Շվեդագոն, հսկայական բուդդիստական սրբավայր՝ ստուպա, Մյանմայի (նախկինում Բիրմա) ամենամեծ քաղաքում՝ Յանգոնում։ Անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմը նրան տվել է այսպիսի նկարագիր․ «Փառահեղորեն վեր բարձրացող, ինչպես հույսը հոգու մութ գիշերում»։

Շվեդագոն պագոդա
Հիմնական տվյալներ
Տեսակբուդդայական տաճար
ԵրկիրՄյանմա Մյանմա
ՏեղագրությունDagon Township?
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ[1]
ՃարտարապետHsinbyushin?
ՀիմնադիրՄյանմա
Բարձրություն112 մետր
Քարտեզ
Քարտեզ
 Shwedagon pagoda Վիքիպահեստում
shwedagonpagoda.com.mm(անգլ.)

Պատմություն խմբագրել

Շվեդագոնը համարվում է Մյանմայի ամենասրբազան վայրերից մեկը, որովհետև այստեղ են գտնվում նախկին չորս բուդդաների մասունքները՝ ներառյալ բուդդիզմի հիմնադիր Սիդհարթա Գաուտամայի ութ մազերը։ Դարերի ընթացքում ստուպան վերակառուցվել և ընդարձակվել է;

 
Շվեդագոն մեհյան

Պատմաբաններն ու հնագետներն նշում են, որ մեհյանը կառուցվել է եղբայրների կողմից 6-10-րդ դարերում[2]։ Սակայն ավանդույթի համաձայն՝ Շվեդագոն մեհյանը կառուցվել է 2600 տարի առաջ, որը եղել է աշխարհի հնագույն բուդդիստական տաճարը[3]։ Ըստ ավանդույթի՝ Տրապուսան և Բահալիկան երկու եղբայրներ էին հյուսիսից, որոնք կենդանության օրոք հանդիպել էին բուդդային և նրանից ստացել նրա ութ մազերը։ Դրանից հետո նրանք վերադարձել էին Բիրմա և տեղական կառավարչի օգնությամբ գտել Սինգյուտար Հիլլը, որտեղ ամփոփված էին Հաութամա Բուդդային նախորդող բուդդաների մասունքները։

Նկարագրություն խմբագրել

1451 թվականին կառույցը պատվել է ոսկով, իսկ 1775 թվականին՝ Ինվայի Սինբյուշին թագավորի օրոք, կառույցը բարձրացվել է մինչև ներկայի 300 ոտնաչափ 100 մ բարձրության։ Ստուպայի արտաքին տեսքը ստեղծվել է ավելի քան 20000 հազար հոծ ձուլակտորներից։ Ստուպայի գագաթը ծածկված է ավելի քան 5000 ադամանդներով և 2000 սուտակներով, շափյուղաներով[փա՞ստ]։ Ներկայումս հիմնական ստուպան շրջապատված է ավելի փոքր ութ ստուպաներով, ինչպես նաև բազմաթիվ փոքրաքանդակներ ունեցող աճյունասափորներով, արձաններով և պերճաշուք, լաքապատ տաղավարներով՝ ներառյալ այնտեղ պահպանվող երեք ձայներանգ ունեցող Մահա Թիթհագանդա զանգը։ Այն աշխարհի ամենածանր զանգերից մեկն է և կշռում է 42 տոննա[4]։

 
Մուտքը հյուսիսից

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://whc.unesco.org/en/tentativelists/6367/
  2. Pe Maung Tin (1934). «The Shwe Dagon Pagoda». Journal of the Burma Research Society: 1–91.
  3. Hmannan Yazawin. Royal Historical Commission of Burma. 1832.
  4. Աշխարհի հրաշալիքները, 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում, Զանգակ -97, 2009 թ․
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շվեդագոն պագոդա» հոդվածին։