Չիուաուա (անգլ.՝ Chihuahuan Desert; իսպ.՝ Desierto de Chihuahua), անապատ Հյուսիսային Ամերիկայում, գտնվում է ամերիկա-մեքսիկական սահմանին՝ ամերիկյան Նյու Մեքսիկո, Տեխաս (Պեկոս գետի արևմուտք) և Արիզոնա (հարավ-արևելյան մաս), ինչպես նաև մեքսիկական Չիուաուա, Կոաուիլա, Դուրանգո (հյուսիս-արևմտյան մաս), Սակատեկաս (մի փոքր մաս հյուսիսում) և Նուևո Լեոն (փոքր մաս արևմուտքում) նահանգների տարածքում[2]։

Չիուաուա
Տեսականապատ և WWF ecoregion?
ՄայրցամաքՀյուսիսային Ամերիկա
Երկիր ԱՄՆ և  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎարչատարածքՉիուաուա[1], Կոաուիլա[1], Նուևո Լեոն[1], Դուրանգո[1], Սակատեկաս[1], Սան Լուիս[1], Տեխաս[1], Նյու Մեքսիկո[1] և Արիզոնա[1]
Երկարություն1280 կմ
Լայնություն4,4 կմ
ԲԾՄ1545 մետր
Մակերես362 600 կմ²
Քարտեզ
Քարտեզ
Չիուաուա անապատի քարտեզ։ ՆԱՍԱ-ի արբանյակային լուսանկար։ էկորեգիոնի սահմանները սահմանվել են բնության համաշխարհային հիմնադրամի կողմից։ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանը ցույց է տրված է սև գծով:

Անապատը զբաղեցնում է մոտավոր 362,6 հազար կիլոմետր քառակուսի տարածք, ինչը նրան ըստ տարածքի մեծության դարձնում է արևմտյան կիսագնդում թվով երրորդը և երկրորդը՝ Հյուսիսային Ամերիկայում՝ զիջելով Մեծ Ավազան անապատին։ Անապատն իրենից ներկայացնում է չոր հարթավայր, որը հատվում է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միկրոկլիման ընդհանուր առմամբ տարբերվում է անապատի կլիմայից։ Անապատի կազմում առանձնացնում են Ուայթ-Սենդս անապատ արգելոցը (Նյու Մեքսիկո նահանգ)։

Չիուաուա անապատի տեղանքը արևմուտքում գտնվող Սոնորա անապատի տեղանքից բարձր է։ Բարձրությունների տարբերությունը 1075 մետր է (1675մ-600մ)[3], ինչը մեղմացնում է կլիման ամռանը (հունիսին սովորական ցերեկային ջերմաստիճանը տատանվում է 35-40 °C ջերմաստիճաններում)։ Ձմռանը եղանակը կախված է հյուսիսային քամիների ուժգնությունից։ Տեղումներն ավելի առատ են, քան Մեծ Ավազանի հարավում, Սոնորայի և Մոհավեի անապատներում, բայց սովորաբար չի գերազանցում տարեկան 254 մմ-ը, ընդ որում, հիմնականում անձրև է գալիս մուսսոնի ընթացքում՝ ամռան վերջում[4]։ ձյուն գրեթե չկա, բացառությամբ բարձրադիր մասերում։

Անապատի տարածքում գտնվում են մի քանի քաղաքներ, որոնցից խոշոր են Սյուդադ Խուարես՝ գրեթե երկու միլիոն բնակչությամբ, Էլ Պասո, Չիուաուա և Տորեո քաղաքները։ Սովորական ավազը ձևավորվում է կվարցից։ Այս անապատը կազմված է գիպսային ավազներից, որոնց շնորհիվ այն կարծես ծածկված լինի սպիտակ ծածկոցով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 https://encyklopedia.pwn.pl/haslo/Chihuahua;4653699.html
  2. Wright, John W., ed. (2006). The New York Times Almanac (2007 ed.). New York, New York: Penguin Books. էջեր 456. ISBN 0-14-303820-6.
  3. «Chihuahuan Desert». Encyclopedia of Earth. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.
  4. «The Chihuahuan Desert». New Mexico State University. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել