Պավել Չեխով

երրորդ, ապա երկրորդ գիլդիայի վաճառական, Անտոն Չեխովի հայրը

Պավել Եգորովիչ Չեխով (ռուս.՝ Павел Егорович Чехов, 1825, Olkhovatka, Olkhovatsky District, Voronezh Oblast, Ostrogozhsky Uyezd, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 12, 1898(1898-10-12)), երրորդ, ապա երկրորդ գիլդիայի վաճառական։

Պավել Չեխով
Դիմանկար
Ծնվել է1825
ԾննդավայրOlkhovatka, Olkhovatsky District, Voronezh Oblast, Ostrogozhsky Uyezd, Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհոկտեմբերի 12, 1898(1898-10-12)
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունվաճառական
ԱմուսինԵվգենյա Չեխովա
ԵրեխաներԱնտոն Չեխով, Ալեքսանդր Չեխով, Իվան Չեխով, Մարիա Չեխովա և Միխայիլ Չեխով
 Pavel Chekhov Վիքիպահեստում

Անտոն Չեխովի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Պավել Չեխովը ծնվել է ճորտ գյուղացու ընտանիքում, Օլխովատկա գյուղում։ Կրթություն է ստացել գյուղական դպրոցում, եկեղեցում սովորել է երգել և ջութակ նվագել։ Տասնվեց տարեկանում նա հետ գնվեց հոր կողմից։ Այնուհետև Պավել Եգորովիչը հայտնվեց Դոնի Ռոստովի ազնվական քաղքենիների դասում։ 1854 թվականին ամուսնացել է Եվգենյա Մորոզովայի հետ (1835-1919)։ Այս ամուսնությունից նրանք հինգ որդի են ունեցել, այդ թվում՝ Անտոն Չեխովը և մեկ դուստր։ Պավել Չեխովը զբաղվում էր անասնապահությամբ և ապա առևտուրով, որը սովորել էր Տագանրոգում։ Գումար տնտեսելով` կարողանում է ընդունվել երրորդ գիլդիայի առևտրականների միություն։ Հետագայում կարողանում է դառնալ երկրորդ գիլդիայի առևտրական։ Զբաղվում էր հասարակական գործունեությամբ։ 1871 թվականին նրան շնորհվում է մեդալ։ 1876 թվականին երկաթուղին հասավ Ռոստով։ Սրա հետ կապված (ինչպես նաև քարե տան կառուցումը, որը շատ թանկ է նստում կապալառուի մեղքով), Պավել Չեխովը սնանկանում է։ Նա ստիպված էր փախչել Մոսկվա (ընտանիքը նույնպես այնտեղ է գնացել) և մեկուկես տարի ապրել աղքատության մեջ, մինչև որ աշխատանք է գտնում վաճառական Ի. Է. Գավրիլովի մոտ, որտեղ էլ տասներեք ու կես տարի աշխատում է Պավել Եգորովիչը։ 1892 թվականից ապրել է Անտոն Չեխովի Մելիխովյան կալվածքում։ Այնտեղ նա հսկում էր տնային տնտեսությունը, խնամում պարտեզը, կարդում թերթեր և օրագիր էր պահում[1]։

Մահացել է 1898 թվականի հոկտեմբերի 12-ին՝ անհաջող վիրահատական միջամտությունից հետո։ Թաղված է Նովոդևիչևյան գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պավել Չեխով» հոդվածին։