Իմ կյանքը (վիպակ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իմ կյանքը (այլ կիրառումներ)
«Իմ կյանքը», Անտոն Պավլովիչ Չեխովի վիպակը` գրված 1896 թվականին[1]։ Առաջին անգամ հրապարակվել է 1896 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ № 10-12, Նիվա ամսագրի ամենամսյա գրական հավելվածում։
Իմ կյանքը ռուս.՝ Моя жизнь | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | Նովել |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1896 |
Հրապարակումներ
խմբագրելՎիպակն առաջին անգամ տպագրվել է 1896 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ թիվ 10-12-ի, Նիվա ամսագրի ամենամսյա գրական հավելվածում։ Մի քանի համարներում վիպակի տպագրությունը պայմանավորված էր հետևյալ նկատառումներից ելնելով՝ կապված Նիկոլայ II-ի թագադրումից հետո աշխատողների գործադուլների աճի հետ և նոր գրաքննության նշանակումից հետո հրատարակիչներն ավելի մեծ խիզախություն էին ակնկալում։ Հետևաբար, վիպակի տեքստը ամսագրում այնպես էին բաժանել, որ առաջին գրքում ներառվեն առաջին հինգ գլուխները, որոնք ավելի քիչ գրաքննություն էին պարունակում։ Դա պետք է լռեցներ գրաքննության զգոնությունը։
Հեղինակի կողմից վերամշակված վիպակն ընդգրկվել է Սուվորինի հրատարակած պատմվածքների «Տղամարդիկ» հավաքածուում։ «Իմ կյանքը» վիպակը հավաքածուի 7 հրատարակություններում (1897-1899) հրատարակվել է առանց փոփոխությունների։ Չեխովի որոշ ուղղումներով վիպակը ներառվել է 1899-1901 թվականներին Ադոլֆ Մարքսի հրատարակած ժողովածուի 9-րդ հատորում[2]։
Վիպակում արտացոլված է կյանքի տպավորությունների շղթան՝ սկսած գրողի մանկությունից։ Պ. Սուրոժսկին (Պ. Ն. Շատիլով) գրել է.
...թվում է, թե Չեխովը գրելիս մտածել է Տագանրոգի մասին...[3] |
Ֆոն
խմբագրելՉեխովը վիպակի վրա սկսել է աշխատել 1896 թվականի փետրվարին, և այն ավարտել է նույն թվականի հուլիսի վերջին։ Վերնագրի հետ կապված որոշ անհամաձայնություններ են եղել։ Չեխովին դուր չէր գալիս «Իմ կյանքը» անվանումը. նա ցանկանում էր անվանել «90-ականներին»։ «Նիվա» ամսագրի խմբագիր Ալեքսեյ Տիխոնով-Լուգովոն որոշել է, որ առաջարկվող անունը ինչ ոչ մի հուշամատյան է և առաջարկել է ներկայիս անունը։ Հեղինակը չի առարկել։
Գրականություն
խմբագրել- Литературный музей А. П. Чехова. Сборник статей и материалов, вып. 4, Ростов н/Д., 1967, стр. 91.
- Чехов А. П. Моя жизнь: (Рассказ провинциала) // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Повесть Иван Матвеич Արխիվացված 2017-06-04 Wayback Machine
- Моя жизнь. բնօրինակ ռուսերեն տեքստ
- Моя жизнь, в переводе Констанс Гарнетт