Մինարե, մինարեթ (արաբ․՝ منارة‎‎, մանարա, «փարոս»), մի’զանա (արաբ․՝ مئذنة‎‎) կամ սաումա’ա (արաբ․՝ صومعة‎‎), մզկիթներին կից կամ շինության հետ ամբողջություն կազմող աշտարակ, որտեղից մոլլաները մուսուլմաններին աղոթքի են հրավիրում։ Եգիպտոսի, Իրաքի, Իրանի, Կենտրոնական և Միջին Ասիայի երկրներին բնորոշ են բարձր, դեպի վեր նեղացող, կլոր կամ բազմանկյուն հատակագծով մինարեները՝ զարդարված աղյուսի ձևավոր շարվածքով, փորագրություններով, ջնարակած խեցեղենով, ցանցկեն պատշգամբների հարկերով։ Հատակագծում քառակուսի մինարեները բնորոշ են Սիրիային և Հյուսիսային Աֆրիկայի երկրներին։ Թուրքական մինարեները առանձնանում են բազմանկյուն, բարակ բնով ու սայրաձև ավարտով։

Աշխարհի ամենաբարձր քարե մինարեն՝ Քութբ Մինարը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 556 CC-BY-SA-icon-80x15.png