Պաբլո Այմար

արգենտինացի ֆուտբոլիստ

Պաբլո Սեզար Այմար (անգլ.՝ Pablo Cesar Aimar, նոյեմբերի 3, 1979(1979-11-03)[1][2][3], Ռիո Կուարտո, Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվողական ոճի կիսապաշտպան։

Պաբլո Այմար
իսպ.՝ Pablo Aimar
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 3, 1979(1979-11-03)[1][2][3] (44 տարեկան)
Ծննդավայր Ռիո Կուարտո, Կորդովա, Արգենտինա
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 65 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Պաբլո Այմարը 6 տարեկանից սկսել է զբաղվել ֆուտբոլով արգենտինական «Էստուդիանտես» ակումբի դպրոցում։ Այնտեղ նա իր լավ խաղով իր վրա հրավիրեց «Ռիվեր Պլանետա» ակումբի մարզիչ Դանիել Պասարելայի ուշադրությունը և նրան հրավիրեցին «Պլանետայի» պատանեկան հավաքական[4]։ 1996 թվականին 16 տարեկան հասակում Այմարն առաջին անգամ խաղաց «Ռիվեր Պլանետայի» գլխավոր թիմում և իր կարիերայում առաջին անգամ նվաճեց Արգենտինայի չեմպիոնի տիտղոսը։ Մի քանի տարի խաղալով գլխավոր թիմում՝ Այմարն արժանացավ՝ Հարավային Ամերիկայի լավագույն խաղացողներից մեկը տիտղոսին։ 1999֊2000 թվականների մրցաշրջանում երիտասարդ արգենտինացին դարձավ 12 գոլի հեղինակ։ Այդ ժամանակ Մարադոնան մեծ ոգևորությամբ էր խոսում Այմարի մասին․ «Այմարը այն միակ արգենտինացի ֆուտբոլիստն է, որի խաղը նայելու համար ես պատրաստ եմ վճարել։ Նախորդ մրցաշրջանում նա էր լավագույն խաղացողը»։ Այդ ժամանակ եվրոպական առաջատար ֆուտբոլային ակումբներ սկսեցին հետաքրքրվել Այմարով։ Այդ ակումբներն էին «Բարսելոնան», «Ինտերնացիոնալը» և «Վալենսիան»[5]։ Սակայն Այմարն ընտրեց «Վալենսիան» և ակումբ տեղափոխվեց 2001 թվականին, որտեղ խաղաց 5 տարի։ Ակումբում Այմարի հետ խաղում էին նաև 3 այլ արգենտինացի ֆուտբոլիստներ[6]։ Այմարի տրանսֆերը կազմել է 24 միլիոն դոլար։ Վալենսիայում Այմարը միանգամից հայտնվել է մեկնարկային կազմում։ Նա օգնեց Վալենսիային հայտնվել չեմպիոնների լիգայի եզրափակչում 2000֊2001 թվականներին։ Խաղն ավարտվեց ոչ֊ոքի, և թիմերը սկսեցին 11 մետրանոց հարվածաշարերը, որտեղ առավելության հասավ Մյունխենի «Բավարիան»։ Հաջորդ տարի Այմարի օգնությամբ «Վալենսիան» կարողացավ նվաճել Իսպանիայի գավաթը, իսկ 2004 թվականին ոչ միայն կրկնեցին նույն հաջողությունը, այլև նվաճեցին ՈՒԵՖԱ֊ի գավաթը և Եվրոպայի սուպերգավաթը։ 2003֊2004 թվականներին Այմարը գրեթե չմասնակցեց խաղերին վնասվածքի պատճառով[7][8]։ 2006 թվականին Այմարը «Վալենսիայից» տեղափոխվեց «Ռեալ Սարագոսա» 11 միլիոն եվրոյի դիմաց։ Այս տրանսֆերը համարվեց «Ռեալ Սարագոսայի» ամենակարևոր և պատմական տրանսֆերը[9]։ Բայց «Ռեալ Սարագոսայի» մարզիչը՝ Արգոնը Այմարին չէր հանում մեկնարկային կազմ, և Այմարը ստիպված 2008 թվականին որոշեց փոխել ակումբը և տեղափոխվեց «Բենֆիկա»[10]։ 2013 թվականի օգոստոսի 7֊ին Այմարը տեղափոսվեց ԱՄՆ֊ի հայտնի ակումբներից մեկը՝ «Ջոհոր դարուլ տակզիմ», որտեղ խաղաց 2 տարի[11]։ 2015 թվականի հունվարին Այվարը վերադարձավ «Ռիվեր Պլանետա»։ Այնտեղ Այմարը խաղաց 1 խաղ, վնասվածք ստացավ և ավարտեց իր կարիերան պրոֆեսիոնալ ֆուտբոլում[12]։

Հավաքականում խմբագրել

Այմարը խաղացել է Արգենտինայի հավաքականում սկսած 1995 թվականից։ Մինչև 1997 թվականը նա խաղացել է մինչև 17 տարեկանների հավաքականում։ 1997 թվականին տեղափոխվել է 20 տարեկանների հավաքական։ Իսկ 1999 թվականից մինչև 2009 թվականը խաղացել է Արգենտինայի հավաքականում։

Ձեռքբերումներ խմբագրել

Թիմային խմբագրել

  • Ռիվեր Պլանետա

Արգենտինայի չեմպիոն ֊ 1997, 1999, 2000 Լիբերտադորեսի սուպերգավաթ֊ 1997

  • Վալենսիա

Իսպանիայի չեմպիոն ֊ 2001֊2002, 2003֊2004 ՈւԵՖԱ֊ի չեմպիոն ֊ 2003֊2004 Եվրոպայի սուպերգավաթ ֊ 2004 Չեմպիոնների լիգայի ֆինալիստ ֊ 2001

  • Բենֆիկա

Պորտուգալիայի չեմպիոն ֊ 2009֊2010 Պորտուգալիայի գավաթ ֊ 2009, 2010, 2011, 2012

  • Արգենտինայի հավաքական

Աշխարհի չեմպիոն (մանկապատանեկան) ֊ 1997 Հարավային Ամերիկայի (մանկապատանեկան) ֊ 1999 արծաթե մեդալ֊ կոնֆեդերացիայի գավաթ֊ 2005 արծաթե մեդալ֊ Ամերիկայի գավաթ ֊ 2007

Անձնական խմբագրել

Լավագույն հարավամերիկացի ֆուտբոլիստ Իսպանիայում ֊ 2006[13]։

Ընտանիքը խմբագրել

Կրտսեր եղբայրը՝ Պաբլո Անդրես Այմարը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։ Այժմ խաղում է «Էստուդիանտես»֊ ում։ Նախկինում խաղացել է Բրազիլիայի, Պորտուգալիայի, Բելգիայի և Իսրայելի առաջնություններում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Այմարի մականունը՝ Սեզար, դրվել է ի պատիվ հայտնի արգենտինացի գլխավոր մարզիչ Սեսար Լուիս Մենոտիի[4]։
  • 1999 թվականին Այմարն ընդունվեց բժշկական համալսարան, բայց ժամանակ չլինելու պատճառով ստիպված թողեց ուսումը[4]։
  • 2006 թվականի ապրիլի 12֊ին Այմարը սուր վիրուսային հիվանդության պատճառով հոսպիտալացվել է, սակայն ընդամենը 2 շաբաթ հետո վերադարձել է խաղադաշտ[14]։
  • Լիոնել Մեսսին ասել է, որ Այմարը եղել է նրա կուռքը[14]։

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

  • Այմարի հասակը 1․69 մետր է, քաշը՝ 59 կգ
  • Մանկապատանեկան ակումբներ֊1985֊1993 «Էստուդիանտես», 1993֊1997 «Ռիվեր Պլանետա»։
  • Ակումբներ ֊ 1996֊2001 «Ռիվեր Պլանետա» 83 խաղ, 21 գոլ։ 2001֊2006 «Վալենսիա» 162 խաղ, 28 գոլ։2006֊2008 «Ռեալ Սարագոսա» 53 խաղ֊5 գոլ։ 2008֊2013 «Բենֆիկա» 107 խաղ֊12 գոլ։ 2013֊2014 «Դոխոր» 8 խաղ֊2 գոլ։ 2015 «Ռիվեր Պլանետա» 1 խաղ֊ 0 գոլ
  • Հավաքական֊ 1995թվական մինչև 17 տարեկան֊ 6 խաղ 2 գոլ։ 1997թվական մինչև 20 տարեկան֊ 7 խաղ 1 գոլ։ 1999֊2009 հավաքական 52 խաղ 8 գոլ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. 4,0 4,1 4,2 Пабло Аймар — чересчур серьёзный «шут»
  5. [1]
  6. [2]
  7. Пабло Аймар выбыл на 20 дней
  8. Цель — Гётеборг!
  9. Пабло Аймар меняет «Валенсию» на «Сарагосу»
  10. «В четверг Аймар подпишет с «Бенфикой» трёхлетний контракт». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.
  11. Pablo Aimar will play for Darul Takzim next season
  12. Экс-футболист сборной Аргентины Пабло Аймар принял решение завершить карьеру
  13. Трофей ЕФЕ — приз, вручаемый лучшему южноамериканскому игроку чемпионата Испании.
  14. 14,0 14,1 «Менингит «Барсе» не помог». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 30-ին.