու

կոմունա Ֆրանսիայում

Շատորու (ֆր.՝ Châteauroux, ֆրանսերեն արտասանութամբ՝  ( )), Էնդրի դեպարտամենտի վարչական կենտրոնը Կենտրոնական Ֆրանսիայում (Բերրի նախկին դքսություն)` Օռլեանից հարավ ընկած ճանապարհին, որը Փարիզը կապում է Թուլուզի հետ։

Բնակավայր
Շատորու
ֆր.՝ Châteauroux[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքԷնդր և arrondissement of Châteauroux?
Մակերես25,54 կմ²
ԲԾՄ154 մետր, 132 մետր, 164 մետր
Բնակչություն43 079 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ36000[3]
Պաշտոնական կայքchateauroux-metropole.fr(ֆր.)
Շատորու (Ֆրանսիա)##
Շատորու (Ֆրանսիա)

Քաղաքը առաջացել է ամրոցի շուրջ, որը 10-րդ դարում հիմնադրել է իշխան Ռաուլ դե Դեոլը, մինչև 1623 թվականը պատկանել է Շովինիայի բարոններին[4]։ Ամրոցի ներկայիս շինությունը, որը զբաղեցնում է քաղաքային վարչակազմը, կառուցվել է 15-րդ դարից ոչ ուշ։ Լյուդովիկոս XV-ը Շատորուի դքսուհու կոչում է շնորհել իր ֆավորիտին` Մարի Անն դե Մայի Նելին[4]։

Բնակչություն

խմբագրել

Բնակչությունը 43 741 մարդ է (հունվարի 1, 2017):

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Տրանսպորտ

խմբագրել

Շատորուի երկաթուղային կայարանից կարելի է անմիջապես մեկնել Փարիզ, Օռլեան, Լիմոժ, Թուլուզ և մի շարք այլ տարածաշրջանային ուղղություններով։ A20 ավտոմայրուղին կապում է Շատորուն Վիերզոնի, Բրիվ լա Գայարդի և Թուլուզի հետ։

2001 թվականից քաղաքն առաջարկում է անվճար հասարակական տրանսպորտ[5]։ Ուղևորների ընդհանուր թիվը 2001-2012 թվականներին աճել է 208 %-ով[6]։

Քաղաքն ունի օդանավակայան, որն օգտագործվում է հիմնականում բեռնափոխադրումների, տեխնիկական սպասարկման, ուսուցման և թեթև ավիացիայի համար, ինչպես նաև սպասարկում է սեզոնային չարտերային չվերթները։

Հայտնի մարդիկ

խմբագրել

Շատորուում են ծնվել.

  • Անրի Գասյեն Բերտրան (1773-1844), Նապոլեոնի բանակի գեներալ
  • Ալբեր Օրիե (1865-1892), բանաստեղծ-սիմվոլիստ, գրող և արվեստաբան
  • Մարսել Բուսակ (1889-1980), գործարար և ձիաբույծ
  • Ռոբերտ Ֆալկուչի (1900-1989), նկարազարդող
  • Ժերար Դեպարդիե (ծնվ. 1948 թ.), դերասան և գործարար
  • Դին Բրաուն (ծնվ. 1955 թ.), ջազային կիթառահար
  • Ժիլ Սունու (ծնվ. 1991 թ.), ֆուտբոլիստ

Քույր քաղաքներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Code officiel géographique
  2. Populations légales 2022 (ֆր.)INSEE, 2024.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. 4,0 4,1 «Շատորու, քաղաք». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. «What Really Happens When a City Makes Its Transit System Free? - Henry Grabar - The Atlantic Cities». M.theatlanticcities.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  6. «Bilan de la gratuité 2001-2011 à Châteauroux». Scribd.com. 2012 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  7. https://www.olsztyn.eu/pl/o-olsztynie/tozsamosc-miasta/miasta-blizniacze/chateauroux.html

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շատորու» հոդվածին։