Չինգիզ Մուստաֆաև (ադրբ.՝ Çingiz Fuad oğlu Mustafayev; օգոստոսի 29, 1960(1960-08-29), Կապուստին Յար, Ախտուբինսկի շրջան, Աստրախանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 15, 1992(1992-06-15), Նախիջևանիկ, Խոջալուի շրջան, Ադրբեջան), ադրբեջանցի քաղաքացիական և ռազմական լրագրող, որը մեծ ներդրում է ունեցել ադրբեջանական հեռուստալրագրության զարգացման գործում։ Համագործակցել է արտասահմանյան լրատվական գործակալությունների հետ։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ պատրաստել է բազմաթիվ ռեպորտաժներ ռազմական գործողությունների մասին, այդ թվում նաև Խոջալուի արյունահեղության։ Ստացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում։

Չինգիզ Մուստաֆաև
ադրբ.՝ Çingiz Fuad oğlu Mustafayev
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 29, 1960(1960-08-29)
ԾննդավայրԿապուստին Յար, Ախտուբինսկի շրջան, Աստրախանի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 15, 1992(1992-06-15) (31 տարեկան)
Մահվան վայրՆախիջևանիկ, Խոջալուի շրջան, Ադրբեջան
ԳերեզմանՇեհիդների պուրակ
ԿրթությունԱդրբեջանի բժշկական համալսարան (1983)
Մասնագիտությունլրագրող, ռազմական թղթակից և դիջեյ
Ծնողներհայր՝ Fuad Mustafayev?
Պարգևներ և
մրցանակներ
Qizil Ulduz Medal և Ադրբեջանի ազգային հերոս[1]
 Chingiz Mustafayev Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Չինգիզ Մուստաֆաևի Բաքվի տունը

Չինգիզ Մուստաֆաևը ծնվել է 1960 թվականի օգոստոսի 29-ին Աստրախանի մարզի Ախտուբինսկի շրջանում[2]։ 1964 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Բաքու։ 1977 թվականին ավարտելով N167 միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Ադրբեջանի բժշկական համալսարան։ 1983 թվականին ավարտել է համալսարանը, երեք տարի աշխատել է որպես բժիշկ Շաբարանի շրջանում, այնուհետ աշխատել է ինժեներների առողջարանում՝ որպես գլխավոր բժիշկ։

Բացի աշխատանքից, Մուստաֆաևը հետաքրքրված է եղել արվեստով, երաժշտությամբ, լրագրությամբ։ Հենց Մուստաֆաևն է Բաքվում բացել «Դիսկո» երաժշտական կենտրոնը, մասնակցել է «Օզան» ֆոլկ խմբի աշխատանքներին։ Սակայն ձգտումը զբաղվելու լրագրողական գործունեությամբ շատ ավելի ուժեղ գտնվեց։ 1991 թվականի հոկտեմբերին Չինգիզը ստեղծել է «215 ԿԼ» ստուդիան, որը ադրբեջանական մեդիային նոր շունչ հաղորդեց, իսկ ինքը հայտնի դարձավ՝ ի շնորհիվ «215 ԿԼ»-ը ներկայացնում է», «Ոչ ոք չի մոռացվի», «Դեմք դեմքի» հաղորդաշարերի[3]։

Առաջին լրագրողական ռեպորտաժը պատրաստել է դեռևս Սև հունվարի ժամանակ՝ 1990 թվականին։ Մուստաֆաևը հարցազրույց է վերցրել Միխայիլ Գորբաչովից, Բորիս Ելցինից, Նուրսուլթան Նազարբաևից, Այազ Մութալիբովից, Ռաիսա Գորբաչովայից, Գալինա Ստարովոյտովայից և այլն։

Ղարաբաղյան պատերազմ խմբագրել

Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների սկսման պահից սկսել է զբաղվել լրագրողական գործունեությամբ։ Մի քանի ռեպորտաժ է պատրաստել Խոջալուի արյունահեղության վերաբերյալ, որը տեղի է ունեցել 1992 թվականի փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը[4]։

Չինգիզ Մուստաֆաևը ուղղաթիռից նկարել է կադրեր, որտեղ երևում են մահացած բնակչության դիակները։ Նրանց դիակները պատրաստվում էին տեղափոխել Աղդամ։ Հիմնականում եղել են երեխաների, կանանց և մեծահասակների դիակներ։ Չինգիզը մի քանի անգամ մեկնել է մարտական գործողությունների վայր, վերցրել հարցազրույց զինվորներից։ Նկարահանել է նաև հակամարտող կողմերի միջև տեղի ունեցած փոխհրաձգությունը։ Կոչ է արել ադրբեջանցիներին ետ վերադառնալ հայերի կողմից ազատագրված Շուշի։

1992 թվականի հունիսի 15-ին Չինգիզ Մուստաֆաևը Նախիջևանիկի մոտ տեղի ունեցած մարտերի ժամանակ մահացու վիրավորում է ստացել[5][6]։ Տեսախցիկը այդ ժամանակ շարունակել է նկարահանել։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://oxu.az/society/39941
  2. «Mustafayev Chingiz Fuad oglu». milliqahraman.az. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  3. Day.az: Сегодня Чингизу Мустафаеву исполнилось бы 45 лет
  4. «In Memory of Chingiz Mustafaev: Биография». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  5. Зеркало Արխիվացված 2014-09-03 Wayback Machine Сб., Май. 27, 2006. К.ВИДАДИОГЛУ. ПРЕДАВАЯ ИДЕАЛЫ, НЕЛЬЗЯ ПОБЕДИТЬ В ВОЙНЕ. «Он буквально погиб на моих руках. Я приехал в Агдам и должен был ехать в Нахчиваник, где шли бои. И Эльбрус Оруджев, тогда он был там представителем президента, сказал мне: „Ты знаешь, только что позвонили и сказали, что ранили Чингиза Мустафаева“. Я тут же сел в машину и помчался навстречу. Оруджев сказал: „Слушай, подожди, его везут на БТР“. Я встретил БТР в дороге и попытался перенести Чингиза в более мягкую „Волгу“, но мне сказали, что уже поздно. Мы отвезли его в больницу. Там выяснилось, что у него бронежилет был маленький, и осколок попал в какую-то паховую артерию, и он скончался от потери крови.»
  6. МИХАИЛ Ъ-ПЛЕТНЕВ. Карабах снова стал армяно-азербайджанским. Коммерсант. Номер 125 от 22 июня 1992 г. «Ни одна сторона не даёт точной информации о своих потерях. Но со стороны Азербайджана есть по крайней мере один погибший. Во вторник в Баку в Аллее жертв 20 января состоялись похороны тележурналиста Чингиза Мустафаева (32 лет), автора фильма о трагедии азербайджанской деревни Ходжалы. Чингиз был убит осколком мины в селе Нахичеваник при попытке запечатлеть наступление АНА».