Պանայոտիս Դանգլիս

հույն պետական և ռազմական գործիչ, հունական ուժերի գլխավոր հրամանատարն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին

Պանայոտիս Դանգլիս (հուն․՝ Παναγιώτης Δαγκλής, նոյեմբերի 17, 1853(1853-11-17) կամ 1853, Atalanti[1] - մարտի 9, 1924(1924-03-09), Աթենք, Հունաստան), հույն պետական և ռազմական գործիչ, հունական ուժերի գլխավոր հրամանատարն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։

Պանայոտիս Դանգլիս
հուն․՝ Παναγιώτης Δαγκλής
նոյեմբերի 17, 1853(1853-11-17) կամ 1853 - մարտի 9, 1924(1924-03-09)
ԾննդավայրAtalanti[1]
Մահվան վայրԱթենք, Հունաստան
ՔաղաքացիությունՀունաստան Հունաստանի թագավորություն
ԶորատեսակՀունաստանի ցամաքային զորքեր
Ծառայության տարիներ1878–1918
Կոչումգեներալ
ԶորամասՀունական բանակ
Հրամանատարն էրՍալոնիկի ռազմաճակատ
Մարտեր/
պատերազմներ
Հույն-թուրքական պատերազմներ
Բալկանյան պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունՀունաստանի ռազմական ակադեմիա
Պարգևներ
Grand Commander of the Order of the Redeemer

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1853 թվականին՝ Հունաստանի թագավորության Ագրինիոն քաղաքում[2]։

1878 թվականին ավարտել է տեղի ակադեմիան, որից հետո սովորել է Բելգիայում։ Վերադառնալով Հունաստան ստացել է համհարզի կոչում։ Այնուհետև զբաղեցրել է Հունաստանի հրետանային ուժերի տարբեր պաշտոններ[2]։

Հույն-թուրքական պատերազմների ընթացքում՝ 1897 թվականին, եղել է կորպուսի շտաբի պետ։ 1904 թվականից ծառայել է Հունաստանի գլխավոր շտաբում։ 1911 թվականին ստացել է գեներալ-մայորի կոչում, որից հետո նշանակվել է գլխավոր շտաբի հրամանատար։

Պանայոտիս Դանգլիսը մասնակցել է Բալկանյան պատերազմներին, որից հետո Թուրքիայի կառավարության հետ սկսել է հաշտության բանակցություններ։ 1913 թվականին ստացել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում։

1914 թվականին Դանգլիսը հրաժարական է տվել և համալրել է Էլեֆթերիոս Վենիզելոսի գլխավորած լիբերալ կուսակցության շարքերը։ 1915 թվականին դարձել է Հունաստանի ռազմական նախարար և վճռականորեն աջակցել է Էլեֆթերիոսին՝ գերմանամետ թագավոր Կոնստանտինոս I-ի դեմ պայքարում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին գլխավորել է հունական բանակը։ Աշխարհամարտի շրջանում առաջին խոշոր հաղթանակը տարել է Սալոնիկի ռազմաճակատում։

Պատերազմի ավարտից հետո ևս շարունակել է ծավալել քաղաքական գործունեությունը։ Մահացել է 1924 թվականի մարտի 9-ին՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանայոտիս Դանգլիս» հոդվածին։