Բացել գլխավոր ցանկը

Ջոնաթան Սաֆրան Ֆոեր (անգլ.՝ Jonathan Safran Foer, փետրվարի 21, 1977(1977-02-21)[1][2][3][4][5][6], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[1]), ամերիկացի գրող, հայտնի է «Ամեն ինչ լուսավորված է» (անգլ.՝ Everything is illuminated) (2002 թ) և «Չափազանց աղմկոտ և անհավատալիորեն մոտ» (անգլ.՝ Extremely Loud and Incredibly Close) (2005 թ) վեպերով։ 2009 թ Ֆոերը գրել է «Կենդանիներ ուտելիս» (անգլ.՝ Eating animals) վավերագրությունը[10]։ Ֆոերը այժմ դասավանդում է ստեղծագործական գրականություն Նյու Յորքի համալսարանում։

Ջոնաթան Սաֆրան Ֆոեր
անգլ.՝ Jonathan Safran Foer
Jonathan Safran Foer.jpg
Ծնվել էփետրվարի 21, 1977(1977-02-21)[1][2][3][4][5][6] (42 տարեկան)
ԾննդավայրՎաշինգտոն
Մասնագիտությունվիպագիր, կարճ պատմվածքներ գրող
Լեզուանգլերեն[7]
ԱզգությունԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[8]
ԿրթությունՓրինսթոնի համալսարան
Ուշագրավ աշխատանքներԱմեն ինչ լուսավորված է
ԱշխատավայրՆյու Յորքի համալսարան և Եյլի համալսարան
ԱմուսինՆիկոլ Քրաուս
Jonathan Safran Foer Վիքիպահեստում

Վաղ կյանքԽմբագրել

Ջոնաթան Սաֆրան Ֆոերը ծնվել է 1977 թվականին Վաշինգտոնում։ Հայրը՝ Ալբերտ Ֆոերն է, ով Ամերիկայի հակամենաշնորհային ինստիտուտի նախագահն է, իրավաբան, մայրը՝ Էսթեր Սաֆրան Ֆոերը Հոլոքոստից փրկվածների դուստր է և այժմ Sixth & I Historic Synagogue-ի տնօրենն է[11]։ Ֆոերը հրեական ընտանիքի միջնեկ որդին է, ավագ եղբայրը՝ Ֆրանքլին Ֆոերը, The New Republic ամսագրի խմբագիրն է, իսկ կրտսեր եղբայրը՝ Ջոշուա Ֆոերը, ֆրիլանս լրագրող է։

Ֆոերը շատ զգայուն և աչքի ընկնող երեխա էր, 8 տարեկանում վնասվել է քիմիայի դասասենյակում, որի մեծ ազդեցություն է ունեցել նրա կյանքի վրա[11]։

Ֆորեը հաճախել է Ջորջթաունի ցերեկային դպրոցը և Փրինսթոնի Համալսարանը։ 1995 թվականին՝ առաջին կուրսում, Սաֆրանը Ջոյս Քերոլ Օեթսի հետ հաճախում է սկսնակ գրողների համար նախատեսված դասընթացներին[12], քանի որ հետաքրքիր էր համարում գրելը[13]։

Օատերը հետագայում դառնում է Սաֆրան Ֆոերի թեզի ղեկավարը։ Սաֆրանը նշում է, որ դրանից հետո «իր կյանքը ամբողջությամբ փոխվում է[13]»։

Փրիննսթոնն ավարտելուց հետո, Ֆոերը հաճախում է Մոունթ Սինայի բժշկական դպրոցը, սակայն շուտով թողնում է այն՝ նախընտրելով գրողի աշխատանքը[14]։

ԳործունեությունԽմբագրել

1999 թվականին Ֆոերն ավարտում է Փրինսթոնը փիլիսոփա մասնագիտությամբ[11] և ապա մեկնում է Ուկրաինա թեզն ավելի ծավալուն դարձնելու նպատակով։

2001 թվականին Ֆոերը խմբագրում է «Թռչունների տարամիտում․ հեղինակային արձակ և պոեզիա, ներշնչված Ջոզեֆ Քորնելի աշխատանքներով» (անգլ.՝ A Convergence of Birds: Original Fiction and Poetry Inspired by the Work of Joseph Cornell)։ Թեզը ծավալվում է վերածվելով վեպի «Ամեն ինչ լուսավորված է» անվամբ, որը տպագրվում է 2002 թվականին։ Գիրքը ստանում է Հրեական ազգային գրքի և Գարդիանի առաջին գրքի մրցանակները[15]։

2004 թվականին Ֆոերը կիսում է Ռոբերտ Բինգհեմի մրցանակը Հայնրիխ և Մոնիկ Տրյուոնի հետ։ 2005 թվականին Ֆոերը Լիվ Շրայբերի հետ ադապտացնում է «Ամեն ինչ լուսավորված է» վեպը և գրում ֆիլմային տարբերակը։

Ֆոերի երկրորդ վեպը՝ «Չափազանց աղմկոտ և անհավատալիորեն մոտ», տպագրվել է 2005 թվականին։ Վեպում Ֆոերը պատմում է 9-ամյա Օսկար Շելի պատմությունը, որոնք սկսում են սեպտեմբերի 11-ի դեպքերից (9/11)՝ Շելի հոր մահից հետո։ «Չափազանց աղմկոտ և անհավատալիորեն մոտ» վեպքում Ֆոերը օգտագործում է գրելու ոչ ավանդական տեխնիկա[16] and excoriation[17]։

Չնայած քննադատությունը, վեպը շատ արագ վաճառվում է և թարգմանվում մի քանի լեզուներով։ Ավելին, Վորներ Բրոս․ և Փարամաունթ ընկերությունները վեպը վերածում են ֆիլմի։ Ֆիլմի պրոդյուսերը Սքոթ Րուդինն էր[18], իսկ Ստեֆան Դալդրին՝ ռեժիսորը[19]։

2005 թվականին Ֆոերը գրում է օպերայի լիբրետո «Լռությունից փախչելու յոթ փորձերը» անվամբ, որի պրեմիերան տեղի է ունենում 2005 թվականի սեպտեմբերի 14-ին՝ Բեռլինի պետական օպերայում[20]։

 
Նյու Յորքում Ֆոերը քննարկում է իր «Կենդանիների ուտելիս» գիրքը։

Ֆոերը մինչ 10 տարեկանը պարբերաբար եղել է բուսակեր (մի քանի տարի բուսակեր, ապա ամենակեր), բայց 2006 թվականին գրում է «Եթե սա Կոշերն է․․․» փաստագրությունը, որը սատարում էր հրեական բուսակերությունը[21]։

2008 թվականի գարնանը Ֆոերն առաջին անգամ դասավանդում է գրելու արվեստ, հանդես գալով որպես հրավիրյալ դասախոս Յեյլի Համալսարանում[22]։ Ֆոերն այժմ դասախոսում է Նյու Յորքի համալսարանում[23]։ 2010 թվականի նոյեմբերին տպագրել է իր երրորդ վեպը՝ «Գաղտնագրերի վեպը» (անգլ.՝ Tree of Codes) անվամբ։

2012 թվականի մայիսին Բրաուն Լիթլի հետ սկսում է համատեղ աշխատանք իր չորրորդ վեպի վրա՝ «Փախուստ մանկական հիվանդանոցից» (անգլ.՝ Escape From Children's Hospital) անվամբ, որը տպագրվելու է 2014 թվականին[24]։

Անձնական կյանքԽմբագրել

2004 թվականի հունիսին Ֆոերն ամուսնանում է Լիքոլ Քրաուսի հետ։ Նրանք այժմ ապրում են Նյու Յորք, Բրքուլինում և ունեն երկու երեխա։

Մրացանակներ, ճանաչում և քննադատությունԽմբագրել

2000 թվականին Ֆոերը շնորհվում է Zoetrope։ All-Story-ի արձակի մրցանակին, 2003-ին՝ Նյու Յորքի հանրային գրադարանի երիտասարդ առյուծների մրցանակին, իսկ 2007-ին՝ ընդգրկվում է Գրանտայի «Լավագույն երիտասարդ ամերիկյան վիպագիրների» ցանկում[25]։

2010 թվականի հունիսին, Ֆոերը ընդգրկվում է Նյու Յուրքեր շաբաթաթերթի «20 Under 40» ցանկում, որտեղ ըստ Նյու Յորքերի ընդգրկվում են տասնամյակի այն բոլոր երիտասարդ գրողները, որոնք «ունեն կամ կունենան կարևոր դեր սեփական սերնդի պատմության մեջ»[26]։

ԱշխատանքներԽմբագրել

ՎեպերԽմբագրել

ՎավերագրություններԽմբագրել

Կարճ պատմվածքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #124458343 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 Munzinger-Archiv — 1913.
  6. 6,0 6,1 Brockhaus Enzyklopädie
  7. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  8. LIBRIS — 2011.
  9. Epstein, Jennifer. "Creative writing program produces aspiring writers, The Daily Princetonian, 2004-12-06. Retrieved on 2008-10-30.
  10. «Jonathan Safran Foer»։ Fantasticfiction.co.uk։ Վերցված է 2012 թ․ մարտի 31 
  11. 11,0 11,1 11,2 Solomon, Deborah. "The Rescue Artist", Նյու Յորք Թայմս, 2005-02-27. Retrieved on 2008-05-24.
  12. Nash, Margo. "Learning to Write From the Masters", Նյու Յորք Թայմս, 2002-12-01. Retrieved on 2008-10-29.
  13. 13,0 13,1 Birnbaum, Robert. "Jonathan Safran Foer: Author of Everything is Illuminated talks with Robert Birnbaum", Identity Theory (webzine), 2006-05-26. Retrieved on 2008-10-29.
  14. Hartocollis, Anemona. "Getting Into Med School Without Hard Sciences", Նյու Յորք Թայմս, 2010-07-29. Retrieved on 2010-07-30.
  15. Gibbons, Fiachra. Gibbons Fiachra (2002-12-04)։ «First journey ends with Guardian book prize»։ The Guardian (London)։ Վերցված է 2010 թ․ մայիսի 7 
  16. Kirn, Walter. Kirn Walter (2005-04-03)։ «'Extremely Loud and Incredibly Close': Everything Is Included»։ The New York Times։ Վերցված է 2010 թ․ մայիսի 7 
  17. Siegel, Harry. «Extremely Cloying & Incredibly False»։ 2005-04-20 
  18. «Press Release for Extremely Loud and Incredibly Close»։ Houghton Mifflin Company։ 2006։ Վերցված է 2007 թ․ փետրվարի 8 
  19. «Stephen Daldry to Bring Safran Foer's Extremely Loud and Incredibly Close to the Screen»։ Heyuguys.co.uk։ 2010-04-01։ Վերցված է 2012 թ․ մարտի 31 
  20. Quinn, Emily. "Opera With Libretto by Novelist Jonathan Safran Foer Will Premiere in Berlin in September", Playbill, 2005-07-25. Retrieved on 2009-05-24.
  21. Foer Jonathan Safran։ «If This Is Kosher…» 
  22. «Famed Author to Teach Fiction»։ [1]։ Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19–ին 
  23. «Jonathan Safran Foer»։ New York University։ Վերցված է 2009 թ․ մարտի 25 
  24. http://www.bookpage.com/the-book-case/2012/05/02/foers-next-novel-deals-with-childhood-tragedy/
  25. «Jonathan Safran Foer | Granta Best of Young American Novelists 2»։ Granta։ 2007։ Վերցված է 2008 թ․ հուլիսի 30 
  26. http://www.newyorker.com/online/blogs/backissues/2010/06/back-issues-the-future-is-now.html
  27. Scieszka Jon։ «Noisy Outlaws, Unfriendly Blobs, and Some Other Things . . .: That Aren't as Scary, Maybe, Depending on How You Feel About Lost Lands, Stray ... So Maybe You Could Help Us Out (Mcsweeneys) (9781932416350): Nick Hornby, Neil Gaiman, Jon Scieszka, Jonathan Safran Foer, Editors of McSweeney's, Lemony Snicket: Books»։ Amazon.com։ Վերցված է 2012 թ․ մարտի 31