Պակ Ջին Յոնգ (երգիչ)

երգիչ

Պակ Ջին Յոնգ (կորեերեն՝ 박진영, չինարեն՝ 朴珍榮, սեպտեմբերի 22, 1994(1994-09-22)[1], Չանգվոն, Հարավային Կորեա, ավելի հայտնի է որպես Ջինյոնգ), հարավկորեացի երգիչ և դերասան[2][3]։ Համարվում է JJ Project զույգերգի և GOT7 բոյ բենդ անդամ, որոնք գտնվում են JYP Entertainment-ի ենթակայության տակ։ Փակը առաջնաելույթ է կատարել որպես դերասան «Դեպի երազանք» (2012 թվական) դորամայում, հետագայում մասնակցել է «Երբ սիրահարվում է տղամարդը» (2013) և «Իմ սեր՝ Ըն Դոնգ» (2015) դորամանների նկարահանումներին։ 2016 թվականին նկարահանվել է «Անտուն այծ» լիամետրաժ ֆիլմի գլխավոր դերում, որի պրեմիերան կայացել է 2017 թվականի մարտի 1-ին։

Պակ Ջին Յոնգ
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունկորեերեն՝ 박진영
Ծնվել էսեպտեմբերի 22, 1994(1994-09-22)[1] (29 տարեկան)
Չանգվոն, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգիչ, դերասան, հեռուստատեսային դերասան, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր և փոփ երգիչ
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ
ԿրթությունՀովոն համալսարան և Կյունգի ավագ դպրոց
ԱնդամակցությունJJ Project (խումբ) և GOT7
Կայքjinyoung0922.jp
 Park Jin-young (born 1994) Վիքիպահեստում
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Ի սկզբանե Ջինյոնգը առաջնաելույթ է կատարել Jr. բեմական կեղծանունով, քանի որ նրա և Պակ Ջին Յոնգի (JYP հիմնադիրը) անունները նույն են։ 2015 թվականի մայիսին դարձել է Ջունիոր, մականվան արտասանությանը բարդության ինչպես երկրպագուների, այնպես էլ ՍՄիների մոտ[4]։

Կարիերա

խմբագրել

Երաժշտական կարիերա

խմբագրել

2012 թվականի մայիսին Ջին Յոնգ և ՋեյԲին առաջնաելույթ են կատարել, որպես զույգերգ JJ Project-ում «JJ Project Slot Machine» ալբոմով[5]։ Մայիսի 19-ին թողարկվել է տեսահոլովակ «Bounce» սինգլի համար, և նրանք սկսելեն առաջխաղացման ծրագրերըմայիսի 24-ից M! Countdown-ի[6] եթերում:2013 թվականի դեկտեմբերի 24-ին նրանք դարձել են նոր բոյ բենդի՝ GOT7-ի[7] անդամ։ Առաջնաելույթը կայացել է 2014 թվականի հունվարի 14-ին «Got It?»[8][9] մինի ալբոմով։

Դերասանական կարիերա

խմբագրել

2011 թվականի Ջին Յոնգը մասնակցել է «Դեպի երազանք 2» դորամայում՝ Չոնգ Յու Բոնգի դերում[10]։ 2013 թվականի մարտի 11-ին հայտնի է դարձել, որ Ջեյ Բիի հետ նա նկարահանվելու է «Երբ սիրահարվում է տղամարդը» դորամայում, որի ցուցադրումը սկսվել է ապրիլի 3-ից[11]։ 2015 թվականին հաստատվել է «Իմ սեր՝ Ըն Դոնգը» հեռուստասերիալի երկրորդական դերում, որի ցուցադրումը կայացել է մայիսի 29-ից մինչ հուլիսի 18-ը։

2016 թվականին Փակը նկարահանվել է «Անտուն այծ» լիամետրաժ ֆիլմում, որտեղ խաղացել է գլխավոր հերոսի դերում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Ջոնգջույի միջազգային փառատոնի ժամանակ։ 2017 թվականի մարտի 1-ին տեղի է ունեցել ֆիլմի պրեմիերան Կորեայի կինոթատրոններում։ Ինչպես նաև, 2016 թվականին նա խաղացել է Լի Մին Հոյի հերոսի երիտասարդ նմանակին «Կապույտ ծովի լեգենդը» հեռուստասերիալում։

Հաղորդավարի կարիերա

խմբագրել

2015 թվականին Ջին Յոնգը ԲեմԲեմի և Լի Ջոնգ Շինի հետ դարձել է M! Countdown հեռուստահաղորդման հաղորդավար[12]։ 2016 թվականին նա լքել է հաղորդումը, որպեսզի կենտրոնանա խմբի գործունեության վրա և պատրաստվի համաշխարհային շրջագայությանը[13]։

2017 թվականի փետրվարի 1-ին նշանակվել է Inkigayo հեռուստահաղորդման հաղորդավար NCT խմբի անդամ Դոյոնի և Blackpink խմբի անդամ Ջիսույի հետ[14]։

Սկավառակագրություն

խմբագրել

Սաունդթրեկներ

խմբագրել
Թվական Անվանում Զբաղեցրած
հորիզոնական
Վաճառք
(DL)
Ալբոմ
KOR
Gaon
[15]
2012 «B급 인생 (We are the B)»
13[16]
Dream High 2 OST

Ֆիլմագրություն

խմբագրել

Ֆիլմեր և հեռուստասերիալներ

խմբագրել
Թվական Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր
2012 թվական Դեպի երազանք 2 Dream High 2 Չոնգ Յու Բոնգ
2013 թվական Երբ տղամարդը սիրահարված է When a Man Falls in Love Դոլ Յու
2015 թվական Երազանքի ասպետը Dream Knight Ջունիոր
2015 թվական Իմ սեր՝ Ըն Դոնգը Beloved Eun-dong Փակ Յոնգ Սո
2016 թվական Կապույտ ծովի լեգենդը The Legend of the Blue Sea երիտասարդ Հո Ջուն Ջե
2016 թվական Անտուն այծ A Stray Goat Ջո Մին Սիկ

Երաժշտական ծրագրեր

խմբագրել
Թվական Հեռուստահաղորդում Հեռուստաալիք
2015–16 թվականներ M! Countdown Mnet
2017 թվական Inkigayo SBS

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «[스타캐스트] 자기 소개 해볼까요?…'갓세븐', 자필로 쓴 '나'». Naver (Archive). 2014 թ․ հունվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  3. «[더★프로필] 갓세븐(GOT7) JB-마크-잭슨-JR, 형라인 4인방의 수집품은?». The Star (Archive). 2014 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  4. «From today…». Twitter (Archive). 2016 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  5. «JJ프로젝트 '바운스', 아이튠즈 10위 '성공적 데뷔 신고식'». Chosun. 2012 թ․ մայիսի 21. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  6. «JJ Project Takes Over Youtube Charts». MWave. 2012 թ․ մայիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  7. «JYP, 포스트 2PM 그룹명은 '갓세븐(GOT7)'..16일 데뷔무대». Osen. 2014 թ․ հունվարի 1. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  8. «Hyorin Earns Third K-Pop No. 1, GOT7 Tops World Albums». Billboard. 2014 թ․ հունվարի 31. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  9. «2014년 05주차 Album Chart». Gaon. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  10. «Full Cast of 'Dream High 2' Unveiled!». MWave. 2012 թ․ հունվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  11. «JJ Project′s JB to Appear as Shin Se Kyung′s Little Brother in ′When a Man Falls in Love′». MWave. 2013 թ․ մարտի 11. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  12. «키 이정신 '엠카' 새 MC 전격발탁…특별무대 첫선». Naver. 2015 թ․ մարտի 19. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  13. «갓세븐 주니어-뱀뱀, '엠카운트다운' MC 떠난다..마지막 인사». Newsen. 2016 թ․ մարտի 3. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  14. «JinYoung, DoYoung, JiSoo Confirmed as the New SBS Inkigayo MCs». KPOPMan. 2017 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 9-ին.
  15. «Gaon Chart» (Korean). Gaon Chart.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. «Gaon Chart: 2012-03-04~2012-03-10».
  17. Суммарные продажи для «We are the B»:

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պակ Ջին Յոնգ (երգիչ)» հոդվածին։