Նյավեժիս
Նյավեժիս[1] (նաև Նևեժիս)[1]; լիտ.՝ Nevėžis, ռուս.՝ Невяжа[2], լեհ.՝ Niewiaża), գետ Լիտվայում, Նեման գետի աջ վտակը։
Նյավեժիս | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 210 կմ |
Ավազանի մակերես | 6140 կմ² |
Ջրի ծախս | 18,4 м³/с |
Ջրահոսք | |
Կոորդինատներ | 55°32′19″ հս․ լ. 24°53′46″ ավ. ե.HGЯO |
Գետաբերանի տեղակայում | Նեման |
Կոորդինատներ | 54°55′54″ հս․ լ. 23°45′19″ ավ. ե.HGЯO |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Dotnuvėlė?, Շուշվե, Juosta?, Kiršinas?, Liaudė?, Kruostas?, Smilga River?, Aluona?, Striūna?, Alanta?, Juoda?, Upytė?, Linkava?, Obelis?, Barupė?, Gynia?, Alkupis?, Baltupis?, Brasta?, Šerkšnys?, Žalesys?, Molaina? և Žiežmojus? |
Երկիր | Լիտվա |
Երկրամաս | Պանավեժի կոմսություն, Շլյաուլյայի կոմսություն, Կաունասի կոմսություն |
Ջրահավաք | Nevėžis basin? |
Ջրագրություն
խմբագրելԵրկարությունը` 210 կմ, ջրավազանը` 6140 կմ²[1]։ Հոսում է Կենտրոնալիտվական ցածրավայրում։ Սառցակալում է նոյեմբերից հունվար ընկած ժամանակահատվածում, սառցահոսանքը փետրվարից մինչև ապրիլի առաջին կեսը։ Սնուցումը հիմնականում ձնային է։ Ունի շուրջ 70 վտակ։
Հիմնական վտակներն են՝ Ալանտա, Իուոդ, Ուպիտե, Լինկավա, Օբելիս, Բարուպե, Գինյա (ձախ), Իուոստա, Կիրշինաս, Լիաուդե, Կրուոստաս, Դոտնուվելե, Սմիլգա, Շուշվե, Ալուոնա, Ստրիունա (աջ)։
Տնտեսական նշանակություն
խմբագրելԳետում կարելի է զբաղվել ձկնորսությամբ։ Գետի ափին են տեղակայվաց Կեդայնյայ և Պանևեժիս քաղաքները։
Հետաքրքիր փաստեր
խմբագրելԳետի անունով է կոչվում Կեդայնյայ քաղաքի «Նևեժիս» բասկետբոլային ակումբը։
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյավեժիս» հոդվածին։ |