Նայջելա Լոուսոն

բրիտանացի լրագրող, հեռուստահաղորդավար, խմբագիր և խոհարարական գրքերի հեղինակ

Նայջելա Լոուսոն (անգլ.՝ Nigella Lucy Lawson հունվարի 6, 1960(1960-01-06)[1][2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4]), բրիտանացի լրագրող, հեռուստահաղորդավար, խմբագիր, ռեստորանային քննադատ և խոհարարական գրքերի հեղինակ[8]։

Նայջելա Լոուսոն
Դիմանկար
Ծնվել էհունվարի 6, 1960(1960-01-06)[1][2][3] (64 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Կրոնաթեիզմ
ԿրթությունԼեդի Մարգարետ Հոլ, Վեսմինստերի դպրոց, Գոդոլֆին և Լատիմեր դպրոց և Queen's Gate School?
Մասնագիտությունլրագրող, հեռուստահաղորդավարուհի և գրող
ԱմուսինՉարլզ Սաատչի[5] և Ջոն Դայմոնդ[6]
Ծնողներհայր՝ Նայջել Լոուսոն[2], մայր՝ Վանեսա Սալմոն[7][2]
Զբաղեցրած պաշտոններBooker Prize judge?
ԵրեխաներՔոզիմա Դայմոնդ[2] և Բրունո Դայմոնդ[2]
Կայքnigella.com
 Nigella Lawson Վիքիպահեստում
Նայջելա Լոուսոնի ձայնը

Գործունեություն խմբագրել

Նայջելա Լոուսոնն ավարտել է Օքսֆորդի համալսարանի բանասիրության ֆակուլտետը, որից հետո նա սկսել է գրել գրական ստեղծագործությունների գրախոսություններ և դարձել ռեստորանային քննադատ։ 1986 թվականից աշխատել է որպես գրական խմբագիր «Կիրակնօրյա ժամանակ» (անգլ.՝ The Sunday Times) թերթում և միաժամանակ դարձել է արտահաստիքային լրագրող՝ համագործակցելով բազմաթիվ ամսագրերի և թերթերի հետ։

Մանկուց հետաքրքրվելով խոհարարությամբ։ 1998 թվականին հրատարակել է իր առաջին խոհարարական գիրքը՝ «Ինչպես ուտել» (անգլ.՝ How to Eat), որը վաճառվել է 300 հազար օրինակով և դարձել բեսթսելլեր։ 2000 թվականին Նայջելան հրատարակել է նմանատիպ թեմայով երկրորդ գիրքը՝ «Ինչպես դառնալ տնային աստվածուհի» (անգլ.՝ How to Be a Domestic Goddess), որի համար նա արժանացել է բրիտանական «Տարվա գիրք» մրցանակին[9]։

1999 թվականից Նայջելա Լոուսոնը վարել է «Նայջելայի պատառներ» (անգլ.՝ Nigella Bites) խոհարարական շոուն «Շանել 4» (անգլ.՝ Channel 4) ալիքով։ Նրա գործունեությունում եղել են նաև մրցանակակիր այլ հեռուստածրագրեր։ 2007 թվականից դարձել է խոհանոցային իրերի ապրանքանիշի սեփականատեր[10]։

Անձնական կյանք խմբագրել

1992 թվականին Նայջելան ամուսնացել է լրագրող և հեռուստահաղորդավար Ջոն Դայմոնդի հետ։ 1997 թվականին Ջոնի մոտ ախտորոշվել է կոկորդի քաղցկեղ, և 2001 թվականին նա մահացել է։ Նայջելան առաջին ամուսնուց ունի երկու երեխա՝ Քոզիմա և Բրունո։ 2003 թվականին Նայջելան ամուսնացել է երկրորդ անգամ և ապրում է Լոնդոնում՝ ամուսնու՝ Չարլզ Սաատչիի և երեխաների հետ[11]։

Համոզմունքներ խմբագրել

2008 թվականին Նայջելա Լոուսոնը հայտարարել է, որ իր սեփական ունեցվածքը 15 միլիոն ֆունտ ստերլինգ է։ Այդ ժամանակ նրա ամուսնու՝ Չարլզ Սաատչիի ունեցվածքը կազմել է 100 միլիոն ֆունտ ստերլինգ[12]։

Նայջելա Լոուսոնն, ով իր կարողությունը վաստակել է հեռուստատեսային շոու վարելով և խոհարարական մի քանի գրքեր թողարկելով, իր երկու երեխաներին զրկել է ժառանգությունից։

  Իմ երեխաներն ինձանից ֆինանսական օգնություն չեն ստանա։ Սեփական աշխատանքով հաց վաստակելու անհրաժեշտության բացակայությունը քայքայում է մարդկանց[12]
- Նայջելա Լոուսոն
 

Սակայն, այս խոսքերը բրիտանական հասարակության մեջ քննադատության են արժանացել, քանի որ իր աշխատած առաջին գումարները նա դիզայներական հագուստ, այլ ոչ թե հաց գնելու համար է ծախսել։

Նայջելան մեծացել է ապահովված ընտանիքում և ոչնչի կարիք չի ունեցել[13]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 4,2 Nigella Lawson Bio
  5. Charles Saatchi in Person Page
  6. Hon. Nigella Lucy Lawson
  7. 7,0 7,1 7,2 Nigella Lawson: A sweet and sour life — 1922.
  8. «О пользе вегетарианства». forum.pravda.com.ua. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին. (ռուս.)
  9. «Лоусон Найджела». knigosfera.com.ua. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.(չաշխատող հղում)
  10. «ЛЕНА МАЗУР» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
  11. «Nigella Lawson Bio». Cooking Channel (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
  12. 12,0 12,1 «Nigella Lawson's poor little rich kids - Telegraph». web.archive.org. 2008 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
  13. Technologies, Peyotto. «Հարուստներ, ովքեր իրենց որդիներին առանց ժառանգության են թողել (լուսանկարներ)». 1in.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել