Ուրոշ Մատիչ (սերբ.՝ Уpoш Maтић, մայիսի 23, 1990(1990-05-23)[1], Շաբաց, Q96482217?, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբիական ծագմամբ մեքսիկացի ֆուտբոլիստ, «Աուստրիա» ակումբի կիսապաշտպան:

Football pictogram.svg
Ուրոշ Մատիչ
Uroš Matić.jpg
Անձնական տվյալներ
Ազգությունը մեքսիկացի
Քաղաքացիությունը Flag of Serbia.svg Սերբիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 23, 1990(1990-05-23)[1] (30 տարեկան)
Ծննդավայր Շաբաց, Q96482217?, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 184 սմ
Քաշ 73 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Աուստրիա
Համար -
Պատանեկան կարիերա
Սերբիա Եդինստվո
2008—2009 Սլովակիա Կոշիցե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2013 Սլովակիա Կոշիցե 74 (8)
2013—2014 Պորտուգալիա Բենֆիկա Բ 16 (0)
2014—2016 Նիդերլանդներ ՆԱԿ Բրեդա 73 (4)
2016—2017 Ավստրիա Շտուրմ 20 (3)
2017—2018 Դանիա Կոպենհագեն 24 (4)
2018—մ.հ. Ավստրիա Աուստրիա 0 (0)
Ազգային հավաքական
2009 Սերբիա Սերբիա (մինչև 19) 7 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Մատիչի ավագ եղբայրը՝ Նեմանյան, սերբ հայտնի ֆուտբոլիստ է:

Ակումբային կարիերաԽմբագրել

 
Մատիչը «Կոպենհագեն» ակումբի կազմում

Մատիչը «Եդինստվո» ակումբի սան է: 2008 թվականին նա տեղափոխվել է Սլովակիայի «Կոշիցե» ակումբ, որտեղ մեկ մրցաշրջան խաղացել է երիտասարդական թիմի կազմում: 2009 թվականի մայիսի 30-ին «Տատրան» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սլովակիայի առաջնությունում: 2010 թվականի նոյեմբերի 26-ին կայացած «Տատրան» ակումբի դեմ խաղում Մատիչը խփել է իր առաջին գոլը «Կոշիցե» ակումբի կազմում[2]: 2013 թվականի ամռանը Մատիչը տեղափոխվել է պորտուգալական «Բենֆիկա» ակումբի երկրորդ կազմ՝ կնքելով 5 տարվա պայմանագիր: Օգոստոսի 10-ին՝ «Տրոֆենսի» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Սեգունդա լիգայում[3]:

2014 թվականի սկզբին Մատիչը տեղափոխվել է նիդերլանդական «ՆԱԿ Բրեդա» ակումբ: Փետրվարի 1-ին՝ «Հերակլես» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Էրեդիվիզիում[4]: Սեպտեմբերի 19-ին՝ «Վիլլեմ II» ակումբի դեմ խաղում Մատիչը խփել է իր առաջին գոլը «ՆԱԿ Բրեդա» ակումբի կազմում:

2016 թվականի ամռանը Մատիչը պայմանագիր է կնքել ավստրիական «Շտուրմ» ակումբի հետ: Հուլիսի 23-ին՝ «Ռեդ Բուլ» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտն ավստրիական Բունդեսլիգայում[5]: Նույն խաղում Մատիչը խփել է իր առաջին գոլը «Շտուրմ» ակումբի կազմում: 2017 թվականի սկզբին Մատիչը տեղափոխվել է դանիական «Կոպենհագեն» ակումբ: Տրանսֆերի արժեքը կազմել է 3 միլիոն եվրո: Փետրվարի 19-ին՝ «Բրոնդբյու» ակումբի դեմ խաղում նա կատարել էր նորամուտը դանիական Սուպերլիգայում[6]: Մարտի 19-ին՝ «Սիլկեբորգ» ակումբի դեմ խաղում Մատիչը խփել է իր առաջին գոլը «Կոպենհագեն» ակումբի կազմում[7]: Նա իր նորամուտային մրցաշրջանում հաղթել է առաջնությունում և նվաճել Դանիայի գավաթը:

2018 թվականի ամռանը Մատիչը տեղափոխվել է «Աուստրիա» ակումբ։

Միջազգային կարիերաԽմբագրել

2009 թվականին Մատիչը Սերբիայի պատանեկան հավաքականի կազմում մասնակցել է Ուկրաինայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությանը: 2014 թվականին Մատիչը որոշել է խաղալ Մակեդոնիայի հավաքականում[8]:

ՁեռբերումներԽմբագրել

Ակումբային

  «Կոպենհագեն»

  •   Դանիայի առաջնություն — 2016/2017
  • Դանիայի գավաթակիր — 2016/2017

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Кошице VS. Татран 4:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2010-11-26 
  3. «Трофенси VS. Бенфика Лиссабон II 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-08-10 
  4. «Хераклес VS. НАК Бреда 1:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2014-02-01 
  5. «Штурм VS. Ред Булл Зальцбург 3:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2016-07-23 
  6. «Копенгаген VS. Брондбю 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-19 
  7. «Силькеборг VS. Копенгаген 1:3» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-03-19 
  8. «Брат Матича будет выступать за сборную Македонии» (ռուսերեն)։ sports.ru։ 2014-12-27 

Արտաքին հղումներԽմբագրել