Աթենքի ազգային պարտեզ (հուն․՝ Εθνικός Κήπος), նախկին անվանումը՝ Արքայական պարտեզ, անկախ Հունաստանի առաջին թագուհի, Օտտոն արքայի կնոջ՝ Ամալյա Օլդենբուրգցու կողմից հիմնված այգի՝ Աթենքի հենց սրտում, 15,5 հա մակերեսով։ Գտնվում է Հունաստանի խորհրդարանի մոտակայքում և տարածվում են դեպի հարավ՝ մինչև Զապպեյոն։

Աթենքի ազգային պարտեզ
Տեսակպուրակ, leisure park? և տեսարժան վայր
Երկիր Հունաստան
ՎարչատարածքԱթենքի մունիցիպալիտետ
ՏեղագրությունԱթենք
Հիմնվել է1838
Մակերես154 000 քառակուսի մետր
Աթենքի ազգային պարտեզը գտնվում է Հունաստանում
Աթենքի ազգային պարտեզ

Արքայական պարտեզի ստեղծումը շարունակվեց 1838 թվականից 1840 թվականը ներառյալ՝ գերմանացի այգեպան Շմիդտի ղեկավարությամբ։ Բոլոր մտահղացումների իրագործման համար ներկրվեցին ավելի քան 500 տեսակ բույս և տարատեսակ կենդանիներ ու թռչուններ։ Սակայն բազմաթիվ բույսերի համար միջերկրածովյան կլիման չափազանց անբարենպաստ էր։

Այգին կառուցված է որպես որոշակի թեմայով կոմպոզիցիայի հաջորդականություն, այդ իսկ պատճառով, բացի էկզոտիկ բույսերից, զարմացնում է հնամենի ավերակներով և խճանկարներով։ Հունաստանի առաջին նախագահ Իոանիս Կապոդիստրիայի և Հունաստանի օրհներգի հեղինակ Սոլոմոս Դիոնիսոսի մասին հիշողությունն այստեղ հավերժացվել է հուշարձանների միջոցով։

2010 թվականին առաջարկվեց ազգային պարտեզները ներառել մայրաքաղաքի պատմական հուշարձանների ցանկում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աթենքի ազգային պարտեզ» հոդվածին։