«Չ եղբայրներ» (ռուս.՝ Братья Ч), ռուսական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է թատերական ռեժիսոր, Театр.doc վավերագրական պիեսների թատրոնի գեղարվեստական ղեկավար Միխայիլ Ուգարովը՝ Ելենա Գրեմինայի սցենարով «Պասսաժիր ստուդիա» կինոստուդիայում։

Չ եղբայրներ
Երկիր Ռուսաստան
Ժանրդրամա
Թվական2014
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄիխայիլ Ուգարով
ՊրոդյուսերԱլեքսանդր Մանդաձե
Սցենարի հեղինակԵլենա Գրեմինա
ԴերակատարներԵգոր Կորեշկով, Արտյոմ Գրիգորիև, Ալեքսանդր Մոլոչնիկով, Ալեքսանդրա Ռեբենոկ և Սերգեյ Գրեկով
ՕպերատորԱլիշեր Խամիդխոջաև
ԵրաժշտությունԱլեքսանդր Մանոցկով
Տևողություն90 րոպե

Սյուժե խմբագրել

Ֆիլմի հիմքում ընկած են Անտոն և Ալեքսանդր Չեխովների նամակները, Ալեքսանդր և Միխայիլ Չեխովների հիշողությունները, Պավել Եգորովիչ Չեխովի օրագիրը, ինչպես նաև սյուժետային մոտիվներ Անտոն Չեխովի «Իվանով», «Քեռի Վանյա», «Ճայը», «Բալի այգին», «Երեք տարի», «Իմ կյանքը», «Կատակ», «Մենամարտ» և այլ ստեղծագործություններից[1]։

Ֆիլմի սյուժեն ներկայցնում է 19-րդ դարի 80-ականների կեսերին Չեխովների ընտանիքի կյանքից ամառային մեկ օրվա իրադարձություն։ 26-ամյա Անտոնը ստիպված է լինում զբաղվել գրական գործունեությամբ իր մեծ և ոչ այնքան բարեկեցիկ ընտանիքին՝ սնանկացած հորը, հիվանդ մորը, քրոջը, ավելի մեծ ու փոքր եղբայրներին աջակցելու համար։

Նկարահանում խմբագրել

Ֆիլմի հիմնական նկարահանումները տեղի են ունեցել բնության մեջ՝ Չերն գետի մոտակայքում, որոշ տեսարաններ էլ նկարահանվել են Լև Տոլստոյի առանձնատանը։

Դերասան Դեր
Եգոր Կորեշկով Անտոն Չեխով
Արտյոմ Գրիգորիև Ալեքսանդր Չեխով
Ալեքսանդր Մոլոչնիկով Նիկոլայ Չեխով
Ալեքսանդրա Ռեբենոկ Նատաշա Գոլդեն
Յանա Իրտենևա Դունյա Էֆրոս
Սերգեյ Գրեկով Հայր
Ռոման Սինիցին Յաշա, սպասավոր
Տատյանա Չեպելևիչ Կատյա

Նկարահանող խումբ խմբագրել

  • Բեմադրող ռեժիսոր - Միխայիլ Ուգարով
  • Ռեժիսոր - Անդրեյ Անենսկի
  • Պրոդյուսեր - Ալեքսանդր Մինդաձե, Լիզա Անտոնովա
  • Օպերատոր - Ալիշեր Համիդխոջաև
  • Կոմպոզիտոր - Ալեքսանդր Մանոցկով
  • Նկարիչ - Մարիա Ուտրոբի

Պարգևներ խմբագրել

  • «Արևելք և արևմուտք» VII միջազգային կինոփառատոնի մրցանակ տղամարդու լավագույն դերասանի և լավագույն ռեժիսորի համար[2]
  • Անդրեյ Տարկովսկու անվան «Հայելի» VIII միջազգային կինոփառատոնի մրցանակներ[3]՝
Հանդիսատեսի մրցանակ
Հատուկ մրցանակ փառատոնի գործընկեր Սբերբանկից,
Variety ամսագրի հատուկ մրցանակ լավագույն կինեմատոգրաֆիայի համար

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել