Մենամարտ (պատմվածք)

պատմվածք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մենամարտ (այլ կիրառումներ)

Մենամարտ (պատմվածք), Անտոն Պավլովիչ Չեխովի ամենամեծ պատմվածքներից։ Առաջին անգամ հրատարակվել է 1891 թվականին «Նոր ժամանակներ» թերթում։ Պատմվածքի իրադարձությունները տեղի են ունենում Կովկասում, Սև ծովի ափին։

Մենամարտ
ռուս.՝ Дуэль
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմվածք
ՀեղինակԱնտոն Պավլովիչ Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1891 թվական
Հրատարակվել է1891
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/anton-chekhov/the-duel/constance-garnett

Աշխատանք պատմվածքի վրա խմբագրել

Առաջին հիշատակումները գաղափարի մասին, որոնք հիշեցնում են «Մենամարտ»-ի բովանդակությունը, գտնվում են 1888 թվականի նամակում։ Կովկաս կատարած ուղևորությունից հետո, 1888 թվականի նոյեմբերին Չեխովը գրում է Ա. Ս. Սուվորինին։ «Օհ՜ թե ինչպես եմ սկսել պատմվածքը։ Գրում եմ սիրո մասին։ Ընտրել եմ ֆելիետոնային-վիպագրական ձևը։ Մի պարկեշտ մարդ հափշտակել է պարկեշտ մարդու կնոջը և դրա մասին գրում է իր կարծիքը։ Թեթևակի խոսում եմ թատրոնի մասին, համոզմունքների տարբերության, վրացական ռազմական մայրուղու, ընտանեկան կյանքի, ժամանակակից մտավորականների կյանքին պատրաստ չլինելու մասին, Պեչորինի, Օնեգինի, Կովկասի մասին»։ Պատմվածքի վրա աշխատանքը սկսել է 1890 թվականի վերջին, Չեխովի Սախալինից Մոսկվա վերադառնալուց անմիջապես հետո[1]։

Կերպարներ խմբագրել

  • Հիմնական կերպարներ
  • Իվան Անդրեևիչ Լաևսկի՝ քսանութ տարեկան երիտասարդ, ում բնորոշ է անգիտակցական սուտը։ Ինչպես գրում է Ա. Մ. Սկանիչևսկին նա «բարոյապես շփացած, ծույլ և կնամոլ է։» Պատմվածքի վերջում նրա հետ կերպարանափոխություն է կատարվում և նա դառնում է «օրինակելի քաղաքացի»
  • Նադեժդա Ֆեոդորովնա՝ Լաևսկու կենակցուհին[2]։
  • Ֆոն Կորեն՝ երիտասարդ կենդանաբան։ Ամուր անձնավորություն, բռնակալական գաղափարներով։ Հերբերտ Սփենսերի բնական ընտրության հզորության մասին հայացքների փոխանցողը։
  • «Մենամարտ»- ի երկրորդական կերպարները չարժանացան քննադատների հատուկ ուշադրությանը։ Չնայած որոշները նշեցին, որ հեղինակը հմտորեն պատկերել է պատմվածքի երկրորդական կերպարներին։
  • Սամոյլենկո՝ ռազմական բժիշկ, սրճարանի սեփականատեր[3]։
  • Սարկավագ Պոբեդով՝ երիտասարդ, ով նոր է ավարտել ճեմարանը։
  • Կիրիլին՝ ոստիկանական պրիստավ, Նադեժդա Ֆեդորովնայի սիրեկանը[4]։

Քննադատություն խմբագրել

Չեխովյան հայտնի զոիլոս Սկաբիչևսկին գրում . «Չեխովի գեղարվեստական տաղանդի ուժը՝ կերպարների վարպետորեն նկարագրումն է, բայց մտքերը, որոնք ներկայացված են վերջին ստեղծագործություններում, ապշեցնում են իրենց թշվառությամբ»։ Գրական քննադատ Ա. Բ. Դերմանը պնդում է, որ ստեղծագործության մեջ «Զգացվում է հեղինակի ներքին համոզմունքը այն դոգմայի հանդեպ, որին նա ենթարկել է իր հերոսների գործողությունները և այստեղից վերջաբանի անկենդանությունը, սխեմատիկությունը, ճմռթվածությունը»[5]։ «Մենամարտ»-ը Չեխովի ձախողումների շարքին է դասել նաև Դ. Միրսկին։

  Անհատականության բացակայությունը կերպարների մոտ հատկապես նկատելի է, երբ Չեխովը ստիպում է նրանց երկար ժամանակ խոսել վերացական թեմաների մասին։ Չեխովը չի« զգում գաղափարը» և նրա հերոսները, երբ նրանց տրվում է խոսելու հնարավորություն, խոսում են անգույն, ձանձրալի լեզվով[6]։ Այդպիսի շախղակրատությամբ հարուս է հատկապես «Մենամարտ»-ը։  

Գ. Պ. Բերդնիկովը նշում է Չեխովի շեղումը «Տոլստոյի բարոյախոսությունից»։ Լեվսկոյի և Նադեժդա Ֆեդորովայի ներաշխարհի բացահայտման հետ ի հայտ է գալիս ավելի սուր հակամարտություն՝ յուրաքանչյուրը իր խղճի հետ, այդ հակամարտությունը գրականագետի կարծիքով նախապատրաստում է, հոգևոր մաքրման ճգնաժամը, որը վերապրում են նրանք՝ մենամարտի նախօրեին։

Էկրանավորում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Скабичевский А. М. Литературная хроника. Антон Чехов — «Дуэль», повесть <…> // Господа критики и господин Чехов: антология / сост. С. ле Флемминг. СПб. ; М., 2006. С. 505—506. 1-я публ.: Новости и Биржевая газета. 1892. 13 февр.
  2. Волынский А. Л. Литературные заметки // Господа критики и господин Чехов: антология / сост. С. ле Флемминг. — СПб. ; М., 2006. С. 130—131. 1-я публ.: Северный вестник. 1892. № 1.
  3. Долженков П. Н. Предположительный характер знаний человека о мире и о себе в творчестве Чехова. Принцип неопределенности // Чехов и позитивизм / Пётр Долженков. 2-е изд., испр. и доп. М., 2003. С. 24—31.
  4. ФЭБ: Гришунин и др. Примечания: Чехов. ПСС. Т. 7. — 1977 (текст)
  5. ФЭБ: Мирский. Чехов. — 1992 (текст)
  6. Бердников Г. П. «Нужен хоть кусочек общественной и политической жизни…» // Чехов / Г. Бердников. М., 1974. С. 266—269.

Արտաքին հղումներ խմբագրել