Պակ Ջին Յոնգ
Պակ Ջին Յոնգ (հանգըլ՝ 박진영, դեկտեմբերի 13, 1971[1][2], Սեուլ, Հարավային Կորեա), նաև հայտնի է, որպես J. Y. Park կամ JYP, հարավկորեացի երգիչ, պրոդյուսեր և դերասան։ Հիմնադրել է JYP Entertainment լեյբլը։
Պակ Ջին Յոնգ | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 박진영 |
Ի ծնե անուն | Պակ Ջին Յոնգ |
Նաև հայտնի է որպես | JYP |
Ծնվել է | դեկտեմբերի 13, 1971[1][2] (51 տարեկան) Սեուլ, Հարավային Կորեա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ և ռիթմ էնդ բլյուզ |
Մասնագիտություն | պարող, կինոդերասան, երաժշտական պրոդյուսեր, հեղինակ-կատարող, ջազ երաժիշտ, դերասան, երգիչ, հեռուստատեսային պրոդյուսեր և հեռուստատեսային դերասան |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | էլեկտրոնային ստեղնաշար և վոկալ |
Գործունեություն | 1992-ներկա |
Լեյբլ | JYP Entertainment |
Կրթություն | Յոնսեի համալսարան |
Կապված | JYP Nation |
Կայք | jyp.jype.com |
![]() |
![]() |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
ԿենսագրությւոնԽմբագրել
Պակ Ջին Յոնգը ծնվել է Սեուլում։ Նա ավարտել է Բեմյունի ավագ դպրոցը, ապա ընդունվել է Յոնսեի համալսարան[3]։
Երաժշտական կարիերաԽմբագրել
1992 թվականին Պակը առաջնաելույթ ունեցավ «Park Jin-Young and the New Generation» խմբով, բայց այն հաջողություն չունեցավ։ 1994 թվականին «Blue City» ալբոմով առաջնաելույթ ունեցավ, որպես սոլո երգիչ և մեծ հաջողութուն ունեցավ։
Պակը թողարկել է շատ ալբոմներ։ Նրա «Blue City» ալբոմին հաջորդեց 1995 թվականին թողարկված «Tantara» ալբոմը։ 1997 թվականին թողարկեց «Summer Jingle Bell» ալբոմը՝ «She Was Pretty» երգով։ Նրա չորրորդ «Even After 10 Years» ալբոմի գլխավոր երգը կոչվում է «Honey» (1998), յոթերորդ «Back To Stage» ալբոմինը՝ «Kiss» (2007)։ 2013 թվականին թողարկեց «White in Snow» ալբոմը։ Նա նաև երգեր է գրել իր լեյբլի արտիստներ Ռեյնի և Wonder Girls-ի համար։
2004 թվականին մեկնել է ԱՄՆ և եղել է Ուիլ Սմիթի, Mase-ի և Կեսսիի երաժշտական պրոդյուսերը[3]։
2008 թվականի մայիսին համագործակցել է Ջեկի Չանի հետ «Ես սիրում եմ Ասիան» նախագծի ցուցադրության համար, որը նվիրված էր նույն տարում Սիչուանում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժին։ Ջեկի Չանի և Կան Ջե Գյուի հետ զբաղվել են այդ նախագծի «Smile Again» երգի պրոդյուսերինգով[4]։ Երգը կատարել են բազմաթիվ կորեացի արտիստներ[5]։ Երգը թողարկվել է մայիսի 30-ին JYP Entertainment-ի պաշտոնական Յություբյան ալիքում[6]։
2009 թվականի դեկտեմբերի 3-ին թողարկել է իր «No Love No More» երգը[7]։ 2011 թվականի ապրիլի 12-ին նա համագործակցել է Brown Eyed Girlsխմբի Գա Ինի հետ, թողարկելով «Someone Else» երգը։ Երգը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Gaon Digital Chart հիթ շքերթում և վաճառվել է երգի ավելի քան 1մլն օրինակ։ 2012 թվականի ապրիլի 28-ին թողարկեց «You're the One» երգը։ Երգը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը և վաճառվել է 1.5մլն օրինակ։
2015 թվականին Ջին Յոնգը համագործակցելով Ջեսսիի հետ, թողարկեց «Who's Your Mama?» երգը։ Երգը միանգամից դարձավ հիթ[8]։ Նույն տարում նա մասնակցել է «Infinite Challenge Yeongdong Expressway Music Festival» նախագծին և կատակերգու Յու Ջե Սոկի հետ կատարել է դուետ, թողարկելով «I'm So Sexy» երգը։
2016 թվականին Պակ Ջին Յոնգը թողարկեց «Still Alive» սինգլը։ Այդ ժամանակ նա նկարահանվեց Կոնան Օ'Բրայենի «Կոնանը Կորեայում » հատուկ հաղորդումում և Կոնան Օ'Բրայենի, Սթիվեն Յանի ու Պակ Չի Մինի հետ ձայնագրել են «Fire» երգը, որի տեսահոլովակում նկարահանվել են Wonder Girls և Twice խմբերը[9] The song was released on Conan O'Brien's YouTube channel on April 9.[10][11][12]:
Գրագողության դատական հայցԽմբագրել
2011 թվականի փետրվարի 10-ին երգահան Կիմ Սին Իլը դատական հայց ներկայացրեց Պակի դեմ՝ պնդելով, որ IU-ի համար գրված Someday երգի սկիզբը վերցվել է իր «To My Man» երգից։ Կիմը Պակից պահանջում էր 110 միլիոն վոն՝ գրագողության համար[13]։ Ջին Յոնգը հրաժարվեց վճարելուց[14]։ 2012 թվականի փետրվարի 10-ին Սեուլի Կենտրոնական դատարանը հաստատեց, որ «Someday» երգի սկիզբը վերցրել են Կիմի երգից և Պակին ստիպեց Կիմ Սին Իլին վճարել 21.67մլն վոն[15]։ Պակը բողոքարկեց վճիռը, բայց 2013 թվականի հունվարի 24-ին դատարանը նրան հրամայեց վճարել 56.93մլն վոն՝ 21.67մլն վոնի փոխարեն և Կիմ Սին Իլը հաղթեց դատը[16]։
Դերասանական գործունեությունԽմբագրել
2011 թվականի սկզբին նկարահանվել է «Նպատակասլացները» դրամայում, որի համար «Baek Sang Arts Awards» փառատոնում անվանակարգվել է «Տարվա նոր դերասան» կատեգորիայում։ 2012 թվականի հունվարին նկարահանվել է «Նպատակասլացները» դրամայի շարունակությունում, որը կոչվում է «Նպատակասլացները 2»[17]։
2011 թվականին «Հինգ միլիոն դոլարանոց մարդը» ֆիլմում խաղացել է գլխավոր դերը[18]։ Ֆիլմը թողարկվել է 2012 թվականի հուլիսի 19-ին[19]։
Անձնական կյանքԽմբագրել
1999 թվականին Պակ Ջին Յոնգն ամուսնացավ Սո Յուն Ջոնգի հետ։ 2009 թվականի մարտին զույգը հայտարարեց բաժանման մասին[20]։ 2013 թվականի հոկտեմբերի 10-ին նա նորից ամուսնացավ[21]։
Պակը շատ լավ է անգլերեն խոսում, որի ապացույցը ԱՄՆ-ում իր անգլերեն հարցազրույցներն են[22][23]։
ՍկավառակագրությունԽմբագրել
Ստուդիական ալբոմներԽմբագրել
- 1994: Blue City
- 1995: Tantara
- 1997: Summer Jingle Bell
- 1998: Even After 10 Years
- 1998: Kiss Me
- 2001: Game
- 2007: Back To Stage
Մինի ալբոմներԽմբագրել
- 2009: Sad Freedom
- 2012: Spring - 5 Songs for 1 New Love
- 2013: Halftime
- 2015: 24/34
- 2016: Still Alive
ՍինգլերԽմբագրել
Անվանում | Թվական | Կարգավիճակը չարթերում | Վաճառք | Ալբոմ | |
---|---|---|---|---|---|
KOR | US World | ||||
«Someone Else» (Գա Ինի հետ) | 2012 | 2 | — |
|
Spring |
«You're the One» | 3 | — |
| ||
«Had Enough Parties» | 2013 | 9 | — |
|
Halftime |
W«ho's Your Mama?»(Ջեսսիի հետ) | 2015 | 1 | — |
|
24/34 |
«I'm So Sexy»(Յու Ջե Սոկի հետ) | 5 | — |
|
Infinite Challenge: Yeongdong Expressway Music Festival | |
«Still Alive» | 2016 | 23 | — |
|
Still Alive |
"—" ռելիզը ոչ մի դիրք չի զբաղեցրել, կամ չի թողարկվել տվյալ տարածաշրջանում |
ՖիլմագրությունԽմբագրել
ՖիլմերԽմբագրել
Թվական | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2012 | Wonder Girls խմբի ֆիլմը | Ինքն իրեն | Երկրորդական դեր |
Հինգ միլիոն դոլլարանոց մարդը | Չոի Յոնգ Ին | Գլխավոր դեր | |
2013 | Գիշերվա թագուհին | Լոկսմիթ | Կամեո |
ՀեռուստասերիալներԽմբագրել
Թվական | Անվանում | Դեր | Հեռուստաալիք | Նշումներ |
---|---|---|---|---|
2011 | Նպատակասլացները | Յան Ջի Ման | KBS2 | Երկրորդական դեր |
2011-2012 | K-pop Star 1 | Ինքն իերն | SBS | JYP Entertainment-ի ժյուրի |
2012 | Նպատակասլացները 2 | Յան Ջի Ման | KBS2 | Երկրորդական դեր |
2012-2013 | K-pop Star 2 | Ինքն իերն | SBS | JYP Entertainment-ի ժյուրի |
2013-2014 | K-pop Star 3 | |||
2014-2015 | K-pop Star 4 | |||
2014 | Սենյակիցները | Ինքն իրեն | SBS | Էպիզոդներ 32 և 33 |
2015 | Երազանքի ասպետը | Լուսին | Naver | Կամեո |
2015 | Պրոդյուսերները | Ինքն իրեն | KBS2 | Կամեո, էպիզոդներ 3-4 |
2015 | Տասնվեց | Ինքն իրեն | Mnet | Ժյուրի |
2015-2016 | K-pop Star 5 | Ինքն իրեն | SBS | JYP Entertainment-ի ժյուրի |
2016 | Weekly Idol | Ինքն իրեն | MBC Every 1 | Էպիզոդներ 247 և 248 |
2016 | Sister's Slam Dunk | Ինքն իրեն | KBS2 | Հյուր |
ՄրցանակներԽմբագրել
Թվական | Մրցանակ |
---|---|
1997 | Տարվա ամենալավ հանգված անձ՝ ըստ Model Line-ի |
KBS Popular Song Grand Prize — Թինեյջեր երգիչ | |
SBS Popular Song Grand Prize — Տարվա վերադաշնակում | |
1999 | SBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր |
2000 | SBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր |
SBS Popular Song Grand Prize — Տարվա երգահան | |
SBS Popular Song Grand Prize — Տարվա պրոդյուսեր | |
2001 | Daily Sports Popular Song Grand Prize — Տարվա թինեյջեր երգիչ |
Seoul Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր | |
SBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր | |
SBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր | |
Best Music Video Award մրցանակ R&B կատեգորիայում | |
Mnet Asian Music Awards — Լավագույն աշխատանք R&B ոճում՝ «I Have a Girlfriend» երգի համար | |
KBS Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր | |
Seoul Popular Song Grand Prize — Տարվա կոմպոզիտոր | |
2002 | SBS Popular Song Grand Prize — Տարվա պրոդյուսեր |
2007 | Տարվա ամենալավ հանգված անձ՝ ըստ Model Line-ի |
Տարվա 100 ամենաազդեցիկ հեղինակներ | |
Կորեայի նախագահ Լի Մյոն Բակի կողմից նշանակվել է ապագայի պլանավորման խորհուրդում, որպես անձնական խորհրդատու | |
2009 | Mnet Asian Music Awards — Լավագույն ասիացի կոմպոզիտոր[30] |
2012 | Mnet 20’s Choice Awards — 20’s Do Don't[31] |
2015 | Լավագույն արտիստ |
Լավագույն պրոդյուսեր |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ 2,0 2,1 http://mydaily.co.kr/new_yk/html/read.php?newsid=201509181000981114
- ↑ 3,0 3,1 «Way Back Wednesday: J.Y. Park | allkpop.com»։ Վերցված է 2016-07-05
- ↑ «Asian Stars Team Up to Help China»։ 2008-05-26։ Վերցված է 2016-07-05
- ↑ «<박진영ㆍ청룽 등 스타들 뭉쳐 '아시아송' 합창>»։ Վերցված է 2016-07-05
- ↑ jypentertainment (2008-06-30), I Love Asia Project "Smile Again", https://www.youtube.com/watch?v=cAg0IQjvdsI, վերցված է 2016-07-05
- ↑ Park Jin Young 1st Single Album
- ↑ «박진영 '어머님이 누구니' 8개 음원차트 싹쓸이…미쓰에이 밀어냈다»։ Վերցված է 2016-07-01
- ↑ «Conan O'Brien & Steven Yeun Get K-Pop Makeover for J.Y. Park's 'Fire' Music Video»։ Վերցված է 2016-07-01
- ↑ Team Coco (2016-04-09), J.Y. Park "Fire" feat. Conan O'Brien & Steven Yeun & Jimin Park Official M/V, https://www.youtube.com/watch?v=X2mqrzKHb3w, վերցված է 2016-07-01
- ↑ «‘언니들의 슬램덩크’ 통큰 언니쓰, 음원 수익금 기부한다텐아시아 | 텐아시아»։ 2016-06-23։ Արխիվացված է օրիգինալից 2016-06-24-ին։ Վերցված է 2016-07-01
- ↑ «Unnies' new song 'Shut Up' is taking the real-time charts by storm! | allkpop.com»։ Վերցված է 2016-07-01
- ↑ Kim Hannah (փետրվարի 15, 2011)։ «JYP faces plagiarism again»։ Korea JoongAng Daily։ Վերցված է դեկտեմբերի 16, 2014
- ↑ Kim JiYeon (սեպտեմբերի 8, 2011)։ «Kim Shin Il vs Park Jin Young on Plagiarism»։ enewsWorld (CJ E&M)։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-16-ին։ Վերցված է դեկտեմբերի 16, 2014
- ↑ Kim JiYeon (փետրվարի 10, 2012)։ «Court Rules Park Jin Young Guilty of Partial Plagiarism»։ enewsWorld (CJ E&M)։ Արխիվացված է օրիգինալից 2014-12-16-ին։ Վերցված է դեկտեմբերի 16, 2014
- ↑ Sunwoo Carla (հունվարի 25, 2013)։ «Park Jin-young loses plagiarism appeal»։ Korea JoongAng Daily։ Վերցված է դեկտեմբերի 16, 2014
- ↑ «Park Jin Young Cast for Sequel of "Dream High"»։ Soompi։ նոյեմբերի 21, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-23-ին։ Վերցված է 2016-07-17
- ↑ Ho Stewart (մայիսի 23, 2012)։ «Official Movie Poster for Park Jin Young's Debut Movie Unveiled»։ enewsWorld։ CJ E&M։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-07-ին։ Վերցված է մայիսի 29, 2012
- ↑ «5 Million Dollar Man Releases Official Trailer Showing JYP Being Ridiculed»։ soompi.com։ հունիսի 25, 2012։ Վերցված է հունիսի 25, 2012
- ↑ Bae, Seon-yeong. 스타부부의 이혼 충격, 어떤 속사정과 아픔이... (Star Couples' Divorces, The Inside Story and Pain...) Archived 2020-07-20 at the Wayback Machine.. Joins.com. June 2, 2009. Retrieved June 11, 2009.
- ↑ Kim Yon-se (2014-07-01)։ «JYP tried to sell agency»։ The Korea Herald։ Վերցված է 2014-07-02
- ↑ The Future of Pop Music? Condé Naste Portfolio Video Interview with Jin-Young Park, http://bcvideo.portfolio.com/services/link/bcpid1578108490/bclid1612732063/bctid1628231996
- ↑ See also, Interview with Rain with Snippets of JYP from 1:44 to 2:20, https://www.youtube.com/watch?v=aRf_S-Hjwws
- ↑ «Gaon Download Chart, June 2012»։ Gaon Chart։ Korea Music Content Industry Association։ Վերցված է հունիսի 25, 2016
- ↑ «Gaon Download Chart, 2012»։ Gaon Chart։ Korea Music Content Industry Association։ Վերցված է հունիսի 25, 2016
- ↑ «Gaon Download Chart, week 41, 2013»։ Gaon Chart։ Korea Music Content Industry Association։ Վերցված է հունիսի 25, 2016
- ↑ «Gaon Download Chart, 2015»։ Gaon Music Chart։ Korea Music Content Industry Association։ Վերցված է հունիսի 25, 2016
- ↑ «Gaon Download Chart, 2015»։ Gaon Chart։ Korea Music Content Industry Association։ Վերցված է հունիսի 25, 2015
- ↑ «Gaon Download Chart, April 2016»։ Gaon Chart։ Korea Music Content Industry Association։ Վերցված է հունիսի 25, 2016
- ↑ «MAMA 2009 Winners' Profile & MV | Mnet Asian Music Awards (Список победителей 2009 M.net Korean Music Festival)»։ CJ E&M։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-27-ին։ Վերցված է 2014-12-14
- ↑ Lee Nancy (2012-06-28)։ «[20′s Choice Awards] Who Won at the 20’s Choice Awards?»։ enewsWorld (CJ E&M)։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-27-ին։ Վերցված է 2014-01-06
Արտաքին հղումներԽմբագրել
Պակ Ջին Յոնգ Վիքիպահեստում |