Շեհիդների պուրակ (ադրբ.՝ Şəhidlər Xiyabanı մինչև 1990 թ.՝ Կիրովի այգի / Լեռնային այգի ադրբ.՝ Киров Паркы / Дағлыг Парк), եղբայրական գերեզմանոց Բաքվում, որտեղ թաղված են այսպես կոչված «շեհիդները»՝ հիմնականում Բաքվում հայերի կոտորածներին մասնակցած ադրբեջանցի ջարդարարները (126 մարդ) և Արցախյան պատերազմում զոհված ադրբեջանցի զինվորները։ Պուրակում նաև անաուն գերեզման գոյություն ունի, որտեղ թաղված են անհայտ սպանվածների դիակները։ Շեհիդների պուրակը Բաքվի այն վայրերից է, որը, սովորաբար, այցելում են արտասահմանից ժամանած պատվիրակությունները։

Շեհիդների պուրակ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շեհիդների պուրակ ավելի վաղ մուսուլմանական գերեզմանոց էր, որտեղ թաղված էին Բաքվում 1918 թվականի մարտ ամսին տեղի ունեցած իրադարձությունների զոհերը։ 1920 թվականին խորհրդային իշխանության հաստատումից ի վեր գերեզմանոցը ոչնչացվել է, թաղված դիակները դուրս հանվել, իսկ այդ տեղում բացել են Սերգեյ Կիրովի անվան այգի[1]։

1990 թ. իրադարձություններ խմբագրել

1990 թվականի հունվարին Լեռնային այգի են տեղափոխել հունվարի 19-ից հունվարի 20-ը տևած ողբերգական իրադարձությունների ընթացքում զոհվածների դիակները «Ազադլըղ» հրապարակից (ադրբ.՝ Azadlıq meydanı — «ազատության հրապարակ», նախկին «Լենինի հրապարակ»-ը)։ Հունվարի 20-21 պուրակում ավելի քան 120 գերեզման է փորվել։ Թաղումները շարունակվում էին մի քանի ժամ։ Հունվարի 22-ին թաղել են ևս 50 մարդու դիակեր, որոնց երեքը եղել է 1918 թվականի մարտյան կոտորածի զոհերը։ Այդ երեք դիակը գտել են այգում գերեզմանների փորման ժամանակ։ Երեք գերեզմանոցի վրա էլ գրված է «1918 թվականի շեհիդները»։ Գերեզմաններին և զոհվելու վայրերում երկրում արդեն սգո ծաղիկ դարձած կարմիր մեխակներ են դրված։

Հիշատակը խմբագրել

2000 թվականի հունվարի 17-ին Ադրբեջանական Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևը«„հունվարի 20-շեհիդ“ պատվո կոչման շնորհման մասին» հրամանագիտ է ստորագրել, որտեղ ներկայացված է զոհվածների և անհայտ կորածների ամբողջական ցանկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մայքլ Սմիթ. Ադրբեջանական հասարակությունը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել