Ահմադ Կադիրովի անվան «Չեչնիայի սիրտ» մզկիթը կառուցվել է 21-րդ դարում, Գրոզնիի կենտրոնում։ Համարվում է Ռուսաստանի և Եվրոպայի խոշորագույններից մզկիթներից մեկը[1]։ Մզկիթի շինարարությունը սկսվել է 2006 թվականի ապրիլին և ավարտվել 2008 թվականի հոկտեմբերին[2]։

Չեչնիայի սիրտ
չեչեներեն՝ Нохчийчоьнан дог
Տեսակմզկիթ
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԳրոզնի
Հիմնվել էհոկտեմբերի 16, 2008
Կառուցման սկիզբ2006 թվականի ապրիլի 25
Կառուցման ավարտ2008 թվականի հոկտեմբերի 16
ՀիմնադիրԱհմադ Կադիրով
Անվանված էԱխմատ Քադիրով
Ճարտարապետություն
Ոճօսմանյան ճարտարապետական ոճ
ՌգեշնչվածԿապույտ մզկիթ
ԱռանձնահատկություններՃարտարապետության հիմք՝ Կապույտ մզկիթ
Մինարեթի բարձրություն62 մետր
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայքէջ

Համառոտ տեղեկություն խմբագրել

«Չեչնիայի սիրտ» մզկիթը աշխարհի ամենամեծ մզկիթներից մեկն է։ Բացվել է 2008 թվականի հոկտեմբերի 17–ին և կոչվել է Իչկերիայի Չեչենական Հանրապետության ինքնահռչակ մուֆտիի և Չեչենական Հանրապետության առաջին նախագահ Ահմադ–Հաջի Կադիրովի անվամբ։

Մզկիթը տեղակայված է Սունժա գետի գեղատեսիլ ափին, հսկայական այգու կենտրոնում։ Հանդիսանում է Իսլամական համալիրի մի մասը, որում բացի մզկիթից, ընդգրկված է նաև Ռուսաստանի Կունտա–Հաջի անվան իսլամական համալսարանը և Չեչենական Հանրապետության իսլամական խորհուրդը։

Մզկիթը կառուցված է դասական օսմանյան ոճով։ Մզկիթի կենտրոնական սրահը ծածկված է հսկայական գմբեթով (տրամագիծը` 16 մ, բարձրությունը` 32 մ)։ Չորս մինարեների բարձրությունը 63 մետր է։ Վերջիններս հարավային Ռուսաստանի ամենաբարձր մինարեներից մեկն են։ Մզկիթի արտաքին և ներքին պատերը զարդարված են մարմարով և տրավերտինով, իսկ շենքի ներսակողմը ձևավորված է սպիտակ մարմարով։

Մզկիթի տարածքը 5000 քառակուսի մետր է։ Ներսում կարող է տեղավորվել ավելի քան 10 հազար մարդ։ Նույնչափ հավատացյալներ կարող են աղոթել նաև մզկիթին հարող ամառային սրահում և տարածքում[3]։

Առանձնահատկություն խմբագրել

Ստամբուլի Կապույտ մզկիթը հիմք է ծառայել «Չեչնիայի սիրտ» մզկիթի կառուցման համար։ Շինարարության մեջ օգտագործվել են նորագույն տեխնոլոգիաներ։

Մզկիթի արտաքին և ներքին պատերը զարդարված են մարմարով և տրավերտինով, իսկ տաճարի ինտերիերը ձևավորված է սպիտակ մարմարով։ Վերջինս բերված է Մարմարա ծովի Մարմարա Ադասի կղզուց (Բալըքեսիր թուրքական նահանգ)։

Մզկիթը նկարազարդել են Թուրքիայից եկած վարպետներ։ Նախշերի համար (ձևավորված են ավանդական չեչենական «բուստամ» զարդանախշերի ոճով) օգտագործվել է սինթետիկ և բնական ներկեր և հատուկ հավելումներ, որոնց շնորհիվ, ըստ մասնագետների, մզկիթը կպահպանի իր գունավոր գամման մոտակա 50 տարում։ Նախշերը և Ղուրանից մեջբերված տեքստերը գրելու համար վարպետները օգտագործել են բարձր որակի ոսկու փոշի[4]։

Մզկիթում կա 36 ջահ։ Չափերով դրանք նման են իսլամական երեք սրբավայրերին ջահերին։ 27-ը Երուսաղեմի Կուբբատու–աս Սախրա մզկիթի ջահերի նմանակն են, 8–ը ձևավորված են Մադինայի Ռոբզատու-Նեբևի մզկիթինի պես և ամենամեծը՝ 8 մետրանոցը, Մեքքայում գտնվող Քաաբա սրբավայրի ջահի կրկնությունն է[5]։ Այս հավաքածուն ստեղծվել է մի քանի տոննա բրոնզից, 2,5 կգ ոսկու փոշուց և ավելի քան 1 մլն դետալներից։ Ջահերներն ունեն հատուկ դիզայներների կողմից ընտրված չեչենական ձևավորում[6]։ Ջահերը պատրաստվել են սվարովսկի բյուրեղներից՝ թուրքական «USTUN AVIZE» ընկերության կողմից։

Մզկիթի աղոթավայրը՝ միհրաբն ունի 8 մետր բարձրություն և 4,6 մետր լայնություն։ Վերջինս կառուցված է սպիտակ մարմարից, ուղղված է դեպի Մեքքա։ Աղոթավայրի խորշը ստեղծվում է անսահման խորացման պատրանք։ Մզկիթի ներսում գործածված է գեղագրության արվեստը։ Ղուրանից վերցված այաները հմտորեն միահյուսված են մզկիթի ճարտարապետական ձևավորման ընդհանուր հարդարանքին։ Մզկիթի հիմնական գմբեթը պսակված է 112-րդ սուրայով, որը թարգմանվում է որպես «Նա Ալլահն է, միակը, Ալլահը հավերժ է։ Նա չի ծնել և չի ծնվել, և չկա ոչ ոք նրան հավասար»[7]։

Գրոզնի մզկիթի լուսավորությունը կազմված է երեք մակարդակից։ Առաջին մակարդակը ապահովում է շինության և մինարեների ստորին հատվածի լուսավորությունը։ Երկրորդ մակարդակը՝ շենքի ճարտարապետական տարրերի շեշտակի լուսավորումը։ Երրորդ մակարդակը՝ տոնական լուսավորումը։ Նման լուսային լուծումը թույլ է տալիս տեսողականորեն ուշադրություն դարձնել մինարեների բարձրությունը և դինամիկ դարձնել կենտրոնական գմբեթի լուսավորությունը[7]։

Մզկիթի օգտակար մակերեսը կազմում է 5000 մ², մինարեթի բարձրությունը՝ 63 մետր։ Իսլամական կենտրոնի ընդհանուր մակերեսը 14 հեկտար է։

Տաճարն ունի բարձր սեյսմակայունություն։ Հարակից տարածքում կան մի քանի շատրվաններ, հանգստյան վայրեր, փողոցներ[5]։

Ռուսաստան 10 խմբագրել

2013 թվականին Ռուսաստանում անցկացրել է մրցույթ, « Ռուսաստան 10 », որը կոչ է անում համընդհանուր քվեարկությամբ ընտրել Ռուսաստանի տասը տեսողական խորհրդանիշները։ Երկրորդ փուլն ավարտելուց հետո մզկիթը զբաղեցրեց երկրորդ տեղը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, հայտարարել է, որ «Չեչնիայի սիրտ» մզկիթը դուրս է եկել մրցույթից։ Չեչնիայի ղեկավարին նման քայլի ստիպել են քվեարկության արդյունքները, որը, իր կարծիքով, չի համապատասխանում իրական քանակով ներկայացված ձայներին։ Քվեարկության գրեթե ողջ ընթացքում, մասնակիցների շարքում գլխավորը «Չեչնիայի սիրտ» մզկիթն էր, սակայն վերջին օրը առաջին տեղը գրավել է Կոլոմենսկի Կրեմլը։ «Չեչնիայի սրտին» տրվել է ավելի քան 36,8 մլն ձայն, Կոլոմենսկի Կրեմլին՝ մոտ 37,5 միլիոն[8]։

Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը, քվեարկության արդյունքներից վիրավորված առցանց, բոյկոտել է «Բիլայն» և «Մեգաֆոն» ֆեդերալական բջջային

Կրոնական քարոզի ցանց խմբագրել

2012 թվականին մեկնարկել է մզկիթի պաշտոնական կայքը, որը եզակի հնարավորություն է տալիս լսելու և դիտելու մզկիթի կրոնական քարոզները։ Բացի այդ, օրական երկու անգամ անցկացվում է մզկիթի ուղիղ հեռարձակումը (Grozny CHGTRK- ի հեռարձակումը)։ Կայքը հասանելի է ինչպես համակարգիչներին, այնպես էլ բջջային սարքավորումներին, հնարավորություն է տալիս ստանալ տեղեկություններ իսլամի մասին[9]։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

2015 թվականին Գաբոնում թողարկվել է մզկիթի և Ահմադ Կադիրովի պատկերով 1000 ֆրանկի անվանական հուշադրամ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Мечеть «Сердце Чечни» имени Ахмата Кадырова». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. «Мечеть «Сердце Чечни» украшена золотом и кристаллами Swarovski». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. Емельянова, Светлана (2013 թ․ օգոստոսի 14). «Мечеть «Сердце Чечни» стала лидером «России 10»». Российская газета. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  4. «Фото внутреннего убранства мечети». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 12-ին.
  5. 5,0 5,1 «Мечеть «Сердце Чечни» украшена золотом и кристаллами Swarovski — Росбалт.ру». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 63 (օգնություն)
  6. Самая большая мечеть в Европе «Сердце Чечни» открылась в Грозном
  7. 7,0 7,1 «Самая большая мечеть в Европе «Сердце Чечни» открылась в Грозном». REGNUM. 17 октября 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.
  8. «Р. Кадыров снял мечеть «Сердце Чечни» с участия в конкурсе «Россия 10»». РБК. 2013 թ․ օգոստոսի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 1-ին.
  9. «О мечети Сердце Чечни!». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել