Կխին Չժի
Կխին Չժի (անգլ.՝ Daw Khin Kyi, ապրիլի 16, 1912, Մյաունգմյա, Իրավադի, Բրիտանական Բիրմա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - դեկտեմբերի 28, 1988, Յանգոն, Մյանմա), կին քաղաքական գործիչ և դիվանագետ, հայտնի է նաև որպես երկրի ազգային առաջնորդ գեներալ Աուն Սանի կին և քաղաքական գործիչ, ընդդիմադիր առաջնորդ Աուն Սան Սու Չժիի մայր։
Կխին Չժի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1912 |
Ծննդավայր | Մյաունգմյա, Իրավադի, Բրիտանական Բիրմա, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1988 (76 տարեկան) |
Մահվան վայր | Յանգոն, Մյանմա |
Քաղաքացիություն | Մյանմա |
Կրոն | քրիստոնեություն |
Մասնագիտություն | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ամուսին | Աուն Սան |
Երեխաներ | Աուն Սան Սու Չժի և Աուն Սան Օօ |
Khin Kyi Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԴավ Կխին Չժին մեծացել է Մյանմա դելտայում, Իրավադիի դելտա վարչական շրջանում։ Տասը եղբայրներից ու քույրերից ութերորդն է եղել[1]։ Կխին Չժին մասնակցել է Ամերիկյան բապտիստական առաքելությանը Քեմենդայնի իգական դպրոցի շրջանակներում (այժմ թիվ 1 հիմնական ավագ դպրոց) Ռանգունում և շարունակել է իր բարձրագույն կրթությունը Moulmein-ի մանկավարժական ինստիտուտում (ТТC)[1]: Այնուհետև նա շարունակել է ուսուցչությունը իր հայրենի քաղաքի Ազգային դպրոցում, նախքան դրանից վերջնականապես հրաժարվելու որոշում ընդունելը, որպեսզի սովորի բուժքույրական մասնագիտություն, հակառակ իր մոր կամքին հետևելով իր երկու ավագ քույրերին, որոնք այդ ժամանակ բուժքույրական դասընթացների էին հաճախում[1]։
Կխին Չժին տեղափոխվում է Ռանգուն և Ռանգունի կենտրոնական հոսպիտալում բուժքույրական փորձաշրջան է անցնում[1]։ Կխին Չժին Աունգ Սանին առաջին անգամ հանդիպել է 1942 թվականին, ով Բիրմայի կոմպանիայի ժամանակ ստացած վնասվածքներից ապաքինվում էր Ռանգունի կենտրոնական հոսպիտալում, որտեղ Կխին Չժին աշխատում էր որպես ավագ բուժքույր[2]։ Նրանք ամուսնացել են նույն տարվա սեպտեմբերին։
Քաղաքական գործունեություն
խմբագրելԵրկրի առաջին անկախացումից հետո նա եղել է կառավարության խորհրդարանի անդամ (1947-1948 թթ.), որը ներկայացնում էր Ռանգունի Լանմադավ թաղամասը, ընտրատարածք, որտեղ հաղթել էր նրա ամուսինը[3][4]։ 1953 թվականին նա նշանակվել է Բիրմայի առաջին սոցիալական ապահովության նախարար[5]։
1953 թվականին, իր երկրորդ մեծ որդու՝ Աունգ Սան Լինի մահից հետո, ընտանիքը տեղափոխվեց Լեյնի աշտարակ (այժմ Լեյնի Բոգյոկե թանգարան, Bogyoke Museum Lane), Կանդավգի լճի մոտ, Ինյա լճի ափին գտնվող գաղութային ժամանակաշրջանի ամառանոց, Համալսարան փողոցի ճանապարհին (University Avenue Road)[6]: Նրանց հիմնական տունը 1962 թվականին վերածվեց Բոգյոկե Աուն Սան թանգարանի (Bogyoke Aung San Museum):
1960 թվականին Կխին Չժին նշանակվել է Բիրմայի դեսպան Հնդկաստանում և դարձել է երկրի առաջին կինը, որ ծառայել որպես դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար[5]։ Նյու Դելիում իր պաշտոնավարման ընթացքում Հնդկաստանի վարչապետ Ջավահարլալ Ներուն Կխին Չժիի և Սու Չժիի ապրելու համար հատկացրեց Աքբար ճանապարհ 24 Էդվին Լաչենսի նախագծած գաղութային ժամանակաշրջանի համալիրը[6]։ Հետագայում այն կոչվեց Բիրմայի շենք, իսկ հիմա այն Հնդկական ազգային կոնգրեսի ազգային շտաբն է[7]։
Կխին Չժին մահացել 1988 թվականի դեկտեմբերի 28-ին, Ռանգունում, 76 տարեկան հասակում, ծանր ինսուլտից հետո[8][9]։ 1989 թվականի հունվարի 2-ին, նրա թաղմանը մասնակցել է ավելի քան 200 000 մարդ, չնայած ռազմական բեռնատարների առկայության, որոնց միջամտությամբ փորձ արվեց կանխել այդ հավաքը[10][11]։ Կխին Չժին թաղված է Ռանգոնի Կանդավմին պարտեզ դամբարանում, Շվեդագոն պագոդա ճանապարհին[12]։
Ընտանիք
խմբագրելԿխին Չժին ծնվել է Մյանմայում, Պխո Հնյուինի և Պհվա Սուի ընտանիքում[13][14]։ Թեև լուրեր են շրջանառվում, որ Կխին Չժին էթնիկ կարեն քրիստոնյա է եղել, նա, ըստ էության, Բամար տոհմածառի բուդդայական էր[14]։ Քանի որ նրա ընտանիքը ապրել է Իրավադի դելտայում, առավելապես բնակեցված էթնիկ կարեններով, նրա հայրը՝ Պհո Հնին, ընդունել է քրիստոնեություն (մկրտվել է բապտիստական եկեղեցում), այն դեպքում, երբ նրա մայրը եղել է համոզված բուդդայական[6][14]։
Կխին Չժին Աուն Սանի հետ ամուսնացել է 1942 թվականի սեպտեմբերի 7-ին[14]։ Նրանք ունեցել են չորս երեխա. 2 որդի՝ Աուն Սան Օօ և Աուն Սան Լին (որը ջրահեղձ է եղել 8 տարեկանում) և 2 դուստր՝ Աուն Սան Սու Չժի և Աուն Սան Չիթ, ով մահացել է ծննդաբերությունից հետո[14]։
Կխին Չժիի հիմնադրամ
խմբագրելԴավ Կխին Չժի հիմնադրամը ստեղծվել է 2012 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Աուն Սան Սու Չժիի կողմից ի պատիվ իր հանգուցյալ մոր՝ Դավ Կխին Չժիի հիշատակի։
Հիմնադրամը շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն է, որն ուղղված է առողջապահական, կրթական ծրագրերին և ժողովրդի կենսամակարդակի բարձրացումը խթանելուն, ուշադրությունը սևեռելով հատկապես Բիրմայումի թերզարգացած տարածքների վրա։
Հիմնադրամի գլխավոր գրասենյակը գտնվում է Ռանգունում։ Գործադիր կոմիտեն ղեկավարում է հիմնադրամի նախագահ Դավ Աուն Սան Սու Չժին[15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Aung San Suu Kyi (29 April 2012).
- ↑ Jensen, Vickie (2011).
- ↑ Edwards, Louise P.; Mina Roces (2000).
- ↑ "Burma and the role of Burmese women".
- ↑ 5,0 5,1 Ling, Bettina (1999). Aung San Suu Kyi: Standing Up for Democracy in Burma. Feminist Pres. ISBN 9781558611962.
- ↑ 6,0 6,1 6,2 Wintle, Justin (2007). Perfect Hostage. Skyhorse Publishing. p. 9781602392663.
- ↑ "Home bond: leader's present, Lady's past".
- ↑ "Suu Kyi Pays Tribute to Her Mother" Արխիվացված 2015-07-22 Wayback Machine.
- ↑ "Daw Khin Kyi, Burmese Leader's Widow, 76".
- ↑ Abrams, Irwin (1999).
- ↑ Aung Zaw (18 October 2011).
- ↑ BBS U Win Tin (6 February 2012).
- ↑ Shwe Yinn Mar Oo (13 February 2012).
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 Bengtsson, Jesper (2012). Aung San Suu Kyi: A Biography. Potomac Books. ISBN 9781612341590.
- ↑ «Դավ Կխին Չժիի հիմնադրամ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կխին Չժի կատեգորիայում։ |