Ուրնեսի ստավկիրկա կամ Ուրնեսի հիմնակմախքային եկեղեցի (նորվ.՝ Urnes stavkyrkje), ներկայումս պահպանված ստավկիրկաներից ամենահինը, կառուցվել է մոտավորապես 1130 թվականին։ Այժմ կա բանավեճ, թե որքան եկեղեցի է նախկինում կառուցված եղել նրա տեղում՝ մե՞կ, թե՞ երկու։ ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության օբյեկտ է[2]։

Ուրնեսի ստավկիրկա
Urnes stavkyrkje (no)
Ուրնեսի ստավկիրկայի համայնապատկերը
Հիմնական տվյալներ
Տեսակմշակութային արժեք, հիմնակմախքային եկեղեցի և եկեղեցի
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՏեղագրությունՆորվեգիա Նորվեգիա
ԴավանանքՆորվեգիայի եկեղեցի
ԹեմDiocese of Bjørgvin?
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
Ժառանգության կարգավիճակՀամաշխարհային ժառանգություն[1] և Նորվեգիայի պատմական ժառանգության վայր
Ճարտարապետանհայտ
Ճարտարապետական տիպստավկիրկա
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Հիմնադրված1132
Շինանյութփայտ
Մակերես0,21 հեկտար
Քարտեզ
Քարտեզ
 Urnes stavkirke Վիքիպահեստում
fortidsminneforeningen.no/properties/56/98

Ուրնեսյան ոճ

խմբագրել

Եկեղեցին հայտնի է պատի վրա 1050 թվականից պահպանված փորագրված տախտակադրվագներով, որոնք ներկայացնում են «ուրնեսյան»՝ այդ ժամանակահատվածում Սկանդինավիայում լայն տարածում ստացած «կենդանական ոճի» տեսակների վերջին ծաղկումը։

Այս ոճի բնորոշ հատկանիշներից է ասիմետրիկությունն ու զարդաքանդակի ալիքային պատկերավորությունը։ Անմիջապես հնարավոր չէ ըմբռնել հիմնական նյութը՝ կենդանի, նման ոչ առյուծի, ոչ շան, օձերով փաթաթված և եղջերուի ոտքերով։ Գոյություն ունեն այս սյուժեի մասին բազմաթիվ տեսություններ։ Հնարավոր է, ինչպես քարերի վրա մի շարք ռունական մակագրություններում, պատկերված է «մթնշաղային աստվածների» մարտերից մեկը։

Ըստ մեկ այլ մեկնաբանության՝ այն հիմնված է սկանդինավյան դիցաբանության վրա։ Որոշները տեսնում է Աշխարհի Ծառի արմատները կրծող Իգդրասիլին։ Հնարավոր է, որ ավելի հանավական վարկած է ճանաչելի քրիստոնեական սիմվոլ առյուծի (քրիստոնեության) և օձի (հեթանոսության) մենամարտը։

Բացառված չէ, որ Նորվեգիայում սկիզբ առած «ուրնեսյան ոճը» ազդել է միջնադարյան եվրոպական մշակույթի վրա։ Ի հայտ գալով Սկանդինավիայում՝ այն փոքր-ինչ տարածվեց Անգլիայում (Եվինգթոնյան տաճար, Սաուզվել Մինստեր և Նորիջայի տաճար)։ 15-րդ դարում Ռուսիայում գոյություն ուներ այս ոճի համանմանություն, սակայն այնտեղ չի գոյատևում և շուտով մահանում է։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.riksantikvaren.no/Ansvarsomraader/Verdensarv
  2. «Urnes Stave Church - UNESCO World Heritage Centre». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.

Գրականություն

խմբագրել
  • Прайс У. Архитектура в дереве / Пер. с англ. – М.: БММ, 2006
  • Всеобщая история искусств т.6, кн.1. – М.: Государственное издательство «Искусство», 1960 / Под ред. Веймарна Б.В., Колпинского Ю.Д.
  • Egenberg I.M. Tarring maintenance of Norwegian medieval stave churches: Characterisation of pine tar during kiln-production, experimental coat procedures a. weathering [Diss.] // Goteborg studies in conservation. – Goteborg: Acta Univ. Gothoburgensis. – 2003. – № 12
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրնեսի ստավկիրկա» հոդվածին։
 Համաշխարհային ժառանգությունը Նորվեգիայում 

Բրյուգգենի նավաշինարան  • Ուրնեսի ստավկիրկա  • Հանքափորային Ռյորուս քաղաք  • Ալտայի ժայռային պատկերներ  • Վեգայի կղզեխումբ  • Դուգա Ստրուվե  • Գեյրանգեր և Ներյոյ ֆյորդեր