Մերիբորո (անգլ.՝ Maryborough), քաղաքը Ավստրալիայում[2][3]։ Գտնվում է Մերի գետի ափին՝ Քվինսլենդի հարավարևելյան մասում, Բրիսբենից մոտ 250 կմ հեռավորության վրա։ Նահանգի վարչական կենտրոնն է։ 2006 թվականի մարդահամարի համաձայն՝ Մերիբորոյի բնակչության թիվը կազմել է 21 501 մարդ[4], իսկ 2018 թվականի գնահատողական տվյալներով՝ 27 282 մարդ[5]։

Բնակավայր
Մերիբորո
անգլ.՝ Maryborough
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Հիմնադրված է1847 թ.
ԲԾՄ11 մետր
Բնակչություն15 287 մարդ (օգոստոսի 10, 2021)[1]
Ժամային գոտիUTC+10
Փոստային դասիչ4650
Պաշտոնական կայքvisitmaryborough.info
Մերիբորո (Քվինսլենդ) (Ավստրալիա)##
Մերիբորո (Քվինսլենդ) (Ավստրալիա)

Պատմություն խմբագրել

Մերիբորոն Քվինսլենդի հնագույն քաղաքներից մեկն է։ Վաղ գաղութային տարիներին եղել է Ավստրալիայի արևելյան ափի երկրորդ կարևոր նավահանգիստը Սիդնեյից հետո։ Բացի այդ, Մերիբորոն հավակնել է Քվինսլենդի մայրաքաղաքի կարգավիճակին[6]։

Քաղաքի հիմնադրման տարեթիվը համարվում է 1847 թվականը, երբ հողագործ Ջ. Բերնեթը շրջանի ուսումնասիրություն է անցկացրել, իսկ Ջորջ Ֆերբերը այստեղ բրդի պահեստ է հիմնել[7]։ Հետզհետե բնակավայրը վերածվել է խոշոր նավահանգստի, որտեղից արտահանվել է տեղական բուրդ և այլ արտադրանք (այդ թվում՝ փայտ, շաքար, կարագ)։ 1856 թվականին նավերը նավահանգիստ ավելի լավ մուտք գործելու նպատակով բնակավայրը տեղափոխվել է Մարի գետի գետաբերանին մոտ, իսկ 1859 թվականին Մերիբորոն վերածվել է ներգաղթի խոշոր նավահանգստի, որտեղ հազարավոր նոր գաղութատերեր էին ժամանում[8]։ 1861 թվականին Մարիբորը ստացել է մունիցիպալիտետի կարգավիճակ, իսկ 1905 թվականին դարձել է քաղաք (անգլ.՝ city)[7]։

Բնակչություն խմբագրել

2006 թվականի մարդահամարի տվյալներով՝ քաղաքում ապրում էր 21 501 մարդ[4], որոնցից 10 448-ը եղել են տղամարդիկ, 11053-ը՝ կանայք։ Ըստ տարիքային խմբերի՝ մինչև 4 տարեկան բնակիչները եղել են 6,3 %-ը, 5-14 տարեկան բնակիչները՝ 14,1 %-ը, 15-24 տարեկան բնակիչները՝ 11,4 %-ը, 25-54 տարեկան բնակիչները՝ 35,9 %-ը, 55 տարեկանից բարձր բնակիչները՝ 32,3 %-ը։ Միջին տարիքը կազմել է 41 տարի[4]։

Ավստրալիացիները կազմել են ընդհանուր բնակչության 86,9 %-ը, անգլիացիները՝ 2,6 %-ը, նորզելանդացիները՝ 1,5 %-ը և շոտլանդացիները, ֆիլիպինցիները և գերմանացիները՝ 0,4 %-ը[4]։ Արտերկրում ծնված բնակիչների մասնաբաժինը կազմել է 7,8 տոկոս։ Քաղաքի հաղորդակցման հիմնական լեզուն (94,3 %) եղել է անգլերենը։ Ըստ կրոնական կազմի՝ անգլիական եկեղեցու հետևորդները կազմել են 22,6 տոկոս, աթեիստները՝ 18,5 տոկոս, կաթոլիկները՝ 18,1 տոկոս, Միացյալ Եկեղեցու անդամները՝ 10,8 տոկոս[4]։

Ընտանիքների մասնաբաժինը, որոնցում երեխաներ են եղել, կազմում էր բնակիչների 35,8 տոկոսը, երեխա չունեցող ընտանիքների մասնաբաժինը՝ 43,5 տոկոսը, ոչ լիարժեք ընտանիքների մասնաբաժինը՝ առնվազն մեկ ծնողի հետ՝ 19,1 տոկոսը։ Մեկ ընտանիքից կազմված տնային տնտեսությունները կազմում էին Մերիբորոյի բոլոր տնային տնտեսությունների 66,5 %-ը։

15 տարեկանից բարձր մեկ անձի հաշվով միջին շաբաթական եկամուտը կազմել է AUD$ 345։ 2006 թվականին Մերիբորոյում գործազրկության մակարդակը կազմում էր 8,9 %[4]։

Կլիմա խմբագրել

Մերիբորոի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 38.4
(101.1)
38.8
(101.8)
36.6
(97.9)
34.0
(93.2)
31.5
(88.7)
29.4
(84.9)
28.5
(83.3)
33.1
(91.6)
34.1
(93.4)
39.4
(102.9)
37.5
(99.5)
40.6
(105.1)
40.6
(105.1)
Միջին բարձր °C (°F) 30.7
(87.3)
30.2
(86.4)
29.2
(84.6)
27.4
(81.3)
24.6
(76.3)
22.4
(72.3)
22.0
(71.6)
23.4
(74.1)
25.6
(78.1)
27.7
(81.9)
29.3
(84.7)
30.5
(86.9)
26.9
(80.4)
Միջին ցածր °C (°F) 20.6
(69.1)
20.6
(69.1)
19.4
(66.9)
16.6
(61.9)
13.0
(55.4)
10.3
(50.5)
8.6
(47.5)
9.3
(48.7)
12.1
(53.8)
15.4
(59.7)
17.8
(64)
19.7
(67.5)
15.3
(59.5)
Ռեկորդային ցածր °C (°F) 13.3
(55.9)
14.4
(57.9)
11.8
(53.2)
6.7
(44.1)
2.2
(36)
−0.6
(30.9)
−1.4
(29.5)
−0.8
(30.6)
1.5
(34.7)
4.6
(40.3)
8.2
(46.8)
12.2
(54)
−1.4
(29.5)
Տեղումներ մմ (դյույմ) 165.6
(6.52)
174.7
(6.878)
157.9
(6.217)
87.4
(3.441)
78.5
(3.091)
67.5
(2.657)
52.3
(2.059)
40.6
(1.598)
42.8
(1.685)
73.7
(2.902)
85.0
(3.346)
129.4
(5.094)
1155,1
(45,476)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 13.1 13.8 14.5 11.8 10.6 8.3 7.1 6.2 6.4 7.9 9.0 10.7 119.4
աղբյուր: [9]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Maryborough (Qld) // QuickStatsABS.
  2. "Maryborough – town in Fraser Coast Region (entry 21162)". Queensland Place Names. Queensland Government. Retrieved 6 November 2017.
  3. "Maryborough – suburb in Fraser Coast Region (entry 47502)". Queensland Place Names. Queensland Government. Retrieved 6 November 2017.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «2006 Census QuickStats: Maryborough (Urban Centre/Locality)» (անգլերեն). Australian Bureau of Statistics. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 11 декабря 2009-ին.
  5. «3218.0 – Regional Population Growth, Australia, 2017-18: Population Estimates by Significant Urban Area, 2008 to 2018». Australian Bureau of Statistics. Australian Bureau of Statistics. 2019 թ․ մարտի 27. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 25-ին. Estimated resident population, 30 June 2018.
  6. «History» (անգլերեն). Maryborough. Start here. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 11 декабря 2009-ին.
  7. 7,0 7,1 «Maryborough History» (անգլերեն). Maryborough Business. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 11 декабря 2009-ին.
  8. «Harbour facilities». Fraser Coast Regional Council. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 30-ին.
  9. «Climate statistics for Maryborough». Bureau of Meteorology. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերիբորո (Քվինսլենդ)» հոդվածին։