Պանաթինաիկոս (մարզադաշտ)

Պանաթինաիկոս (հուն․՝ Παναθηναϊκό στάδιο կամ հուն․՝ Καλλιμάρμαρο, բառացիորեն՝ գեղատեսիլ մարմարյա), բացառիկ մարզադաշտ Աթենքում, միակն աշխարհում՝ կառուցված պենտելիկոնյան մարմարից։ Տեղակայված է Կալիմարմար շրջանում՝ Զիփփեյոն կոնգրես-սրահից և Ազգային պարտեզից դեպի արևելք։ Եվանգելիս Զապասի նախաձեռնությամբ՝ պատմության մեջ առաջին անգամ՝ 1896 թվականին, այս մարզադաշտում անցկացվեցին Օլիմպիական խաղեր։

Պանաթինաիկոս
ՏեսակAncient Greek stadium?, բազմաֆունկցիոնալ մարզադաշտ, հուշարձան, Օլիմպիական մարզադաշտ, pitch?, all-seater stadium? և տեսարժան վայր
Մարզաձևթեթև աթլետիկա[1], Նետաձգություն, ըմբշամարտ, ծանրամարտ[1], Բարձրացատկ, pole vault?, Հեռացատկ, Եռացատկ, shot put?, discus throw?, Վազք 100 մետր, 400 metres?, 800 metres?, 1500 metres? և 110 metres hurdles?
ՏեղագրությունԱթենքի մունիցիպալիտետ
Երկիր Հունաստան[2]
Հիմնադրվածմ. թ. ա. 329[3][4]
Անվանված էPanathenaic Games? և Pentelic marble?
ԿառուցողLycurgus of Athens? և Հերովդես Ատտիկուս[5]
ՃարտարապետAnastasios Metaxas? և Էռնստ Ցիլլեր
ՍեփականատերՀունաստանի ազգային օլիմպիական կոմիպե[6]
ԳործաղեկավարՀունաստանի ազգային օլիմպիական կոմիպե
Տարողություն50 000, 80 000, 45 000 և 68 000[7]
Տնային թիմՀունաստանի ազգային օլիմպիական կոմիպե
Ծածկույթի տեսակըՊարկետ և Կաուչուկներ
Կայքpanathenaicstadium.gr(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ
 Panathenaic Stadium Վիքիպահեստում
Պանաթինաիկոս մարզադաշտ, Աթենք

Պատմություն խմբագրել

Հնություն խմբագրել

Հին ժամանակներում մարզադաշտը այն վայրն էր, որտեղ անցկացվում էին պանաթենական խաղերը, որոնք նվիրված էին քաղաքի հովանավոր աստվածուհուն՝ Աթենասին։ Դասական ժամանակշրջանում կառուցվեցին փայտե նստարաններ։ Մարզադաշտը կառուցվել է մարմարից մ.թ.աա 329 թվականին, արքոնտ Լիկուրգ Աթենացու նախաձեռնությամբ։ Մարզադաշտն զզալի ընդարձակվեց և բարենորոգման ենթարկվեց Հերովդես Ատտիկացու օրոք՝ 140 թվականին, այդ ժամանակ այն ուներ 50 000 նստատեղ։

Մարզադաշտի վերականգնում խմբագրել

 
Նետաձգության մրցույթները՝ 2004 թվականի Օլիմպիական խաղերի համար, անցկացվեցին հենց Պանաթինաիկոս մարզադաշտում:

Հին կառույցի մնացորդները պեղվել և վերականգնվել են XIX դարի կեսին՝ հույն հայրենասեր Եվանգելիս Զապասի միջոցներով։ Նրա աջակցությամբ մարզադաշտում անցկացվեցին Օլիմպիական խաղերի 1870 և 1875 թվականների[8] մրցումները։

Աշխատանքների իրականացման երկրորդ մասշտաբային փուլն իրականացվեց 1895 թվականին՝ ժամանակակից առաջին օլիմպիական խաղերի իրականացման համար՝ Գեորգիոս Ավերոֆի ֆինանսական օժանդակությամբ (նրա մարմարյա արձանն այժմ կանգնեցված է մուտքի մոտ)։ Նվիրատվություններն արվել են Կոնստանտինոս արքայազնի ժառանգորդի պահանջով։ Նախագծի համար պատասխանատու էին ճարտարապետներ Անաստասիոս Մետաքսասը և էռնեստ Զիլլերը։ Քանի որ մարզադաշտն իր ժամանակակից տեսքով կառուցվել է միայն Օլիմպիական խաղերի վերածննդի սկզբում, կառուցված է ըստ հին մոդելի (մասնավորապես՝ նրա վազքուղիները չեն համապատասխանում ներկայում ընդունված չափորոշիչներին)։ Մարզադաշտը, որը կազմված է 50 հորիզոնական մարմարյա շարքերից, տեղավորում ՝ շուրջ 80 000 մարզասերների։

Մինչև XX դարի կեսն Իլիսոս գետը հոսում էր ուղիղ մարզադաշտի մուտքի մոտով։ Գարնանային գետավարարումների ժամանակահատվածում գետերը հաճախ վարարումների էին ենթարկվում, այդ իսկ պատճառով այդ տեղանքն ստացավ Գորտի կղզի անվանումը։ Ավելի ուշ այն թաքնվեց Վասիլի Կոնստանտինի պողոտայում։

2004 թվականին մարզադաշտը դարձավ օլիմպիական խաղերի մարզական մրցասպարեզներից մեկը։ Այն 2004 թվականի օլիմպիական խաղերի ժամանակ նետաձգության մրցման անցկացման վայրն էր։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Historic Panathenian Stadium reopens to visitors — ana-mpa