Բրյուգգեն (նորվ.՝ Bryggen i Bergen), հայտնի է նաև որպես Tyskebryggen, իրենից ներկայացնում է առևտրական շենքերի համալիր, որոնք գտնվում են Բերգենի կենտրոնում, առափնյա հատվածում։ 1979 թվականին Բրյուգգենը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ֊ի համաշխարհային ժառանգության ցանկում[1]։

Բրյուգգեն
Bryggen (no)*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր Նորվեգիա Նորվեգիա
Տիպ մշակութային
Չափանիշներ III
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1979  (3-րդ նստաշրջան)
Համար 59
Բրյուգգեն (Բերգեն) (Նորվեգիա)##
Բրյուգգեն (Բերգեն) (Նորվեգիա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Անվանում խմբագրել

Բրյուգգեն անվանումն առաջացել է նորվեգերեն «brygge» ― «նավամատույց, նավահանգիստ» բառից․ «Tyskebryggen»-ը թարգմանվում է որպես «գերմանական նավահանգիստ»։

Պատմություն խմբագրել

Բերգեն քաղաքը հիմնադրվել է 1070 թվականին[2]։ 1360 թվականին Բերգենում ստեղծվեց Գանզայական միության ներկայացչություն (գրասենյակ) և քաղաքը դարձավ առևտրական կարևոր կենտրոն։ Վարչական շենքերում տեղավորվում էին Եվրոպայի շատ երկրների, հատկապես Գերմանիայի կլերկները։ Պահեստները լցվում էին ապրանքներով, մասնավորապես, Հյուսիսային Նորվեգիայի ձկով, ինչպես նաև Եվրոպայի հացահատիկով։

Իր ողջ պատմություն ընթացքում Բերգենը ենթարկվել է բազմաթիվ հրդեհների, որովհետև, ավանդաբար, տների մեծամասնությունը կառուցված էր փայտից։ Ներկայումս Բրյուգգենի շենքերի մեկ քառորդը կառուցվել է մինչ 1702 թվականը, իսկ ավելի հին պահեստներն ու վարչական շենքերն հրդեհվել են։ Բրյուգգենի մնացած մասը հիմնականում բաղկացած է ավելի երիտասարդ կառույցներից, չնայած կան քարե նկուղներ, որոնք թվագրվում են 15-րդ դարին։

Բրյուգգենի թանգարան խմբագրել

Կառույցների որոշ մասը ոչնչացվել է 1955 թվականի հրդերի արդյունքում։ Հետագայում այդ տարածքը օգտագործվել է Բրյուգգենի թանգարանի կառուցման համար, որը բաղկացած է հնագիտական հուշարձանների համալիրից, ինչպես նաև որոշ հին փայտե տներից։

Բրյուգգենի թանգարանում պահվում են 1955 թվականին գտնված փայտի և ոսկորի վրա փորագրված ռունական մակագրությունները (մոտ 670 իր), որոնք ստացել են բրյուգգյան գրություններ անվանումը[3]։

Ներկա վիճակ խմբագրել

Այսօր Բրյուգգենի շենքերում տեղակայված են բազմաթիվ զբոսաշրջային և հուշանվերների խանութներ, ինչպես նաև ռեստորաններ, սրճարաններ և թանգարաններ։ 1955 թվականի հրդեհից հետո պահպանված շատ կառույցներ այժմ օգտագործվում են որպես նկարչական ստուդիաներ։


Բրյուգգենի համայնապատկեր


Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bryggen - UNESCO World Heritage Centre». whc.unesco.org (անգլերեն). Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  2. Bergen – historie
  3. Aslak Liestol, 'The Runes of Bergen: Voices from the Middle Ages', Minnesota History, 40. 2 (1966), 49-58.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրյուգգեն (Բերգեն)» հոդվածին։
 Համաշխարհային ժառանգությունը Նորվեգիայում 

Բրյուգգենի նավաշինարան  • Ուրնեսի ստավկիրկա  • Հանքափորային Ռյորուս քաղաք  • Ալտայի ժայռային պատկերներ  • Վեգայի կղզեխումբ  • Դուգա Ստրուվե  • Գեյրանգեր և Ներյոյ ֆյորդեր