Քիմ Ջիսու (կորեերեն՝ 김지수, անգլ.՝ Kim Jisoo, հունվարի 3, 1995(1995-01-03)[1][2][3], Գունփո, Գյոնգի, Հարավային Կորեա[3], առավել հայտնի է որպես Ջիսու), հարավկորեացի երգչուհի և դերասանուհի։ Հարավկորեական Blackpink խմբի վոկալիստ և վիժուալ։

Ջիսու
Բնօրինակ անունկորեերեն՝ 지수
Ի ծնե անունկորեերեն՝ 김지수
Ծնվել էհունվարի 3, 1995(1995-01-03)[1][2][3] (29 տարեկան)
Գունփո, Գյոնգի, Հարավային Կորեա[3]
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ, ջեյ փոփ և դենս փոփ
Մասնագիտություներգչուհի, պարուհի, մոդել, դերասանուհի, երգերի հեղինակ և ֆոտոմոդել
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներվոկալ և հարվածային համակարգ
ԼեյբլYG Entertainment և Interscope Records
ԿրթությունՍեուլի կատարողական արվեստի դպրոց
ԱնդամակցությունBlackpink
Պարգևներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
Ստորագրություն
Ստորագրություն
 Jisoo Վիքիպահեստում

Կյանք և գործունեություն խմբագրել

1995-2015: Գործունեության սկիզբ խմբագրել

Քիմ Ջիսուն ծնվել է 1995 թվականի հունվարի 3-ին Հարավային Կորեայի Սեուլ մայրաքաղաքում։

2011 թվականին դարձել է հարավկորեական YG Entertainment ընկերության ձայնագրման փորձնակ։ 2012 թվականի մայիսի 4-ին «YG Entertainment»-ը ներկայացրել է Ջիսույի լուսանկարը՝ «Who’s that Girl???» թիզերում։ Նրա անունը երկար ժամանակ անհայտ էր, քանի դեռ գործակալությունը չհայտնեց, որ լուսանկարի աղջիկը Քիմ Ջիսուն է[4]։

2013 թվականի հունվարի 15-ին և 19-ին YG Entertainment ընկերությունը ևս մեկ անգամ հրապարակել է Ջիսուի նկարներից, ինչպես նաև հայտարարել է, որ 2013 թվականի առաջին կեսին նախատեսվում է նոր կանանց խմբի առաջնելույթ, բայց այն չեղյալ է համարվել։

Հաջորդ երկու տարիների ընթացքում Ջիսուն հայտնվել է միայն երկրպագուների լուսանկարներում։ Բայց 2014 թվականի հոկտեմբերի 20-ին թողարկվել է Epik High-Spoiler խմբի տեսահոլովակը՝ աղջկա մասնակցությամբ։ Դրանից հետո նա հայտնիություն է ձեռք բերել։ Մեկ ամիս անց Ջիսուն կրկին նկարահանվել է տեսահոլովակում։ 2014 թվականի նոյեմբերի 17-ին թողարկվել Է Hi Suhyun — I'm Different տեսահոլովակը, որտեղ նա նկարահանվել է Bobby Kim ռեփերի աղջկա դերում[5]։

2015 թվականի մայիսին Ջիսուն դարձել է մոդել Samsonite RED և Nikon 1 ապրանքանիշների համար։ 2015 թվականի օգոստոսի 16-ին Ջիսուի մասնակցությամբ թողարկվել է AngelStone խաղի գովազդային տեսահոլովակը։ Նույն թվականին աղջիկը նկարահանվել է «Պրոդյուսեր» դորամայում (4, 5 և 12 սերիաներ)։

2016-2018: BLACKPINK-ի դեբյուտ խմբագրել

 
Ջիսուն 2017 թվականին, As If It’s Your Last երգի ելույթի ժամանակ

Հունիսի 15-ին YG Entertainment-ը ներկայացրել է Ջիսուի թիզեր լուսանկարը՝ որպես Blackpink նոր կանանց խմբի անդամ, որն առաջինն է 2009 թվականի 2NE1 խմբի դեբյուտից հետո։ Հունիսի վերջին արդեն հրապարակվել են մյուս մասնակիցների թիզերները՝ Քիմ Ջեննիի, Ռոսե Փաքի և Լալիսա Մանոբանի։ Մամուլի ասուլիսի ժամանակ՝ դեբյուտի օրը, YG-ի հիմնադիր Յանգ Հյուն Սեկը հայտարարել է, որ խումբը մենակատար չի ունենա, քանի որ «բոլոր մասնակիցները կարող են տանել այդ դերը և շատ դժվար է ընտրություն կատարել»։ Ջիսուն զբաղեցրել է առաջատար վոկալիստի և վիժուալի դիրքերը։ 2016 թվականին Blackpink-ը թողարկել է սինգլային երկու ալբոմ՝ Square One և Square Two։ 2017 թվականի հունիսին թողարկել է «As If It’s Your Last» սինգլը։ 2018 թվականի հունիսին թողարկել է Square Up մինի ալբոմը։

2017 թվականին նկարահանվել է «Այդոլը խաղադրույքում» դորամայում։

2017 թվականի փետրվարի 5-ից մինչև 2018 թվականի փետրվարի 4-ը նա Got7-ի Ջինյոնի և NCT-ի Դոյոնի հետ, եղել է հաղորդավար Inkigayo-ում։

2019-ներկա։ Անհատական գործունեություն և համաշխարհային շրջագայություն խմբագրել

2018 թվականի հոկտեմբերի կեսերին YG Entertainment-ը հայտարարել է Blackpink-ի բոլոր մասնակիցների անհատական նախագծերի մասին, առաջինն իր նյութը թողարկել է Ջեննին։ Ջիսուի մենահամերգը տեղի կունենա Ռոսեից և Լիսայից հետո։

2019 թվականի հունվարի 9-ին YG Entertainment-ը հայտարարել է Blackpink-ի համաշխարհային շրջագայության մասին Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ավստրալիայում։ Մարտի 27-ին լույս է տեսել Ջիսուի թիզեր լուսանկարը՝ մոտեցող քամբեքի համար, որը տեղի է ունեցել ապրիլի 5-ին "KILL THIS LOVE" մինի ալբոմով։ 24 ժամում տեսահոլովակը հավաքել է 58 միլիոն դիտում՝ գերազանցելով Արիանա Գրանդեի «thank you, next»-ի ռեկորդը, իսկ 30 րոպեում հավաքել է 1 միլիոն հավանում։ Ապրիլի 12-ին և 19-ին խմբի հետ ելույթ է ունեցել Կոաչելլա ամենամյա փառատոնում։

Բարեգործություն խմբագրել

2019 թվականի ապրիլի 8-ին Ջիսուն, իր խմբի գործընկերների հետ, 10 մլն վոն է նվիրաբերել Հարավային Կորեայի աղետների օգնությանը։

Ֆիլմագրություն խմբագրել

Ժամանցային շոուներ խմբագրել

Տարի Անվանում
2017-2018 Inkigayo
2018 BLACKPINK House
2019 BLACKPINK Diariec

Դորամաներ խմբագրել

Տարի Անվանում Հեռուստաալիք Դեր
2015 Պրոդյուսեր KBS2 "2 Days In 1 Night" հյուր
2017 Այդոլը խաղադրույքներում KBS2&Netflix MC-ը Inkigayo-ում
2021 Ձնծաղիկ JTBC Ըն Յոնգ Րո

Արտիստիզմ և գրավչություն խմբագրել

2018 թվականի Gallup Korea-ի ամենամյա երաժշտական հարցման ժամանակ Ջիսուն, Հարավային Կորեայում, հայտնիությամբ զբաղեցրել է 10-րդ տեղը՝ ստանալով ձայների 4,8 %-ը։ 2019 թվականին նա զբաղեցրել է 7-րդ տեղը Ինստագրամի ամենահայտնի K-pop այդոլների ցուցակում՝ 15 միլիոն հետևորդով[6]։

Գովազդային ապրանքանիշներ խմբագրել

Լինելով թրեյնի՝ Ջիսուն ցուցադրվել է գովազդային բրենդներում 2015 և 2016 թվականներին։ Այնպիսի բրենդերի համար, ինչպիսիք են Samsonite-ը (դերասան Լի Մին Հոի հետ), LG Electronics-ը[7] և Nikon-ը[8]։

Տարի Ապրանք Այլ արտիստների հետ Հղում
2015 Nikon, Nikon 1 J5   Նամիբիա [9]
Angel Stone [10]
Նոր գեղեցկություն Լի Մին Հո [11]
Smart Uniform Korea iKON [12]
2016 LG, Stylus 2 X screen X cam [13]
2018 Kiss Me Ռոսե(Blackpink [14]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 제니, 카이와 열애설 후 첫 SNS 게시 "지수 언니 생일 축하" (կոր.) / 코리아중앙데일리
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Movie Database — 1990.
  4. «YG新女團練習生相關資料(JISOO.Jennie Kim等)+照片+影片+新聞整理». 櫻花泡菜. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  5. «HI SUHYUN新歌《我不一樣》MV出爐 展清新幻想風格». 韓星網. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  6. «Blackpink's Lisa most followed K-pop idol on Instagram». The Straits Times. 2019 թ․ ապրիլի 17. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
  7. «KIM JISOO & iKON & Chosen as School Uniform models 'Smart Uniform'». Blackpink YG. 2015 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  8. «Small but strong ... Nikon announces Nikon 1 J5 lens interchangeable camera». The Korea Herald (in Korean). 2015 թ․ ապրիլի 2. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.
  9. «金智秀代言 Nikon 相機» (չինարեն). kpopn. 2015 թ․ ապրիլի 5. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.(չաշխատող հղում)
  10. «[Instiz] YG trainee Kim Jisoo films CF for 'Angel Stone'» (անգլերեն). ygpress. 2015 թ․ օգոստոսի 10. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  11. *«李敏鎬,智秀的情侶畫報» (չինարեն). kpopn. 2015 թ․ մարտի 25. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.(չաշխատող հղում)
  12. «150902 iKON & Kim JiSoo @ SMART Making Film». YouTube. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
  13. *«iKON became the new commercial model for LG smart phones… Working with YG's Kim Ji-Soo» (անգլերեն). YG娛樂. 2016 թ․ մարտի 24. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 5-ին.
  14. «[BLACKPINK][新闻]180927 BLACKPINK JISOO-ROSÉ担任化妆品牌代言人 展现时尚魅力——IDOL新闻». idol001.com (պարզեցված չինարեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիսու» հոդվածին։