Չարլզ Սանդերս Պերս
Պիրս Չարլզ Սանդերս (անգլ.՝ Charles Sanders Peirce, սեպտեմբերի 10, 1839[1][2][3][…], Phillips Place, Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - ապրիլի 19, 1914[2][3][5][…], Milford, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկյան իդեալիստ փիլիսոփա, տրամաբան, մաթեմատիկոս։
Չարլզ Սանդերս Պերս Charles Sanders Peirce | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 10, 1839[1][2][3][…] Phillips Place, Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] |
Մահացել է | ապրիլի 19, 1914[2][3][5][…] (74 տարեկան) Milford, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Գերեզման | Milford Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Ուղղություն | Պրագմատիզմ |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, փիլիսոփա, տրամաբան, պրագմատիստ, վիճակագրագետ, համալսարանի պրոֆեսոր, լեզվաբան և գեոդեզիստ |
Հաստատություն(ներ) | Ջոնս Հոփքինսի համալսարան |
Գործունեության ոլորտ | վանդակ, Նշանագիտություն և Տրամաբանություն |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[6] և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան և Հարվարդի ճարտարագիտության և կիրառական գիտությունների դպրոց |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1] |
Հայտնի աշակերտներ | Christine Ladd-Franklin?[7] |
Ազդվել է | Ջորջ Բերկլի |
Պարգևներ | Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ |
Ամուսին(ներ) | Ջուլիետ Պիրս և Melusina Fay Peirce? |
Հայր | Բենջամին Պիրս |
Մայր | Sarah Hunt Mills? |
Ստորագրություն![]() | |
Charles Sanders Peirce Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Դասախոսել է Հարվարդի, Բալթիմորի, Բոստոնի համալսարաններում, եղել Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի (1877 թվականից) և Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ Գոյաբանության մեջ Պիրս պլատոնյան օբյեկտիվ իդեալիզմի ոգով պատկերել է կեցության կառուցվածքը կատեգորիաների աստիճանակարգության ձևով (վերացական էություններ, անհատական առարկայական գոյացություններ, մարդկային մտածողության ընդհանուր հասկացություններ։
Գիտության մեթոդաբանության մեջ Պիրս էմպիրիզմի ոգով մշակել է գիտելիքի ձևավորման և նրա հիմնավորվածության ուսմունք, որն անվանել է պրագմատիցիզմ։ Գիտությունը համոզմունքների (belief) մի համակարգ է, որը լուծում է տեսական և գործնական դժվարությունները․ տրամաբանական կշռադատությունը, գիտական հետազոտությունն այդ դժվարությունները հաղթահարելու, կասկածները փարատելու և հաստատ համոզմունքների հասնելու ընթացքն է։
Ըստ նշանավոր «Պիրսի սկզբունքի», գիտական հասկացության բովանդակությունը և առհասարակ մեր գործածած նշանների նշանակությունը կազմում է այն հետևանքների ամբողջությունը, որոնք առաջանում են այդ հասկացության առարկայի գործադրումից, առարկան չունի որևէ ուրիշ, (մետաֆիզիկական) էություն, բացի այդ գործնական հետևանքների ամբողջությունից։
Իմացաբանական մեկնաբանության դեպքում առաջին դրույթը պարունակում է ճանաչողության կենսաբանական-հարմարվողական, երկրորդը՝ ֆենոմենալիստական բացատրության հնարավորություն։ Դրանք այս ուղղությամբ զարգացվեցին Ու․ Ջեմսի պրագմատիզմի փիլիսոփայության մեջ։
Պիրսը մեծ ավանդ է մուծել ժամանակակից տրամաբանության մեջ՝ զարգացրել է տրամաբանության հանրահաշիվը, նրա միջոցներով մեկնաբանել դասական տրամաբանությունը, մշակել է հարաբերությունների տրամաբանությունը, տվել է տրամաբանական գործողությունները մեկի հանգեցնելու գաղափարը և այլն։ Պիրսի սեմիոտիկայի հիմնադիրն է, առանձնապես կարևոր են նրա արդյունքները տրամաբանական իմաստաբանության մեջ։
Հրատարակված աշխատանքներԽմբագրել
- Collected Papers of Charles Sanders Peirce / Eds. C. Hartshorne, P. Weiss (Vol.1-6); A. Burks (Vol.7-8). — Harvard։ Harvard University Press, 1931-1958.
- Writings of Charles S. Peirce։ A Chronological Edition։ Vol.1-8 / Peirce Edition Project (eds.). — Bloomington։ Indiana University Press, 1982-2010.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 https://commons.wikimedia.org/wiki/Category:Charles_Sanders_Peirce_birthplace
- ↑ 5,0 5,1 5,2 Nationalencyklopedin (швед.) — 1999.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
ԳրականությունԽմբագրել
- Брент Дж. Чарльз Сандерс Пирс: Жизнь / Перевод А. Смирнова // Логос. — 2004. — № 3-4 (43). — С. 231—278.
- Кирющенко В. В. Знак и смысл. — В книге։ Пирс Ч. С. Принципы философии. — СПб., 2001. — 542 с. — ISBN 5-93597-016-3.
- Кирющенко В. В. Чарльз Сандерс Пирс, или Оса в бутылке. Введение в интеллектуальную историю Америки. — М.։ ИД «Территория будущего», 2008. — 373 с. — ISBN 5-91129-048-0.
- Кирющенко В. В. Язык и знак в прагматизме. — СПб.։ Издательство ЕУСПб, 2008. — 200 с. — ISBN 978-5-94380-069-6.
- Мельвиль Ю. К. Конфликт науки и религии в философии Ч. Пирса // Вопросы философии. — 1964. — № 9. — С. 88—98.
- Мельвиль Ю. К. Философия Ч. С. Пирса. — М., 1964.
- Мельвиль Ю. К. Чарлз Пирс и прагматизм. — М.։ Издательство МГУ, 1968.
- Порус В. Н. Чарлз Пирс и современная «философия науки» // Вопросы философии. — 1982. — № 3. — С. 137—144.
Տես նաևԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Бурмистров С. Л. «Чарльз Сандерс Пирс»
- Arisbe: The Peirce Gateway (անգլ.)
- Digital Encyclopedia of Charles S. Peirce (անգլ.)
- Charles S. Peirce Studies (անգլ.)
- «In the Net of Abductions (On Juliette Peirce’s Identity)» by Vitaly Kiryushchenko (անգլ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 311)։ |