Այազ Մութալիբով
Այազ Մութալիբով (ադրբ.՝ Ајаз Нијази оғлу Мүтәллибов, Ayaz Niyazi oğlu Mütəllibov, մայիսի 12, 1938[1], Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն - մարտի 27, 2022[2], Բաքու, Ադրբեջան), խորհրդային և ադրբեջանցի քաղաքական և պետական գործիչ, Ադրբեջանական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ (1989-1990), Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար (1990-1991), Ադրբեջանի առաջին նախագահ (1990-1992)։
Այազ Մութալիբով ադրբ.՝ Ayaz Niyazi oğlu Mütəllibov | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 12, 1938[1] |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Մահացել է | մարտի 27, 2022[2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Բաքու, Ադրբեջան |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | ադրբեջաներեն |
Կրոն | իսլամ |
Կրթություն | Արդբեջանի պետական նավթային ակադեմիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Ադիլա Մութալիբովա |
Ծնողներ | հայր՝ Niyazi Mütəllibov? |
Զբաղեցրած պաշտոններ | Q109852918?, Ադրբեջանի նախագահ, President of the Azerbaijan SSR? և Chairman of the Council of Ministers of the Azerbaijan SSR? |
Կուսակցություն | ԽՄԿԿ (1991), Civic Unity Party? (2003), Azerbaijan Social Democratic Party? (2012) և անկախ քաղաքական գործիչ (2022) |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրո |
Ստորագրություն![]() | |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Աշխատանքային գործունեության սկիզբԽմբագրել
Այազ Մութալիբովը ծնվել է 1938 թվականի մայիսի 12-ին Բաքվում՝ շեմախացու ընտանիքում[3]։ Հայրը՝ Նիյազ Մութալիբովը, մասնագիտությամբ վիրաբույժ էր, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, մայրը՝ Քուբրա Մութալիբովան, գինեկոլոգ։ 1956 թվականին ավարտել է Բաքվի № 189 միջնակարգ դպրոցը, իսկ 1962 թվականին՝ Ադրբեջանի Նավթի և քիմիայի ինստիտուտը։ 1958 թվականին Մութալիբովն սկսում է աշխատել Ադրբեջանի Հիդրոտեխնիկայի և հողաբարելավման գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ավագ տեխնիկ-կոնստրուկտոր, այնուհետև՝ կոնստրուկտորական բյուրոյում՝ ինժեներ, ցեխի վարպետ, կոնստրուկտորական հատուկ բյուրոյի պետ և Բաքվի սառնարանների և կենցաղային մեքենաների գործարանի գլխավոր ինժեներ[4]։ 1963 թվականին մտել է ԽՄԿԿ, 3 տարի անց՝ 1966 թվականին դարձել Բաքվի սառնարանների և կենցաղային մեքենաների գործարանի տնօրեն, իսկ 1974 թվականին՝ Բաքվի սառնարանների և կենցաղային մեքենաների արտադրական միության գործադիր տնօրեն[4]։
Կուսակցական գործունեությունԽմբագրել
1977 թվականին Այազ Մութալիբովն ընտրվում է Բաքվի Նարիմանովի շրջկոմի երկրորդ քարտուղար։ 1979-1982 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ տեղական արդյունաբերության նախարար։ 1982 թվականին նշանակվում է Ադրբեջանական ԽՍՀ պետպլանի նախագահ և Ադրբեջանական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ 1989-1990 թվականներին՝ Ադրբեջանական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ։ 1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ ժողդեպուտատ[5]։ 1990 թվականի հունվարի 25-ին Բաքվի դեպքերից հետո Ադրբեջանական ԽՍՀ Կոմկուսի Կենտկոմի պլենումի ժամանակ ընտրվեց Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար[6]։ 1990 թվականի մայիսի 19-ին Գերագույն խորհրդի կողմից ընտրվել է որպես Ադրբեջանական ԽՍՀ նախագահ[7]։ 1990-1991 թվականներին եղել է ԽՄԿԿ Կենտկոմի անդամ։ 1990 թվականի հուլիսի 13-ից 1991 թվականի օգոստոսի 23-ը՝ ԽՄԿԿ Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ։
1991 թվականի օգոստոսի 19-ին, պետական այցով լինելով Իրանում, հայտարարեց Արտակարգ դրության պետական կոմիտեին աջակցելու մասին[8]։ Արտակարգ դրության պետական կոմիտեի ցրվելուց հետո՝ օգոստոսի 30-ին Ադրբեջանի գերագույն խորհուրդն ընդունեց «Ադրբեջանի Հանրապետության անկախության վերականգնման մասին» դեկլարացիան։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 https://vesti.az/politika/skoncalsya-byvsii-prezident-azerbaidzana-ayaz-mutallibov-459853
- ↑ «МУТАЛИБОВ Аяз Ниязи оглы - БД "Лабиринт"» (ռուսերեն)։ База данных "Лабиринт
- ↑ 4,0 4,1 Николай Александрович Зенькович Самые закрытые люди: энциклопедия биографий. — Olma Media Group, 2002. — С. 391. — ISBN 5948500357, 9785948500355
- ↑ Николай Александрович Зенькович Самые закрытые люди: энциклопедия биографий. — Olma Media Group, 2002. — С. 393. — ISBN 5948500357, 9785948500355
- ↑ «БАКУ: ХРОНИКА СОБЫТИЙ» (ռուսերեն)։ Журнал «Власть»։ 29.01.1990
- ↑ 09014
- ↑ Ольга Васильева, «Республики во время путча» в сб.статей: «Путч. Хроника тревожных дней». Печатное издание — издательство «Прогресс», 1991
Արտաքին հղումներԽմբագրել
- Стенограмма форума 6 февраля 2002 г. Гость — Аяз Муталибов Archived 2010-01-29 at the Wayback Machine.
- Изгнанник — Русская жизнь
- Интервью с Аязом Муталибовым Archived 2017-04-22 at the Wayback Machine.
- Аяз Муталибов: «Если бы задумка ГКЧП сработала, то пошли бы процессы совершенно другие» Archived 2010-08-31 at the Wayback Machine.
- Аяз Муталибов: Если президент позволит, я вернусь в Азербайджан — ИНТЕРВЬЮ
- Аяз Муталибов: Распад СССР: историческая неизбежность или геополитическая катастрофа? Archived 2011-08-23 at the Wayback Machine.