Տիագու Չոնեկ

բրազիլական Ֆուտբոլիստ
(Վերահղված է Չոնեկ Տիագուից)

Տիագու Ռանգել Չոնեկ (լեհ.՝ Thiago Rangel Cionek, ապրիլի 21, 1986(1986-04-21)[1][2], Կուրիտիբա, Բրազիլիա[3]), բրազիլիական ծագմամբ լեհ ֆուտբոլիստ, ՍՊԱԼ ակումբի և Լեհաստանի հավաքականի պաշտպան։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության և 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Տիագու Չոնեկ
լեհ.՝ Thiago Cionek
Անձնական տվյալներ
Ազգությունը լեհ
Քաղաքացիությունը  Լեհաստան և  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 21, 1986(1986-04-21)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Կուրիտիբա, Բրազիլիա[3]
Հասակ 184 սմ
Քաշ 81 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ՍՊԱԼ
Համար 4
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2006 Բրազիլիա Կույաբա ? (?)
2006-2007 Պորտուգալիա Բրագանսա 2 (1)
2007-2008 Բրազիլիա ԿՌԲ 1 (0)
2008-2012 Լեհաստան Յագելոնիա 91 (3)
2012-2014 Իտալիա Պադովա 31 (0)
2013-2014  Իտալիա Մոդենա 33 (1)
2014-2015 Իտալիա Մոդենա 51 (1)
2016-2017 Իտալիա Պալերմո 50 (0)
2018—մ.հ. Իտալիա ՍՊԱԼ 15 (1)
Ազգային հավաքական
2014—մ.հ. Լեհաստան Լեհաստան 18 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Չոնեկն իր կարիերան սկսել է «Կույաբա», «ԿՌԲ» և ինչպես նաև պորտուգալական «Բրագանսա» ակումբներում։ 2008 թվականին նա տեղափոխվել է «Յագելոնիա» ակումբ։ Սեպտեմբերի 12-ին՝ «Լոձ» ակումբի դեմ խաղի ժամանակ Չոնեկը կատարել է իր նորամուտը Լեհաստանի առաջնությունում[4]։ 2009 թվականի մայիսի 8-ին՝ «Լեխիա» ակումբի դեմ խաղում Չոնեկը խփել է իր առաջին գոլը «Յագելոնիա» ակումբի կազմում[5]։ Նույն տարում Տիագու Չոնեկը նվաճել է Լեհաստանի գավաթը։ 2012 թվականին նա տեղափոխվել է իտալական «Պադովա» ակումբ։ Սեպտեմբերի 3-ին՝ «Լիվորնո» ակումբի դեմ խաղում Չոնեկը կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Բ-ում[6]։ 2013 թվականի ամռանը նա վարձավճարով տեղափոխվել է «Մոդենա» ակումբ։ Հոկտեմբերի 5-ին՝ «Էմպոլի» ակումբի դեմ խաղում Չոնեկը կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[7]։ 2014 թվականի մարտի 4-ին «Պոդովա» ակումբի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը «Մոդենա» ակումբի կազմում[8]։ Վարձավճարով հանդես գալու վերաբերյալ պայմանավորվածության ժամկետի ավարտից հետո Տիագուն ակումբի հետ կնքել է լիարժեք պայմանագիր։

2016 թվականի սկզբին Տիագու Չոնեկը տեղափոխվել է «Պալերմո» ակումբ։ Տրանսֆերի արժեքը կազմել է 350 հազար եվրո։ Ապրիլի 3-ին «Կիևո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը իտալական Սերիա Ա-ում[9]։

2018 թվականի սկզբին Տիագուն տեղափոխվել է ՍՊԱԼ ակումբ։ Հունվարի 21-ին՝ «Ուդինեզե» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբի կազմում[10]։ Ապրիլի 7-ին «Ատալանտա» ակումբի դեմ խաղում Չոնեկը խփել է իր առաջին գոլը ՍՊԱԼ ակումբի կազմում[11]։

Միջազգային կարիերա խմբագրել

2014 թվականի մայիսի 13-ին՝ Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Չոնեկը կատարել է իր նորամուտը Լեհաստանի հավաքականի կազմում[12]։

2016 թվականի ամռանը Չոնեկը հավաքականի հիմնական կազմում մասնակցել է Ֆրանսիայում կայացած Եվրոպայի առաջնությանը։ Մրցաշարում նա մասնակցել է Ուկրաինայի հավաքականի դեմ խաղին[13]։

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  «Յագելոնիա»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 3,2 90minut.pl (польск.) — 2003.
  4. «Լոձ VS. Յագելոնիա 1:0» (անգլերեն). soccerway.com. 2008—09—12.
  5. «Լեխիա Գդանսկ VS. Յագելոնիա 3:1» (անգլերեն). soccerway.com. 2009—05—08.
  6. «Լիվորնո VS. Պադովա 3:2» (անգլերեն). soccerway.com. 2012—09—03.
  7. «Էմպոլի VS. Մոդենա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2013—10—05.
  8. «Պադովա VS. Մոդենա 2:2» (անգլերեն). soccerway.com. 2014—03—08.
  9. «Կիևո VS. Պալերմո 3:1» (անգլերեն). soccerway.com. 2016—04—03.
  10. «Удинезе VS. СПАЛ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018—01—21.
  11. «ՍՊԱԼ VS. Ատալանտա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018—04—07.
  12. «Գերմանիա VS. Լեհաստան 0:0» (անգլերեն). soccerway.com. 2014—05—13.
  13. «Ուկրաինա VS. Լեհաստան 0:1» (անգլերեն). soccerway.com. 2016—06—21.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիագու Չոնեկ» հոդվածին։