Հեդալի ստավկիրկա կամ Հեդալի հիմնակմախքային եկեղեցի (նորվ.՝ Heddal stavkirke), ներկայումս պահպանված հիմնակմախքային եկեղեցիներից ամենամեծը։ Կառուցման հստակ տարեթիվը հայտնի չէ, համենայն դեպս եկեղեցին կառուցվել է 13-րդ դարասկզբին։ Եկեղեցում պահպանվել են ռունական մակագրություններ, որոնք հաղորդում են, որ 1242 թվականին եկեղեցին օծվել է կույս Մարիամի անունով[1]։

Հեդալի ստավկիրկա
նորվ.՝ Heddal stavkirke
Եկեղեցու ընդհանուր տեսքը
Հիմնական տվյալներ
Տեսակհիմնակմախքային եկեղեցի
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ՏեղագրությունՆորվեգիա Նորվեգիա
Դավանանքլյութերականություն
ԹեմDiocese of Agder and Telemark?
Հիմնական ամսաթվերը13-րդ դար
Ներկա վիճակթանգարան
Ժառանգության կարգավիճակՆորվեգիայի պատմական ժառանգության վայր
Ճարտարապետական տիպհիմնակմախքային եկեղեցի
Հիմնադրված13-րդ դարի սկիզբ
Գմբեթ3
Քարտեզ
Քարտեզ
 Heddal stavkirke Վիքիպահեստում
heddalstavkirke.no

Մինչ 1537 թվականը եկեղեցին կաթոլիկական էր, ներկայումս այն լյութերական է։ Ժամերգությունները կատարվում են շաբաթը մեկ, կիրակի օրերին։ Սակայն այցելուների համար մուտքն ազատ է ամեն օր։

Ճարտարապետություն խմբագրել

Շինարարության ժամանակ օգտագործվել է բարձրորակ փայտ, այնպես որ եկեղեցու շենքը մինչև այժմ էլ պարունակում է 13-րդ դարում շինարարության փայտի մեկ երրորդը։ Արտաքինից եկեղեցին պատված է կուպրով, որը պարբերաբար թարմացվում է։ Վերջինս կատարում են փորձառու ալպինիստները։

Եկեղեցին բազմիցս վերակառուցվել և վերանորոգվել է։ Վերջին խոշոր հիմնանորոգումը եղել է 1952-1954 թվականներին, երբ տաճարին վերադարձրին որքան հնարավոր է նախնական տեսքը։ Ներքին հարդարանը նույնպես բազմիցս փոփոխվել է։ Խորանը ստեղծվել է 1667 թվականին անհայտ նկարչի կողմից, որմնանկարները կատարվել են 1668 թվականին, մասամբ բաց են 1300 թվականի որմնանկարները։

Մինչ 1850 թվականը եկեղեցին ուներ զանգեր, հետագայում դրանք տեղափոխվեցին հատուկ ստեղծված զանգակատուն։ Պահպանված ամենահին զանգն արտադրվել է 1647 թվականին, Ամստերդամում։

Լեգենդ խմբագրել

 
Հեդալի ստավկիրկա 1890-1900 թվականներին։
 
Հեդալի ստավկիրկայի ներքին հարդարանքը։

Գոյություն ունի հայտնի մի լեգենդ, որի համաձայն, Հեդալի եկեղեցին կառուցել են տեղի 5 արհեստավարժ ֆերմեր 3 օրվա ընթացքում։

Լեգենդի ևս մեկ տարբերակ պատմում է, որ մի օր տեղի ֆերմերը հանդիպել է մի օտակարանի․ ով համաձայնել է 3 օրվա ընթացքում Հեդալում կառուցել նոր եկեցեցի։ Ֆերմերը պետք է կա՛մ վճարեր իր հոգով, կա՛մ կառուցողին երկնքից բերեր արևն ու լուսինը, կա՛մ կռահեր օտարականի անունը։ Երրորդ տարբերակը ֆերմերին ավելի պարզ թվաց, և իսկապես, փորձելով պարզել օտարի անունը նա թափառեց շրջակայքում, և լսեց կնոջ գեղեցիկ մի երգ, որտեղ օտարականին Ֆինն (Finn) էին կոչում․

 

I morgen kommer Finn og bringer oss maanen
der han kommer forgaar sol og kristenblod
lokker barna til sang og spel
men nå mine små, sov stille og vel․

 

Արդյունքում, Ֆիննը, ով պարզվեց՝ տրոլ է, ստիպված եղավ ընտանիքով տեղափոխվել հեռու, որովհետև տանել չէր կարողանում զանգերի ձայնը։ Ասում են, որ հենց այդ տրոլն է կառուցել նաև Նիդարոսի տաճարը, Ավալդսնեսում Սուրբ Օլեֆի եկեղեցին և Լունդի մայր տաճարը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ставкирка в Хеддале (Heddal Stave Church, Heddal stavkirke) /Норвегия». www.worlds.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել